Ի՞նչ են թաքցնում տարօրինակ քվարկային աստղերը․ ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային ամսագրերում ԵՊՀ ֆիզիկոսները հետազոտել են տարօրինակ քվարկային աստղերի (Strange Quark Stars) հատկությունները՝ ուսումնասիրելով դրանց հնարավոր կայունությունն ու առավելագույն զանգվածը։ Աշխատանքների արդյունքները հրապարակվել են «Scopus» գիտաչափական շտեմարանում ինդեքսավորվող Q1 դասի «Nuclear Physics B» և «Particles» միջազգային գիտական ամսագրերում։
ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրել են կենսաբժշկական գիտություններում արհեստական բանականության կիրառությունը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներն ավարտել են «Արհեստական բանականությունը կենսաբժշկական և դեղագործական գիտություններում» դասընթացը։ Գերմանիայից հրավիրված մասնագետ Ռոմեն Թոփալյանի վարած 36-ժամյա ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացել են «Python» ծրագրավորման լեզվին, տվյալների վերլուծությանն ու մեքենայական ուսուցման հիմունքներին։
ԵՊՀ դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է արծաթե մեդալով Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով՝ համալսարանում ծավալած երկարամյա գիտամանկավարժական բեղուն գործունեության համար և հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
«Գրականությունը մեզ օգնում է հասկանալու ուրիշներին և ինքներս մեզ»․ Սայիդ Թալաջու Ինչպե՞ս են գրականությունն ու կինոն օգնում ճանաչելու այլ հասարակությունները, հասկանալու մարդկանց արժեքներն ու վերանայելու սեփական պատկերացումները։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք պարսկական գրականության և իրանական մշակույթի մասնագետ, Սենթ Էնդրյուսի համալսարանի (University of St Andrews) ավագ դասախոս Սայիդ Թալաջուի հետ։
Մարսի հետազոտություններից մինչև միջաստղային տարածություն․ ԵՊՀ պատվիրակությունը՝ NASA-ի լաբորատորիայում Մարսի վրա հնագույն կյանքի հնարավոր հետքերի որոնումից մինչև Երկրի մակերևույթի փոփոխությունների դիտարկում․ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան (Jet Propulsion Laboratory, JPL) մասնակցում է Արեգակնային համակարգի և Երկրի ուսումնասիրության մի շարք կարևոր առաքելությունների։ Այս գիտական կենտրոն է այցելել Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը՝ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում։ Պատվիրակությանն ուղեկցել է ԵՊՀ շրջանավարտ, JPL-ի պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանը։ Այցի կարևոր ուղղություններից էր նաև համալսարանի ուսանողների համար միջազգային մասնագիտական փորձառության հնարավորությունների զարգացումը։
ԵՊՀ գիտական նախաձեռնությունը՝ «Springer»-ի հրատարակությամբ․ լույս է տեսել «Transformative Economies» գիտական ժողովածուն «Springer» հեղինակավոր հրատարակչությունը 2026 թվականին լույս է ընծայել «Transformative Economies: Spatial and Societal Perspectives» գիտական ժողովածուն, որը պատրաստվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ։ Գրքի չորս միջազգային խմբագիրներից մեկը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն է։ Ժողովածուն ներառում է 12 երկրի 38 գիտնականների հեղինակած 13 հետազոտություն, որտեղ անդրադարձ է կատարվում տնտեսական համակարգերի փոխակերպմանը, մարդկային կապիտալին, ինստիտուտների որակին, նորարարությանը, կայուն զարգացմանն ու տարածքային դիմակայունությանը։
Կենսաբազմազանության պահպանությունից մինչև համատեղ հետազոտություններ․ ԵՊՀ-ում հյուրընկալվել է Կոբեի պատվիրակությունը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ներկայացուցիչները հյուրընկալել են Կոբե քաղաքի (Ճապոնիա) պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի մշտադիտարկման և շրջակա միջավայրային ԴՆԹ-ի (eDNA) հետազոտությունների ոլորտներում հայ-ճապոնական գիտակրթական համագործակցության հնարավորությունները։
Գիտությունից դեպի իրավական լուծումներ․ ԵՊՀ-ն՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային քննարկումների հարթակում Գիտական տվյալները բնապահպանական արդյունավետ օրենսդրության և հանրային քաղաքականության հիմքում դնելու հարցը քննարկվել է «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր-2026» միջազգային համաժողովում։ COP17-ի շրջանակում անցկացված միջոցառման կազմակերպմանը մասնակցել է Երևանի պետական համալսարանը՝ միջազգային գործընկերների հետ քննարկելով կենսաբազմազանության պահպանության իրավական մարտահրավերները։
Հայտնի են ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները․ տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ արտահերթ նիստ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2026-2027 ուսումնական տարվա արտահերթ նիստի շրջանակում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրված անդամների ընտրություն:
Աննա Վարդապետյանը ԵՊՀ-ում վարպետաց դաս է անցկացրել ուսանողական դատախաղի մասնակիցների համար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանի պետական համալսարանում վարպետաց դաս է անցկացրել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար։ Մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ դատախազության և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։