Բնության լեզուն աշխարհին բացահայտած հայ գիտնականը․ մեծ ճամփորդության սկիզբը՝ ԵՊՀ Մարդու և բնության փոխհարաբերության ընկալումները հատկապես արդիական են այսօր, երբ COP17-ի շրջանակում միջազգային հանրությունը քննարկում է կենսաբազմազանության պահպանման և բնության հետ ներդաշնակ զարգացման ուղիները։ Այդ համատեքստում առանձնահատուկ արժեք են ստանում նաև Միքայել Չայլախյանի գիտական ժառանգությունն ու բույսերի զարգացման վերաբերյալ նրա հիմնարար ուսումնասիրությունները։
Ինչպե՞ս պահպանել Հայաստանի «մարող» լեռնային բնակավայրերը. գիտնականներն առաջարկում են նոր մոդել Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջանների կայուն զարգացումը՝ բնակավայրերի պահպանումն ու զբոսաշրջության ուղիների ընդլայնումը, ԵՊՀ հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանը մշակել են լեռնային շրջանների կայուն զարգացման նոր մոդել։
Նոր նպատակներ, նոր առաջնահերթություններ. Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր։
Մեկ թվային քարտ՝ ԵՊՀ-ից մինչև աշխարհի ավելի քան 130 երկիր․ առաջինկուրսեցիները ստացել են ISIC քարտեր ԵՊՀ առաջինկուրսեցիների ուսանողական կյանքում այս տարվանից ևս մեկ թվային գործիք կա․ նրանց տրամադրվել են ISIC (International Student Identity Card) միջազգային ուսանողական նույնականացման թվային քարտեր։ Դրանք հնարավորություն են տալիս օգտվելու ԵՊՀ-ում հասանելի որոշ ծառայություններից, իսկ համալսարանից դուրս՝ հաստատելու ուսանողի կարգավիճակը միջազգային մակարդակում և օգտվելու աշխարհի տարբեր երկրներում գործող ուսանողական առաջարկներից ու արտոնություններից։
ԵՊՀ-ում քննարկվել են հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Հայ-հունգարական ակադեմիական հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման նպատակով Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և Հունգարիայի դեսպանության հյուպատոս Պետեր Տարչայի հետ։
ԵՊՀ ինը գիտնականներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ Տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրությունը։ Ընտրության արդյունքում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ են ընտրվել 31 գիտնականներ, որոնց թվում՝ Երևանի պետական համալսարանի ինը գիտնականներ։
ԵՊՀ-ում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների զարգացման ծրագիրը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների (կոմպետենցիաների) զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի շրջանակում պետական համակարգի աշխատակիցները կզարգացնեն խնդիրների լուծման, կոնֆլիկտների կառավարման և բանակցությունների վարման հմտությունները։ Այս տարի վերապատրաստման դասընթացներն անցկացվում են 14 խմբում։
Մարդկային կապիտալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում. նոր հետազոտության արդյունքները Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում մարդկային կապիտալն է, իսկ դրա ներուժի արդյունավետ օգտագործման գործում կարևոր դեր ունեն կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու թվային տեխնոլոգիաները։ Հետազոտողներն ուսումնասիրում են մարդկային կապիտալի զարգացման միտումները, հիմնական մարտահրավերներն ու թվայնացման ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանի երկարաժամկետ մրցունակությանն ուղղված առաջարկներ։
Տարբեր երկրներից ժամանած գիտնականները ԵՊՀ-ում քննարկում են մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրները Մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտում կիրառվող նոր մեթոդներն ու հետազոտական արդի խնդիրները մեկ հարկի տակ են համախմբել աշխարհի տարբեր երկրների գիտնականներին։ ԵՊՀ-ում մեկնարկել է «Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդները մաթեմատիկական ֆիզիկայում» միջազգային 12-րդ գիտաժողովը, որի շրջանակում քննարկվում են մաթեմատիկայի և ֆիզիկայի հատման տիրույթում կատարվող ժամանակակից հետազոտությունները և նոր համագործակցությունների հնարավորությունները։
Պարույր Սևակ. դրվագներ կյանքից Մեծ հաճույքով թե՛ վեպեր էր ընթերցում, թե՛ երկրաչափական խնդիրներ լուծում: Ուսուցիչներից յուրաքանչյուրը համոզված էր, որ ապագա բանաստեղծն ուսումը պիտի շարունակի իր առարկայի ուղղությամբ: