ԵՊՀ պատվիրակությունը Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում մասնակցեց «PROVE» միջազգային կրթական ծրագրին Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը պաշտոնական հրավերով մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում կայացած միջազգային ուսանողական աշխատաժողովին։ Այցը կայացել է «Էրազմուս+» ծրագրի «Արժեքային կրթության խթանումը Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում» («PROVE») նախագծի շրջանակում։ Դասընթացների հիմնական նպատակն էր Հայաստանի և Վրաստանի տարբեր բուհերի ուսանողների համար ապահովել արժեքային կրթությանն ուղղված կառուցվածքային վերապատրաստում։
«Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու Քրոստոն Բոուիի պետական համալսարանի (ԱՄՆ) դասախոս, պրոֆեսոր Մեթյու Քրոստոնը դասախոսում է նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա հեռավար անցկացնում է ֆակուլտետի կրթական ծրագրում ներառված «Լոբբինգը համաշխարհային քաղաքականությունում» դասընթացը:
Թարգմանիչը՝ մշակութային միջնորդ․ գրական անդրադարձների թարգմանության մարտահրավերները «Թարգմանիչը պարզապես բառեր փոխանցող չէ, այլ մշակույթների միջև կամուրջ կառուցող միջնորդ»․ այս համոզմունքն է հայտնում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Հարությունյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ բացահայտելով, թե որքան բարդ է գրական տեքստերում «թաքնված» մշակութային շերտերի փոխանցումը մեկ լեզվից մյուսը։
Կրթությունից դեպի մասնագիտական հաջողություն․ ԵՊՀ-ն և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն ընդլայնում են համագործակցությունը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Իրինա Գևորգյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների մասնագիտական զարգացման, գործնական փորձառության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացման համար։
«Ժողովրդավարության ձեր ղեկը ուրիշին պետք չէ տալ». ԿԸՀ անդամները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ ԵՊՀ-ում տեղի ունեցավ քննարկում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և ուսանողների միջև՝ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» («ARTEMIS») ծրագրի շրջանակում:
Հաջողության բանաձևը՝ գիտելիք, համառություն և ճիշտ ընտրություն. ԵՊՀ շրջանավարտ Վազգեն Միքայելյանի հաջողության պատմությունը Երբ խոսում ենք հաջողության մասին, հաճախ պատկերացնում ենք հստակ նպատակ, համառ աշխատանք և ճիշտ որոշումներ։ Սակայն կան պատմություններ, որտեղ այդ ամենին միանում է նաև գիտության հանդեպ անկեղծ սերը։ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ, այսօր արդեն ոլորտում կայացած մասնագետ և դասախոս Վազգեն Միքայելյանի ճանապարհը հենց այդպիսի պատմություն է՝ համալսարանական լսարաններից սկսած և արհեստական բանականության միջազգային մրցունակ միջավայրում շարունակվող։
«Կփորձեմ համատեղել գիտությունը և աշխատանքը դեղագործական արտադրամասում». Ֆարմացիայի ինստիտուտի ուսանող ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Քնարիկ Մեսրոյանի պատմությունը մասնագիտական կողմնորոշման և գիտական հայտնագործությունների մասին է։
Միասնական քննություններ․ ինչպե՞ս պատրաստվել՝ առանց ավելորդ սթրեսի Միասնական քննությունների շրջանը շատերի համար կյանքի կարևորագույն փուլերից մեկն է։ Այդ օրերին սովորողների առօրյան լցվում է անորոշությամբ, մեծ սպասումներով, ինքնավստահության տատանումներով ու լարվածությամբ։ Քննություններին նախապատրաստվելը միայն գիտելիքի ստուգում չէ․ այն նաև հոգեբանական դիմակայության փորձություն է, երբ երիտասարդները փորձում են հաղթահարել վախը, պահպանել կենտրոնացվածությունը և չկորցնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Ամերիկյան փորձն ու կրթական նոր հնարավորությունները՝ քննարկումների առանցքում Կրթական համագործակցության և համատեղ ծրագրերի զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով համալսարանում հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկյան խորհուրդների դաշտային գործառնությունների և ծրագրերի ավագ գործադիր տնօրեն Անն Դոմորադը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական փոխանակման ծրագրերին, ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային կրթական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Կրթություն, համագործակցություն, քաղաքականություն․ ԵՊՀ-ում էր Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց միջազգային կրթական ծրագրերում երկկողմ համագործակցության հաջողված փորձը: Ընդգծվեցին կրթության ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունն ու կրթության որակի բարելավման անհրաժեշտությունը: