COP17․ «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր - 2026» միջազգային առցանց համաժողով Ս․թ․ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-20։00-ն (Երևանի ժամանակով (UTC+4)), առցանց ձևաչափով տեղի կունենա «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր - 2026» («Biodiversity Law & Governance Day 2026») միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական, Քեմբրիջի և Կոստա Ռիկայի համալսարանների, ինչպես նաև Միջազգային իրավունքի ասոցիացիայի ու Միջազգային կայուն զարգացման իրավունքի կենտրոնի հետ համատեղ։ Ժամը 13։30 -14։45-ն ընկած ժամանակամիջոցում ԵՊՀ կազմակերպմամբ կանցկացվի «Կենսաբազմազանության մասին պայմանագրերի իրականացումը հետհակամարտային պայմաններում. հակամարտությունից դեպի երկխոսություն» խորագրով փորձագիտական քննարկումը։
Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերի շարք ԵՊՀ գրադարանում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթության 4 ծրագիր։
«Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին: