
Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է ընդունելության քննություն հանձնել «Ռուսաց լեզու» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել ռուսերեն և հայերեն տարաբնույթ տեքստեր թարգմանելու համար անհրաժեշտ հմտություններ, պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն կատարելու տվյալ լեզուների հետ կապված սրբագրական և խմբագրական աշխատանքներ, ծանոթացնել նրանց միջմշակութային հաղորդակցության և թարգմանության արդի հիմնարար սկզբունքներին, վերլուծել լեզուները (մասնավորապես՝ ռուսերենը և հայերենը) մշակութային համատեքստում, պատրաստել մասնագետներ, որոնք կարող են տարբերակել և վերլուծել միջմշակութային հաղորդակցության տեսակները, ձևերը և կառուցվածքային կաղապարները:
Առավելությունները
Աշխատաշուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում կա տարբեր ոլորտներում հայերենից ռուսերեն որակյալ թարգմանիչների, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության մասնագետների և հաղորդակցային ու մշակութային կոմպետենցիաներին տիրապետող որակյալ մասնագետների մեծ պահանջարկ։ Ֆակուլտետում դասախոսում են ռուսաց լեզվի և ռուս գրականության լավագույն մասնագետները, որոնք զբաղվում են գիտական ակտիվ գործունեությամբ։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ԶԼՄ-ում (օրաթերթերի և հանդեսների խմբագրություններում), տեղեկատվական գործակալություններում, հրատարակչություններում, կրթական հաստատություններում (միջնակարգ կրթական հաստատություններում), տուրիստական գործակալություններում, միջազգային կազմակերպություններում և բոլոր այն կազմակերպություններում, որտեղ պահանջվում են հայերենի և ռուսերենի լավ իմացություն և թարգմանչական հմտություններ: