ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները դեկան Կառլեն Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցեցին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախաձեռնած «Պատմամշակութային այց» ծրագրին: Այցին մասնակցում էր նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության փոխնախագահ Էդգար Չախոյանը։
Մեկօրյա այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու Հայաստանի պատմամշակութային արժեքները։ Նրանք այցելեցին Աշտարակի պատմական եկեղեցիներ (4–13-րդ դդ.), ծանոթացան Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի ազգային ժառանգությանը, ինչպես նաև տեսան 7-րդ դարի եզակի ճարտարապետական կոթող՝ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին։
Ծրագրի շրջանակում նախատեսված էր նաև այց դեպի Ոսկեվազի գինու գործարան, որտեղ մասնակիցները ծանոթացան հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին և մասնակցեցին գինու համտեսին։