Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը
Հունիս 16, 2023 | 21:15
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ

Անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։

ԵՊՀ շրջանավարտների համայնքն ամենամեծն ու ընդգրկունն է Հայաստանում։ Համալսարանի շրջանավարտներն իրենց առանձնահատուկ և որոշիչ դերն ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Համալսարանի գործունեությունը միտված է ոչ միայն կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, այլև այդ գործընթացում իր շրջանավարտների ներգրավվածությունն ապահովելուն և նրանց հետ շարունակական կապ ստեղծելուն։ Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2223 առկա ուսուցմամբ ու 299 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ և մագիստրատուրայի 743 առկա ուսուցմամբ շրջանավարտ։

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով, որոնք կատարեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով 2022/2023 ուստարվա բոլոր շրջանավարտներին, հաջողություն մաղթեց նրանց հետագա նախաձեռնություններում և հորդորեց հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը՝ մշտապես մնալով «Երևանի պետական համալսարան» ընտանիքի անբաժանելի մասնիկն ու անդամը:

«Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացրել եք անընդհատ փոփոխվող աշխարհում արագ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ, որոնք ճանապարհ կհարթեն ձեր մասնագիտական ուղին լավագույնս կազմակերպելու և մարտահրավերներին դիմակայելու համար։

Կոչ եմ անում վստահությամբ և լավատեսությամբ ընդունել բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները, քանի որ դուք կյանքի նոր շրջափուլ եք մտնում հսկայական ներուժով և գիտելիքների մեծ պաշարով։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է դրական փոփոխություն կատարել մեր երկրի և ամբողջ աշխարհի համար»,- նշեց Հ․ Հովհաննիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով շրջանավարտներին, իր խոսքում ընդգծեց կրթության և գիտության կարևորությունը երկրի առաջխաղացման գործում՝ մատնանշելով «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում մարդկային կապիտալի վերաբերյալ սահմանված դրույթը, այն է՝ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։

«ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տարվա կարևորագույն միջոցառումներից է։ ԵՊՀ-ն բացառիկ կրթական հաստատություն է, որն իր սկզբնավորումից ի վեր եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ Ես նույնպես ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի շրջանավարտ եմ, որը կոչում է, և պետք է յուրաքանչյուրս պատվով այն կրի»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը։

Ավարտական միջոցառման՝ այս տարվա հիմնական բանախոսը ԵՊՀ շրջանավարտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, որն անդամակցում է համալսարանի հոգաբարձուների խորհրդին, և որի նախաձեռնությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գալիք ուսումնական տարում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագիրը։ 

Ե․ Կիրակոսյանը, անդրադառնալով համալսարանում արդեն իսկ ավանդույթ դարձած այս միջոցառմանը, առանձնակի կարևորեց այն, որ միջոցառումը մասնագիտական կարիերայում որոշակի ուղի անցած ԵՊՀ շրջանավարտին հնարավորություն է տալիս իր փորձով և գաղափարներով հրապարակավ ցույց տալու հաջողության հասնելու ճանապարհը։

Միջոցառման հիմնական բանախոսը շրջանավարտներին հավաստիացրեց, որ համալսարանն ավարտելով՝ չեն դադարում սովորելուց, այլ հակառակը՝ շարունակում են կրթվել և մեկնարկում կյանքի նոր ուղի։

Մատնանշելով կարիերայի ստեղծման գործում համալսարանի դերակատարումը՝ Ե․ Կիրակոսյանը փաստեց․ «Ժամանակակից աշխարհում գիտելիք ձեռք բերելը խնդիր չէ։ Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում գիտելիք և տեղեկատվություն հնարավոր է ստանալ հեշտությամբ։ Հետևաբար համալսարանական կրթության հաջողության ամենակարևոր նախադրյալներից մեկը, եթե ոչ ամենաորոշիչը, մարդուն մեթոդաբանական գիտելիքով, մտածելու և վերլուծելու ունակությամբ, ինչպես նաև մասնագիտական հմտություններով զինելն է։ Այս ամենը ձեզ համար հետագայում ծառայելու է որպես գործիք և բանալի՝ ցանկացած մարտահրավեր հաղթահարելու և տարբեր դռներ բացելու համար»։

Շրջանավարտներին տալով մասնագիտական ու անձնային զարգացմանն ուղղված խորհուրդներ և ամփոփելով խոսքը՝ Ե․ Կիրակոսյանն ընդգծեց․ «Այսօրվա աշխարհում կատարվող ցանկացած երևույթ հասկանալու համար գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել միջգիտակարգային կամ միջճյուղային մոտեցում։ Մի՛ սահմանափակվեք սոսկ ձեր մասնագիտությամբ․ աշխարհը շատ ավելի խորն ու բազմաշերտ է, և հնարավոր չէ այն հասկանալ միայն մեկ դիտանկյունից։ Եղե՛ք լայնախոհ և միշտ պատրաստ՝ ընդունելու նորը»։

ԵՊՀ բոլոր շրջանավարտների անունից ելույթ ունեցավ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրոս Հասմիկ Սարգսյանը՝ խոսելով համալսարանական տարիների, մասնագիտական ձեռքբերումների և դրանցում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին։

«Համալսարանական լինելը լոկ կոչում չէ, այլ մտածողություն, մշակույթ, փոխհարաբերություն, և որ ամենից կարևորն է՝ մարդկային կապիտալի ստեղծում։ Մեր դասախոսները մշտապես փորձում են մեր մեջ սերմանել գիտական աշխարհայացք, կամք և ջանասիրություն։ Թե՛ մենք, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը կրողն ենք դարձել այդ բարդ պատասխանատվության, որը փորձել ենք արդարացնել և ավելի ուժեղանալ որպես անձ և անհատ։ Այսօր գիտակցում եմ, որ գիտելիքն ու կրթությունն անչափ կարևոր են փոփոխվող աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց Հասմիկը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև ԵՊՀ-ում ստեղծվող շրջանավարտների համայնքը՝ իր բաղադրիչներով։ Համայնքի շնորհիվ համալսարանն իր շրջանավարտներին ընձեռում է համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։

Ցանցի հիմքում փոխկապակցված երկու միավորներ են՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու շրջանավարտների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ցանցի կառավարման համակարգը։ Այս համակարգի շնորհիվ ԵՊՀ-ն հանձն է առնում իրականացնել կազմակերպական և հաղորդակցական գործառույթներ, իսկ շրջանավարտները՝ ցանցի բովանդակային բաղադրիչը ձևավորելու պարտավորություն։

Շրջանավարտների ցանցի ձևավորման և գործունեության պլանավորման համար ԵՊՀ-ն ամեն տարի կազմակերպելու է Շրջանավարտների կոնֆերանս, որի ընթացքում մշակվելու են ցանցի գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը, ձևավորվելու են Գործադիր խորհուրդը, տարածքային և մասնագիտական միավորները։

Շրջանավարտների համայնքի ներկայացուցիչները հատուկ զեղչով հնարավորություն կունենան օգտվելու ԵՊՀ հյուրերի տնից, համալսարանի տարբերանշանով ապրանքներից, ԵՊՀ տարածքի վարձակալությունից, մարզասրահից, ինչպես նաև համալսարանի գրադարանից։

Այնուհետև պաշտոնական մասին հաջորդեց շրջանավարտների համար կազմակերպված տոնական համերգը, որի ժամանակ կատարումներով հանդես են գալիս «Kami Friends», «By The Way» և «The Band» երաժշտական խմբերը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում, որտեղ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, և վկայագրեր են հանձնվել համալսարանի՝ գիտական աստիճան ստացած շրջանավարտներին։ 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը

08.05.2025

Նոր նյութերի ստեղծում՝ քիրալային բաժանման և մաքրման գործընթացների համար

07.05.2025

Կենսաբազմազանություն և կլիմայական մարտահրավերներ․ ԵՊՀ-ն՝ գիտական համագործակցության խաչմերուկում

06.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն

05.07.2025 - 05.31.2025

«Լուսանկարչությունից հետո (After(Post-)Photography)» միջոցառում

05.07.2025

Գիտահանրամատչելի սեմինարի մասնակցության հրավեր. ՀՀ ԳԱԱ

05.06.2025 - 05.15.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am