Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ««Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն»․ ԵՊՀ դասախոս Մարիամ Վարդանյան
Ապրիլ 15, 2024 | 12:39
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն

««Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն»․ ԵՊՀ դասախոս Մարիամ Վարդանյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանն ուսումնասիրել է Ռումինիայի հայոց թեմի հավաքածուներում առկա հայկական և ոչ հայկական ծիսական առարկաներ։ Միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում տպագրված նրա հոդվածում ներկայացված են ապացույցներ այն մասին, որ «Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն։

ԵՊՀ դասախոսի հեղինակած «Խորանի ճաճանչները հայոց եկեղեցու ծիսական առարկաներում (Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների օրինակով)» («Altar Radiances among Ritual Objects of Armenian Church (On the Example of the Collections of Armenian Diocese of Romania)») վերտառությամբ հոդվածը տպագրվել է 2023 թ․ «Արվեստի տեսության և պատմության արդի խնդիրները» միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում։ Նրա ուսումնասիրության տիրույթում են եղել ծիսական այնպիսի առարկաներ, ինչպիսիք են սկիհները, խորանախաչերը, ձեռաց խաչերը, մասանց պահարանները, աջերը, խորանի ճաճանչները, գրքերի արծաթյա կազմերը և այլ նմուշներ:

Ռումինիայի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար ձևավորվում է գիտական խումբ՝ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոսների ներգրավվածությամբ

Մարիամ Վարդանյանը պատմեց, որ սկզբնապես մասնագիտացել է հայկական արծաթագործության պատմության ուղղությամբ և ծիսական առարկաների ուսումնասիրությամբ չի հետաքրքրվել։

«Ավելի շատ հետաքրքրված էի աշխարհիկ առարկաներով, այդ թվում՝ զարդերով։ Ամեն ինչ փոխվեց 2012 թվականից, երբ մեր ամբիոնի վարիչ, իմ գիտական ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի համատեղ ջանքերով սկսվեց Ռումինիայի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությունը»,- նշեց նա։

Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով ձևավորվել է գիտական խումբ, որի կազմում Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոսներ են․ Մարիամ Վարդանյանը՝ որպես գեղարվեստական մետաղի նմուշների ուսումնասիրող, ընդգրկվել է այդ խմբում։

«Այս աշխատանքն էլ դարձավ վճռորոշ․ այդուհետ դադարեցրի աշխարհիկ առարկաների ուսումնասիրությունը՝ ընտրելով ծիսական առարկաները։ Տպագրված հոդվածներս դեռևս վերաբերում են Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների ծիսական առարկաներին։ Սա ունի մի քանի պատճառ․ հավաքածուն շատ բազմազան է և հարուստ եզակի օրինակներով։ Այստեղ ներկայացված են ոչ միայն հայկական, այլև ռումինական, ավստրո-հունգարական, լեհական, ռուսական և այլ օրինակներ»,- ընդգծեց Մարիամ Վարդանյանը։

Աշխարհի ցանկացած թանգարանում կամ մասնավոր հավաքածուում առկա խորանի ճաճանչներ առարկան հայկական ծագում ունի

Տարբեր երկրների ծիսական առարկաների ներկայացվածությունը հնարավորություն է ստեղծել Մարիամ Վարդանյանի համար առավել լայն ընդգրկումով կատարելու հետազոտությունը, ուսումնասիրելու նաև ոչ հայկական ծիսական առարկաները։ Խոսելով իր հետազոտությունից՝ նա փաստեց, որ այդ նմուշները նախկինում երբեք չեն ուսումնասիրվել, չեն հրապարակվել և չեն դրվել գիտական շրջանառության մեջ։ Հետևաբար՝ Մարիամ Վարդանյանի հոդվածները դրանց վերաբերյալ առաջինն են։

Ռումինիայի հայոց թեմի գեղարվեստական մետաղի հավաքածուն ուսումնասիրելիս Մարիամ Վարդանյանը եկել է այն եզրահանգման, որ առավել նպատակահարմար է առանձին-առանձին ներկայացնել ծիսական առարկաների բոլոր տեսակները՝ անդրադառնալով դրանց բնույթին, բնորոշ գեղարվեստական առանձնահատկություններին, ընդգծել հայկական ծիսական առարկաների տարբերությունները արևելյան և արևմտյան քրիստոնեական եկեղեցիների ծիսական առարկաներից։ 

«Խորանի ճաճանչները բացառիկ առարկաներ են։ Իմ հոդվածում համեմատությունների միջոցով ներկայացրել եմ դրանց յուրահատկությունը և ապացուցել, որ այս առարկաները բնորոշ են միայն Հայոց եկեղեցուն։ Եվ եթե աշխարհի որևէ թանգարանում կամ մասնավոր հավաքածուում կան անհայտ ծագմամբ նման առարկաներ, կամ առկա են այդօրինակ առարկաներ պատկերող՝ կրկին անհայտ լուսանկարներ, ապա այդ առարկաների «արմատները» պետք է փնտրել հայկական եկեղեցու ծիսական առարկաներում»,- մատնանշեց հետազոտողը։

Խորանի ճաճանչը Հայոց եկեղեցու Սուրբ սեղանը զարդարող ծիսական առարկաներից է, որը վկայում է Քրիստոսի աներևույթ գոյության մասին

Մարիամ Վարդանյանը, ներկայացնելով խորանի ճաճանչի նշանակությունը, ասաց, որ այն Հայոց եկեղեցու Սուրբ սեղանը զարդարող ծիսական առարկաներից է։

«Քրիստոնեական եկեղեցիների Սուրբ սեղանի կառուցվածքի և դրանց վրա դրվող առարկաների համեմատությունը ցույց է տվել, որ խորանի ճաճանչները ձևավորվել և հայկական եկեղեցում սկսել են օգտագործվել արևմտյան եկեղեցու ազդեցությամբ, ամենայն հավանականությամբ 17-րդ դարից հետո։ Առարկայի ստեղծման և դրա գեղարվեստական ձևավորման համար օրինակ է ծառայել արևմտյան մոնստրանսը»,- ընդգծեց նա։

Այս համատեքստում ԵՊՀ դասախոսը նշեց, որ ճաճանչը Սուրբ խորանում վկայում է Քրիստոսի աներևույթ գոյության մասին, իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը հաճախ է համեմատվում արեգակի հետ։

«Քրիստոնեական պատկերագրության մեջ արևը խորհրդանշում է հարությունը և անմահությունը, իսկ ճառագայթը կամ ճաճանչը՝ աստվածային զորության գիտակցումն ու կենտրոնացումը»,- հավելեց Մ․ Վարդանյանը։

Խորանի ճաճանչների ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են նաև ռումինահայ արծաթագործների և ոսկերիչների անուններ

Ռումինիայի հայոց թեմի հավաքածուներում առկա խորանի ճաճանչների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թեև նմուշները պատրաստվել են գրեթե նույն ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, դրանք ունեն տարբեր ձեռագրեր, կատարման տարբեր ոճեր՝ վկայելով այն մասին, որ դրանք պատրաստել են տարբեր վարպետներ։

«Թեև պարզ չէ՝ առարկան ստեղծել է հա՞յ, թե՞ ռումինացի վարպետ, սակայն անհերքելի է, որ բոլոր օրինակները պատրաստվել են հայ պատվիրատուների պատվերով, քանի որ ռումինական եկեղեցին նման առարկա չի օգտագործում»,- ասաց ԵՊՀ դասախոսը։

Ըստ Մարիամ Վարդանյանի՝ խորանի ճաճանչների ուսումնասիրության ժամանակ նաև բացահայտվել են ռումինահայ արծաթագործների ու ոսկերիչների անուններ։

«Նմուշներից մեկի վրա գրված էր տեղացի հայ արծաթագործ վարպետի անուն։ Առարկան պատրաստվել է Ռումինիայի Բոթոշան քաղաքում, իսկ արձանագրության մեջ նշված է՝ «ՇԻՆՎԵՑԱՎ ՁԵՌԱՄԲ ՊԸՀԽԼԸԵԱՆՑ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐԻՆ»։ Սա շատ կարևոր փաստ է, քանի որ ռումինահայ արծաթագործների կամ ոսկերիչների անուններ հայտնի չեն եղել, այլ միայն եղել են տեղեկություններ, որ համայնքում աշխատել են նաև ոսկերիչներ և արծաթագործներ։ Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների ուսումնասիրության շրջանակում կարողացանք բացահայտել երկու հայ վարպետների անուններ»,- շեշտեց Մ․ Վարդանյանը։

Ուսումնասիրությունների շրջանակում ԵՊՀ դասախոսն օգտվել է ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներից

Մարիամ Վարդանյանը, ներկայացնելով իր հետազոտությունների ընթացքը, նշեց, որ բավական երկար է աշխատում հոդվածների վրա՝ հնարավորինս ամբողջական ծանոթանալով տվյալ թեմային առնչվող գրականությանը։ 

«Ներկայում տարբեր հարթակների գոյությունը (օրինակ՝ academia.edu, Jstor և այլն) ինչպես հեշտացրել, այնպես էլ բարդացրել է ուսումնասիրության ընթացքը՝ դարձնելով այն առավել հետաքրքիր։ Տարբեր ուսումնասիրությունները, տարբեր կարծիքները, հարցադրումները հնարավորություն են տալիս թեմային նայելու տարբեր դիտանկյուններից՝ երբեմն ուշադրություն դարձնելով այնպիսի հարցերի, որոնց մասին երբեք չես մտածել»,- ասաց հետազոտողը։

Իր ուսումնասիրությունների շրջանակում նա օգտվել է ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներից։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ հայկական ծիսական առարկաներ չափազանց քիչ են ուսումնասիրված, և օգտագործված գրականության ցանկում հիմնականում գերիշխում են քրիստոնեական այլ եկեղեցիների ծիսական առարկաներին վերաբերող հետազոտությունները։  

Ծիսական այլ առարկաների ուսումնասիրությունը շարունակվում է

ԵՊՀ դասախոսը ներկայում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ դրամաշնորհով Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հավաքածուն ուսումնասիրող գիտական խմբում՝ կրկին ծիսական առարկաների հետազոտման համար։ Նրա ուսումնասիրության տիրույթում են նաև տապանակները:

Մարիամ Վարդանյանն ունի գիտական ամսագրերում և ժողովածուներում տպագրված 12 հոդված (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս)․ ևս 4 հոդվածներ հանձնված են տպագրության։ Նա նաև հեղինակ է հանրագիտարանային 21 հոդվածների, որոնք զետեղված են գերմանական «Զաուերի արվեստագետների ընդհանուր բառարան. բոլոր ժամանակների և ժողովուրդների արվեստագետներ» («Saur Allgemeines Künstlerlexikon․ Die Bildenden Künstler aller Zeiten und Völker») հանրագիտարանում։ Այս հանրագիտարանն ունի բազմաթիվ հատորներ, որոնցում, կարելի է ասել, ընդգրկված են աշխարհի բոլոր արվեստագետները։ Հանրագիտարանը վերանվանվել է և ներկայում ունի «Դե Գրույթերի արվեստագետների ընդհանուր բառարան. բոլոր ժամանակների և ժողովուրդների արվեստագետներ» («De Gruyter Allgemeines Künstlerlexikon․ Die Bildenden Künstler aller Zeiten und Völker») անվանումը։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am