Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կուտակային սթրես․ ԵՊՀ գիտական թիմն ուսումնասիրում է դրա առաջացման ու հաղթահարման ուղիները
Հունիս 11, 2025 | 11:58
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

Կուտակային սթրես․ ԵՊՀ գիտական թիմն ուսումնասիրում է դրա առաջացման ու հաղթահարման ուղիները

Կուտակային սթրեսը, որը ձևավորվում է հոգեկան լարվածության ամենօրյա ու հարատև բացասական գործոնների ազդեցությամբ, արդիական հետազոտման նյութ է թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական և թե՛ առողջապահպան տեսանկյունից։ Այս կարևոր թեմայով հետազոտություն է իրականացնում նաև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի ղեկավարած գիտական խումբը։

ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթում ֆինանսավորման է երաշխավորվել «Հոգեկան լարվածության աﬔնօրյա ու հարատև բացասական գործոններով առաջացած կուտակային սթրեսի առանձնահատկությունները և դրանց հակազդման ﬔխանիզﬓերը» խորագրով գիտական նախագիծը։ Ծրագրի ղեկավար Հրանտ Ավանեսյանը նշում է, որ նախագիծը համալիր և բազմափուլ հետազոտություն է, որը հնարավորություն կտա բացահայտելու անմիջական ու միջնորդավորված սթրեսածին ազդեցության և դրա կուտակային էֆեկտի ընկալման, հաղթահարման ու հարմարման հոգեբանական առանձնահատկությունները՝ կապված շարունակական և բազմագործոն բացասական ներգործությունների հետ։

Կուտակային սթրեսի և դրա հոգեբանական ազդեցությանն առնչվող հարցերը քննարկել ենք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ։

- Պարո՛ն Ավանեսյան, կխնդրեի մանրամասնել՝ ինչ է կուտակային սթրեսը, և ինչպե՞ս է այն տարբերվում սովորական սթրեսից։ 

- Պետք է նշեմ, որ կուտակային կամ կումուլատիվ սթրեսը և սովորական սթրեսը միմյանցից տարբերվում են թե՛ իրենց առաջացման մեխանիզմներով, թե՛ իրենց ունեցած ազդեցությամբ և թե՛ իրենց հետևանքներով։

Այսպես՝ եթե սովորական (ակտիվ) սթրեսն ավելի հանկարծակի և կարճատև է, առաջանում է ուժեղ ազդակների պատճառով (օրինակ՝ անսպասելի խնդիր, վատ կամ լավ լուր, կոնֆլիկտ), ապա կուտակային սթրեսը զարգանում է աստիճանաբար, հաճախ աննկատ ճնշող գործոնների ազդեցությամբ (օրինակ՝ մշտական անհանգստություն, սոցիալական լարվածություն, տեղեկատվական ուղղակի և անուղղակի ազդակները), լարված աշխատանքային պայմաններ․ այն ունի խորքային ազդեցություն և կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, եթե չկառավարվի։ Այդ իսկ պատճառով կարևոր է ոչ միայն հաղթահարել առանձին սթրեսային իրավիճակները, այլև կանխել կուտակային սթրեսի առաջացումը՝ կիրառելով ինչպես հանգստացնող ընթացակարգեր և առողջ ապրելակերպ, այնպես էլ ճիշտ հոգեբանական մոտեցումներ ու տեխնիկաներ։

Եթե սովորական սթրեսը հանգեցնում է հորմոնալ ակտիվացման, ինչը նպաստում է օրգանիզմի արագ արձագանքելու պատրաստվածությանը՝ բարձրացնելով ադրենալինի և կորտիզոլի մակարդակը, ապա կուտակային սթրեսի դեպքում մարմինն աստիճանաբար դադարում է արդյունավետ կառավարել սթրեսի հորմոնները, արձագանքները՝ հանգեցնելով անհանգստության, քնի խանգարումների և քրոնիկ հոգնածության։ Ուստի վտանգ կա, որ լրիվ բարձիթողի վիճակը կարող է նպաստել ավելի լուրջ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը, նաև հոգեկան մի շարք խանգարումները։

- Ի՞նչ կարևորություն ունի այս գիտական նախագիծը ժամանակակից հոգեբանության ոլորտում, և որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց իրականացմանն ուղղված է Ձեր ուսումնասիրությունը։

- Թեմայի ուսումնասիրության կարևորության տեսակետից կարող եմ նշել առնվազն 2 հիմնարար պատճառ, որոնք պայմանավորված են կուտակային սթրեսի հետևյալ առանձնահատկություններով.

1․ Երկարատև ազդեցությամբ. երբ թվացյալ թեթև, բայց շարունակական սթրեսորները կարող են խորապես ազդել մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։

2․ Ադապտացիոն կամ հարմարվողական մեխանիզմների դեֆորմացիայով. երբ մարդու օրգանիզմը մշտական լարվածության պայմաններում կարող է կորցնել իր ինքնակարգավորման ունակությունը։

Այս հարցերը մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Դրա վկայությունն է այն ​​փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոգեկան առողջության պաշտպանությունը սահմանել է առաջնահերթություն։

Աներկբա է նաև, որ նախագծի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են վերջին տասնամյակում տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումներով և ընդգծվում են մեր օրերի հայաստանյան եղելություններով։

Մեր դիտարկմամբ այդպիսի տևական և համալիր անմիջական սթրեսածին ներգործությունների առավել ցայտուն օրինակ է արցախահայության հետ տեղի ունեցածը (սահմանային լարվածություն, համավարակ, պատերազմ, շրջափակում, հարկադրված տեղահանություն), ինչը որոշակի միջնորդավորված սթրեսածին ազդեցություն ունի նաև այդ ներգործություններից անմասն չմնացած ՀՀ ողջ բնակչության համար։

- Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել թեմայի ուսումնասիրության ընթացքում։

- Կարծում եմ՝ այս թեմայի ուսումնասիրմանը և դիտարկվող հիմնահարցի լուծմանը նախևառաջ պետք է մոտենալ այն կանխավարկածով, որ չունենալով հստակ պատ­կե­րա­ցում մարդկանց անձ­նա­յին առանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի վերաբերյալ, չտիրա­պե­տե­լով նրանց հո­գե­կան դրսևորում­նե­րի և­ հոգեվիճակ­նե­րի մասին տվյալների՝ անհ­նար է հաջո­ղութ­յամբ ծրագ­րել ու իրականացնել հոգեկանխարգելիչ, հոգեթերապևտիկ և հոգեշտկողական միջոցառումներ, ընտ­րել հա­մա­պա­տաս­խան սոցիալհոգեբանական և կենսահո­գե­բա­նա­կան ազդեցութ­յան մեթոդ­ներ, սո­վո­րեց­նել ինք­նա­կար­գա­վոր­ման ու ինքնավերահսկո­ղութ­յան զանազան կառուցակարգեր:

Հայտնի է նաև, որ ն­ման տե­ղե­կություններ կա­րե­լի է ստա­նալ միմիայն հո­գե­բա­նա­կան պրակ­տի­կա­յում մշակ­ված և/կամ մոդիֆիկացված ու փոր­ձարկ­ված հոգեբանական գնահատման գործիքակազմի կի­րառ­ման դեպ­քում, իսկ թեստային մեթոդների թողարկը ցայսօր հիմնականում չի բավարա­րում գործնական հոգեբանների և հետազոտողների պահանջները։ Բացի այդ՝ դրանց մեծ մասն աշխա­տատար են ու արտակարգ իրադրություններում ոչ այդքան արդյունավետ: Այդ պատճառով էլ բազում տարիների ընթացքում հո­գեբանության կիրառական բնագավառների մասնագետներին գրավել է հատկապես այնպիսի ճեպընթաց մեթոդների փնտրտուքը, որոնք կարճատև ժամանակահատվածում կապահովեն արժանա­հավատ հետազոտա­կան տվյալներ: Այս նախագիծը պետք է դիտարկել հենց այս ուղեծրում։

- Որո՞նք են այն հիմնական բացասական գործոնները, որոնք նպաստում են հոգեկան լարվածության կուտակմանը։

- Հոգեկան լարվածության կուտակմանը նպաստող գործոնները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբի՝ ներառելով ինչպես սոցիալական և հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական և շրջակա միջավայրի ազդեցությունները, որոնք իրենց բնույթով կարող են լինել՝ արտաքին ու ներքին։

Արտաքին գործոնների շարքում կարելի է նշել՝

  1. Սոցիալական ճնշումը – մշտական պահանջներ, մրցակցային միջավայր, կոնֆլիկտներ, շրջապատի՝ ընտանիքի, աշխատավայրի սպասելիքները և այլն։

  2. Աշխատանքային ծանրաբեռնվածությունը – չափազանց շատ պարտականություններ, անհասանելի ժամկետներ։

  3. Ֆինանսական անկայունությունը – անորոշություն եկամուտների վերաբերյալ, վարկային բեռ, պարտքեր և այլն։

  4. Ընտանեկան խնդիրները – լարվածություն հարազատների հետ, հակասություններ։

  5. Շրջակա միջավայրի ազդակները – աղմուկ, անվստահելիություն, անկայունություն, հուզական տրավմա, անցյալի ցավոտ հիշողություններ։

  6. Արդի տեղեկատվական միջավայրի բազմազանությունը, ներազդման թիրախային հաղորդագրությունները և այլն։

Ներքին գործոններից առավելապես կարևորվում են`

  1. Մտահոգությունների ու վախերի կուտակումը,

  2. Ինքնագնահատականի խնդիրները,

  3. Մոտիվացիոն համակարգի խաթարումը,

  4. Հուզական ինքնակառավարման խնդիրները,

  5. Լավատեսության բացակայությունը,

  6. Ֆիզիկական առողջական խնդիրները,

  7. Էքզիստենցիալ անորոշություն և այլն։

Թվարկված գործոններն իհարկե կարող են փոխադարձ կապ ունենալ՝ ուժեղացնելով միմյանց ազդեցությունը։ Այնպես որ, կարևոր է ոչ միայն հասկանալ դրանք, այլև մշակել հոգեբանական և կենսակերպային համապատասխան ռազմավարություններ, որոնք կօժանդակեն հոգեկան լարվածության նվազեցմանը և կուտակային սթրեսի կանխարգելմանը։

- Հետազոտության ժամանակ ո՞ր տարիքը, սոցիալական իրավիճակը կամ մասնագիտություններն եք հաշվի առել/առնելու։

- Ըստ նախագծի օրացույցային պլանի՝ փորձարարական հետազոտության մեկնարկը նախատեսված է 2026-ին: Սակայն ելնելով հիմնախնդրին նվիրված մասնագիտական գրականության տեսական վերլուծությունից և առաջնորդվելով պիլոտային հետազոտության մասին մեր ներկայիս պատկերացումներով՝ ենթադրում եմ, որ կփորձենք բացահայտել սեռատարիքային որոշ առանձնահատկություններ ևս։ Նշվածով պայմանավորված՝ հիմնական հետազոտությունում կներգրավենք նաև տարբեր տարիք և սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց։

- Ի՞նչ մեթոդներ եք կիրառելու սթրեսի մակարդակը գնահատելու և դրա պատճառները պարզելու համար։

- Նախագծի իրականացման համար ընտրվել են մի շարք մեթոդներ ու մեթոդիկաներ։ Հատկապես սթրեսի հետազոտման նպատակով նախատեսում ենք՝

1․Մշակել սթրեսորների հետահայաց գնահատման հեղինակային հարցարան, 

2․Անցկացնել կիսակառուցվածքավորված զրույց՝ կուտակային սթրեսի հոգեմարմնական հետևանքները գնահատելու համար,

3․Կիրառել Դեյթոյի և Լյուշերի՝ սթրեսի արտահայտվածության մակարդակը դուրս բերող թեստերը, տագնապայնության և դեպրեսիվության գնահատման սանդղակները, ինչպես նաև համալիր հետազոտության հոգեֆիզիոլոգիական մեթոդներ։

- Հետազոտությունն արդյոք ներառելու՞ է փորձառություններ կամ կոնկրետ դեպքերի ուսումնասիրություն։

- Հետազոտության մեջ կներառվեն նաև 2023 թվականի նոյեմբերի 14-27-ն ընկած ժամանակահատվածում արցախցիների շրջանում կատարված տագնապայնության և դեպրեսիվության առաջնային կան­խարգելման (սքրինինգ) հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում ժամանակավորապես բնակություն հաստա­տած ընդհանուր թվով 176՝ 111 իգական և 65 արական սեռի ներկայացուցիչներ։

- Հետազոտական գործընթացում ի՞նչն է ամենահետաքրքիր կամ անսպասելի հանգամանք Ձեզ համար։

- Հետաքրքրականն այն էր, որ թեպետ սքրինինգային հետազոտության ընթացքում կատարված դիտարկումները արցախցիների զգալի մասի դեպքում բացահայտեցին որոշակի տագնապ և հուսահատություն, այնուհանդերձ քիչ չէին նաև հակառակ դրսևորումները, երբ թեստավորվողները շարունակում էին պահպանել տոկունությունն ու ոգու կորովը։ Ու թեպետ առավել մեծահասակները Արցախի և իրենց հետ կատարվածը համարում էին ծանրագույն փորձություն, ինչի արդյունքում հայտնվել են փլուզվածության և գոյութենական ճգնաժամի առջև, ապա անսպասելի էր, որ համեմատաբար երիտասարդները, հատկապես դեռահասներն ու պատանիները, հակված էին տեղի ունեցածը գնահատելու որպես նոր կյանքի սկիզբ և հնարա­վորություն։

Կարծում եմ՝ ուշադրության արժանի մյուս հանգամանքն էլ այն էր, որ հետազոտ­վողների շրջանում կանանցից շատ ավելի խոցելի, կոտրված ու հուսահատ խումբ էին կազմում տղամարդիկ, հատկապես տարեցները, որոնք իրենց երիտասարդության տարիներին մասնակից կամ ականատես են եղել Արցախի հանրապետության հռչակման, կայացման ու հետագա զարգացման ընթացքին։

- Պարո՛ն Ավանեսյան, տեսանելի ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում այս հետազոտությունից, և կիրառելի ինչպիսի՞ եզրակացություններ է հնարավոր կատարել:

- Իմ խորին համոզմամբ սույն նախագիծն ու ակնկալվող գիտական նորույթը կարող է օժանդակել ՀՀ գործնական հոգեբանների մասնագիտական գործունակությանն ու համագործակցությանը։ Կարծում եմ՝ կուտակային սթրեսի ներգործության և դրան դիմակայելու, հարմարվելու և/կամ հաղթահարելու կառուցակարգերի բացահայտման հետազոտությունները մեզ թույլ կտան մշակելու հոգեբանական ծառայությունների կազմակերպման յուրահատուկ մոտեցում և ընթացակարգեր: Դրանք իրենց հերթին կարող են նպաստել բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության նպատակային վերականգնմանն ու պահպանմանը։ Հավելեմ նաև, որ սույն նախագծի շրջանակում առաջադրված նպատակադրումները համահունչ են ինչպես Միացյալ ազգերի կազմակեր­պության կայուն զարգացման ծրագրի 3-րդ՝ ամուր առողջության և բարեկեցության հիմնադրույթներին, այնպես էլ ԵՊՀ ռազմավարական ծրագրին ու հանձնառու­թյանը՝ հասարակագիտական գիտություն­ների տարբեր ուղղություն­ներով իրակա­նացնելու հիմնարար ու կիրառական գիտական հետազո­տություններ:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն

12.06.2025

Հիշողություն, ինքնություն, իշխանություն. պատմագրական քաղաքականության խնդիրները՝ ԵՊՀ գիտաժողովի օրակարգում

12.06.2025

Կուտակային սթրես․ ԵՊՀ գիտական թիմն ուսումնասիրում է դրա առաջացման ու հաղթահարման ուղիները

11.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները»․ ճամբար Սյունիքի մարզի Գորիս քաղաքում

06.12.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում ներկայացրած հավակնորդների անվանացանկ

06.12.2025 - 06.26.2025

«Սիգման» միջազգային դպրոց-2025

06.11.2025 - 07.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am