Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում
Հունիս 30, 2025 | 14:36
Կրթություն
Հետազոտություն

Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում

Գաղտնիք չէ, որ լուրերը ոչ միայն տեղեկություն են հաղորդում, այլև ձևավորում հույզեր ու վարքագիծ։ Ձևավորված մեդիամթնոլորտում սոցիալական ցանցերը, մասնավորապես տելեգրամյան լրատվական ալիքներն ի՞նչ հույզեր են հաղորդում քաղաքացիներին․ ակտիվացնո՞ւմ են, թե՞ ճնշում հանրային ներգրավվածությունը։ ԵՊՀ հետազոտողները գիտական հետազոտության շրջանակում փորձում են բացահայտել տելեգրամյան լրատվական ալիքների առաջացրած հույզերի և քաղաքացիական չներգրավվածության փոխառնչությունները:

«Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ» գիտական խմբի անդամները «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական գործողություն․ հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» գիտական նախագծի շրջանակում փորձում են գտնել վերոնշյալ հարցերի պատասխանները։

Գիտական խումբը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաներ-2023» ծրագրի շրջանակում և գործում է ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի «Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիայի կազմում:

Այս բազմամեթոդ հետազոտության նպատակն է վերլուծել անվտանգության և բարձր անորոշության պայմաններում քաղաքացիական (չ)ներգրավվածության հիմքում ընկած սոցիալ-հոգեբանական գործոնները Հայաստանում: Այս մեծ նպատակի ենթանպատակներից է ուսումնասիրել տեղական լրատվական մեդիայում գերակայող մեդիամթնոլորտը քաղաքացիական մասնակցության համար ունեցած դերի տեսանկյունից, ինչի մասին էլ «Հաշվետու գիտաժողով-2025»-ի ընթացքում զեկույց է ներկայացրել ԵՊՀ անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Անի Պողոսյանը։ Նա անդրադարձել է մեդիամթնոլորտի և քաղաքացիական (չ)ներգրավվածության, տելեգրամյան լրատվական ալիքների բովանդակության վերլուծության նախնական արդյունքներին։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեդիան կարևոր դերակատարում ունի տարբեր հիմնախնդիրների արդիականությունը որոշելու գործում և ընդգծում է որոշ թեմաներ՝ անտեսելով մյուսները: Այդ սելեկտիվության շնորհիվ մեդիան ոչ միայն տեղեկություն է հաղորդում լսարանին, այլև ձևավորում նրա ընկալումները կոնկրետ հարցերի կարևորության և հրատապության վերաբերյալ, թելադրում հանրային օրակարգ և շրջանառում տարբեր խոսույթներ: Հիմնվելով այս գաղափարի վրա՝ մենք կարծում ենք, որ մեդիան ունի ազդելու բավարար ներուժ՝ խթանելու կամ խոչընդոտելու քաղաքացիական ներգրավվածությունը, մարդկանց՝ ազդելու կարողության զգացումը, ինչպես նաև կարող է նախադրյալ լինել քաղաքացիական (չ)ներգրավվածության ձևավորման համար»,- ասաց ԵՊՀ կրտսեր գիտաշխատողը։

Նա մատնանշեց, որ հետազոտության համար ընտրվել է «Տելեգրամ»-ը՝ որպես ներկայացուցչական լրատվական մեդիա, քանի որ այն հարմար է հետազոտողի համար տվյալների բազայի հասանելիության և դրա հետ աշխատելու տեսանկյունից։ Մյուս կողմից՝ այն հեշտ կիրառելի հարթակ է, որտեղ լուրերը շրջանառվում են «մեսիջիֆիկացված» ձևով, ինչը հարթակի սպառումը առավել հեշտ է դարձնում մարդկանց համար:

Հետազոտության համար տելեգրամյան ալիքների ընտրության գործընթացը եղել է փուլային:

Նախ՝ հետազոտական խմբի անդամները կատարել են պիլոտային ուսումնասիրություն, որի շրջանակում փորձարկել են իրենց մշակած մեթոդական գործիքը, ուսումնասիրել ՀՀ-ում տելեգրամյան 8 առաջատար ալիքների բովանդակային առանձնահատկությունները: Հաշվի առնելով այն, թե ինչ հիմնական օրակարգ են շրջանառում տվյալ ալիքները, որ թեմաներն են շրջանցում, ինչպես նաև լուրերի պատրաստման մասնակցային բնույթը, լսարանի ծավալը և ալիքներում շրջանառվող լուրերի ձևաչափը՝ հոլովակներ, լուսանկարներ, տեքստեր՝ բազմազանություն ապահովելու համար, առանձնացվել են տելեգրամյան 3 լրատվական ալիքներ՝ հարիշխանական, չեզոք և հակաիշխանական:

«Մեզ առավելապես հետաքրքրում էր, թե ինչպիսին է ներկայիս Հայաստանի լրատվական մեդիամթնոլորտը, քաղաքացի-պետություն հարաբերությունների, Հայաստանի անկախության, հետպատերազմական իրողությունների վերաբերյալ ինչ գերակայող հույզեր է այն ակտիվացնում, ինչ պատումներ է շրջանառում։ Ելնելով գերիշխող պատումների և հուզական տրամադրության պատկերից՝ մենք ուզում ենք պարզել, թե ինչ հավանական ազդեցություն դա կունենա քաղաքացիական (չ)մասնակցության պարագայում»,- պատմեց ծրագրի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Մանուսյանը՝ ընդգծելով, որ իրենց հետաքրքրում է, թե ինչ հավանական ազդեցություն ունի «մեդիակլիման» քաղաքացու ընկալումների վրա:

Երեք ալիքներից հետազոտողները ստացել են 1661 միավոր լուր և զտել դրանք. հեռացվել են միջազգային լուրերը և այն լուրերը, որոնք անմիջականորեն առնչություն չեն ունեցել Հայաստանի քաղաքական կամ քաղաքացիական կյանքին։ Մեդիա վերլուծության է ենթարկվել 755 միավոր լուր: Յուրաքանչյուր ալիք հաջորդաբար կոդավորվել է 2 կոդավորողի կողմից: Կոդավորողները եղել են հետազոտական թիմի անդամները: Յուրաքանչյուր կոդավորող, ընթերցելով/լսելով լուրը, դուրս է բերել միավոր լուրի համար հետևյալ տվյալները՝

  • լուրի վերնագիր,

  • լուրում շրջանառվող հիմնական թեմա(ներ),

  • հույզեր, որոնք ակտիվացնելու միտում ունի լուրի մատուցումը,

  • հույզեր, որոնք առաջանում են կոդավորողի մոտ լուրը ընթերցելիս/լսելիս,

  • հիմնական դերակատար(ներ),

  • ի՞նչ լույսի ներքո են ներկայացվում հիմնական դերակատարները լուրի մեջ,

  • լուրի սկզբնաղբյուրը,

  • ժամանակահատվածը, որի մասին պատմում է լուրը (ներկա, անցյալ, ապագա)։

«Տվյալների հետ աշխատանքը սկսել ենք 2024 թվականի դեկտեմբերից՝ վերցնելով նախորդ 3 ամիսների ընթացքում հրապարակված լուրերը։ Ժամանակահատվածի ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով, քանի որ մեր նպատակը կոնկրետ իրադարձությունների առանցքի շուրջ հրապարակված լուրերի վերաբերյալ հուզական հակազդումների ուսումնասիրությունը չէր: Առանձնապես նշեմ, որ այս աշխատանքը մեթոդաբանական նորույթ ունի հենց հայերենով մեդիա բովանդակության հետ աշխատելու համար մեթոդաբանական մոտեցումներ և գործիք մշակելու առումով: Այս աշխատանքով նաև հարմարեցվում և մշակվում են ինչպես տվյալների հավաքագրման, այնպես էլ վերլուծության գործիքներ, որոնք հայերեն տեքստի հետ աշխատելու հնարավորություն են տալիս»,- նշեց Անի Պողոսյանը։

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ այն գործիքները, որոնց միջոցով կատարվել է մեդիայի բովանդակության վերլուծությունը, հնարավորություն չեն տալիս քաղաքացիական չներգրավվածության ձևերի վերաբերյալ ուղիղ եզրակացություններ անելու, ուստի հետազոտությունն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես առանձին ուսումնասիրություն, այլ որպես այս բազմաբաղադրիչ հետազոտության մի մաս։ Սակայն նախնական դիտարկումներով՝ հետազոտության մեկ այլ ուղղությամբ ֆոկուսխմբային ուսումնասիրության արդյունքում ստացած տվյալները ցույց են տալիս, որ լուրերի սպառումը մարդկանց շրջանում ուղեկցվում է տագնապի, վախի, ծանրության, ընկճվածության, անհանգստության, նյարդայնության, ատելության, շփոթմունքի, անհարմարության, կրավորականության զգացումներով։

«Սա կրկին հաստատում և ամրապնդում է մեդիայից ստացած այն տվյալները, որոնք մատնանշում են, որ դրանք նպաստում են չներգրավվածությանը, սակայն հարկ է նշել, որ այս արդյունքները նախնական են և անհրաժեշտություն ունեն հետագայում ենթարկվելու առավել խորքային վերլուծության»,- շեշտեց Սոնա Մանուսյանը։

Այն հարցին, թե ինչպես կարող են նախագծի արդյունքները կիրառվել կրթության, մեդիա քաղաքականության կամ այլ ոլորտներում, հետազոտական խմբի անդամները պատասխանեցին, որ այս և հետագայում հրապարակվելիք հետազոտությունների տվյալների հիման վրա ոլորտային մասնագետները՝ մանկավարժները, մեդիա փորձագետները, լրագրողները, կարող են ավելի մեծ ուշադրություն դարձնել այն լեզվին, որով ներկայացվում է տեղեկությունը՝ դառնալով ավելի զգայուն ու քննադատական դրա հանդեպ։

Մասնագետները նախատեսում են տվյալների հետ աշխատանքի հաջորդ փուլում կոմպլեքս հույզերը համադրել մեդիայում շրջանառվող հիմնական թեմաների հետ և հուզական ռեակցիաների բազմազանությունը տեղավորել ակտիվացնող/ապաակտիվացնող, դրական/բացասական հույզերի կոորդինատային համակարգում, ինչը նրանց հնարավորություն կտա խորացնելու լրատվական մեդիա բովանդակության՝ հնարավոր ռեակցիաներ գեներացնելու ներուժի հասկացումը հենց քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։

«Այս պահին ընթացքի մեջ է լրատվական ալիքների թեմատիկ վերլուծության և մեդիամթնոլորտը ձևավորող թեմաների ու հույզերի փոխառնչությունների ուսումնասիրության գործընթացը: Իսկ ընթացիկ արդյունքները պատրաստվում ենք ներկայացնելու ս․թ․ հուլիսի 1-4-ը Կիպրոսում կայանալիք Հոգեբանության 19-րդ եվրոպական կոնգրեսի շրջանակում»,- ամփոփեց Անի Պողոսյանը: 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում

30.06.2025

Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում

30.06.2025

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա

27.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025

Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների պատմության և իրավունքի մասին դասընթաց

06.23.2025 - 07.30.2025

«Հրավիրյալ պատվավոր դասախոս» ծրագրին դիմելու հնարավորություն

06.23.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am