Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Իմ երազանքն է ստեղծել քաղցկեղը բուժող նոր դեղամիջոց». ԵՊՀ ուսանող
Հունիս 26, 2026 | 15:16
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Ուսանողական

«Իմ երազանքն է ստեղծել քաղցկեղը բուժող նոր դեղամիջոց». ԵՊՀ ուսանող

Աննա Վարդանյանը վստահ քայլերով մուտք է գործում գիտության ոլորտ: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ուսանելուն զուգահեռ՝ նա աշխատում է լաբորատորիայում և իր առջև դրել է հստակ նպատակ՝ մասնակցել քաղցկեղի բուժմանն ուղղված նոր դեղամիջոցի ստեղծմանը: Ներկայում Աննան պատրաստվում է ուսումը շարունակել ԵՊՀ «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրում:

Աննայի հետ զրուցել ենք ավարտական աշխատանքի, դեղագործական առաջատար ընկերություններում անցած պրակտիկայի և ապագայի ծրագրերի մասին։

- Աննա՛, ի՞նչ թեմայով էր Ձեր ավարտական աշխատանքը, ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման։

- Իմ ավարտական աշխատանքի թեման էր ««Դեղագործական էկոնոմիկա և կառավարում» առարկայի դերը ուսանողների քննադատական մտածողության բարելավման մեջ»։ Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչպես կարող է այս առարկան նպաստել ապագա մասնագետների վերլուծական հմտությունների զարգացմանը։ Քանի որ Ֆարմացիայի ինստիտուտում դեռ չէի հասցրել լայնածավալ գործնական հետազոտություն կատարել, ավարտական աշխատանքիս շրջանակում ուսումնասիրեցի մեծածավալ գիտական գրականություն՝ շուրջ 256 գիտական հոդված, որոնցից առանձնացրի առանցքային 46-ը՝ փորձելով հասկանալ, թե կրթական որ մոտեցումներն են առավել արդյունավետ։

- Ի՞նչ պարզվեց Ձեր վերլուծության արդյունքում․ կրթական ո՞ր մոտեցումներն են ամենաարդյունավետը: 

- Ուսումնասիրածս հոդվածների շուրջ 90%-ում հեղինակները կարևորում են ակտիվ ուսուցման մեթոդները։ Դա ոչ թե պարզապես ամենօրյա դասախոսություն լսելն է, այլ երկխոսությունը, թիմային աշխատանքը, հատկապես՝ դեպքերի վրա հիմնված ուսուցումը։ Օրինակ՝ ուսանողներին տրվում է դեղատնային կամ արտադրական պրակտիկայից վերցված կոնկրետ խնդիր, և նրանք փորձում են քննադատաբար վերլուծել, թե ինչպես կվարվեին այդ իրավիճակում․ դա զարգացնում է քննադատական մտածողությունը։

- Ձեր համակուրսեցիների հետ երկշաբաթյա պրակտիկա եք անցել «Արփիմեդ», «Լիկվոր» և «Ֆարմատեք» դեղագործական ընկերություններում: Այդ ընթացքում հանդիպեցի՞ք այնպիսի սարքավորումների, որոնցով մինչ այդ չէիք աշխատել համալսարանում։

- Պրակտիկայի շրջանակում կիրառվող գրեթե բոլոր սարքավորումներն ինձ ծանոթ էին։ Օրինակ՝ արդեն աշխատել էի դեղապատիճների (կապսուլաների) պատրաստման համար նախատեսված սարքով։ Հպարտություն էր տեսնել, որ արտադրության մեջ կիրառվում են այն նույն սարքավորումները, որոնցով աշխատել էինք համալսարանում։

- Ինստիտուտում ստացած տեսական ո՞ր գիտելիքներն էին ամենակիրառելին պրակտիկայի ընթացքում։ 

- Ամենակիրառելին դեղագործական քիմիայի, դեղաձևերի տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղերի որակի վերահսկման և կենսաքիմիայի գիտելիքներն էին։ Հատկապես օգտակար էին ստերիլության ապահովման, դեղերի պահպանման պայմանների, որակի գնահատման և դեղանյութերի փոխազդեցությունների վերաբերյալ թեմաները, քանի որ դրանք անմիջականորեն կիրառվում էին աշխատանքային գործընթացում և հնարավորություն էին տալիս տեսական գիտելիքները կապելու գործնական աշխատանքի հետ։ 

- Ինչպե՞ս էին կազմակերպվում դեղերի արտադրության և պահպանման գործընթացները այն ընկերություններում, որտեղ պրակտիկա էիք անցնում։

- Նշյալ հաստատություններում դեղերի պահպանումը կատարվում էր սահմանված նորմերին համապատասխան՝ պահպանելով անհրաժեշտ ջերմաստիճանային և սանիտարահիգիենիկ պայմանները։ Դեղերի ընդունման, դասակարգման և պահպանման գործընթացները կազմակերպված էին հստակ կարգով։ Անձամբ մասնակցել եմ դեղերի պատրաստման գործընթացին, հետևել դեղապատիճների, դեղահատերի և քսուքների պատրաստմանը, ինչպես նաև ներգրավվել դեղերի դասավորման, պահպանման պայմանների վերահսկման և որոշ փաստաթղթային գործընթացներում։

- Ի՞նչ նոր գործնական հմտություններ կամ գիտելիքներ ձեռք բերեցիք պրակտիկայի ընթացքում։

- Պրակտիկայի ընթացքում ձեռք բերեցի մի շարք նոր գործնական հմտություններ և գիտելիքներ։ Սովորեցի աշխատել փաստաթղթաշրջանառության, դեղերի ընդունման և հաշվառման գործընթացներում, ավելի լավ պատկերացում կազմեցի դեղերի պատրաստման, փաթեթավորման և պահպանման իրական պայմանների կազմակերպման վերաբերյալ։ Պրակտիկան նաև օգնեց ավելի լավ հասկանալու թիմային աշխատանքի, պատասխանատվության և աշխատանքային կարգապահության կարևորությունը։

- Գիտենք, որ արդեն աշխատում եք մասնագիտությամբ։ Ինչո՞վ եք զբաղվում աշխատավայրում։

- Ներկայում աշխատում եմ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պեպտիդային ինժեներիայի լաբորատորիայում, որտեղ կատարվում է պաշտպանված ամինաթթուների, պեպտիդների և պեպտիդոմիմետիկների նպատակային սինթեզ, ինչպես նաև սինթեզի մեթոդների մշակում և օպտիմալացում։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս ոչ միայն կիրառելու համալսարանում ստացած գիտելիքները, այլև ձեռք բերելու գիտահետազոտական աշխատանքի արժեքավոր փորձ։ 

- Պրակտիկան ինչպե՞ս ազդեց Ձեր կարիերայի հետագա պլանների վրա։ Օրինակ՝ ցանկանո՞ւմ եք մնալ նույն աշխատավայրում, թե՞ մտադիր եք փոխել ուղղությունը:

- Պրակտիկան մեծ ազդեցություն ունեցավ իմ մասնագիտական պատկերացումների ձևավորման վրա։ Այն օգնեց ավելի հստակ հասկանալու, թե ֆարմացիայի որ ուղղությունն է ինձ առավել հետաքրքրում։ Աշխատելով գիտահետազոտական ոլորտում՝ համոզվել եմ, որ ցանկանում եմ շարունակել զարգանալ այս ուղղությամբ։ Հետագայում նպատակ ունեմ մասնակցելու հետազոտական նոր ծրագրերի, խորացնելու մասնագիտական գիտելիքներս և իմ ներդրումն ունենալու դեղագործական գիտության զարգացման գործում։

- Իսկ ո՞րն է Ձեր մասնագիտական երազանքը։

- Ես կցանկանայի հայտնաբերել քաղցկեղը բուժող դեղամիջոցի բաղադրիչներն ու ստեղծել այդ դեղամիջոցը։ Գիտեմ, որ մեկ նոր դեղի ստեղծումը կարող է պահանջել շուրջ 10 տարվա քրտնաջան աշխատանք։ Թեև դա ավելի շատ քիմիայի ու կենսաքիմիայի տիրույթ է, բայց ֆարմացիան սերտորեն կապված է դրանց հետ։ Ես ունեմ հիմնարար գիտելիքներ, որոնք ձեռք եմ բերել համալսարանում, և պատրաստ եմ երկար տարիներ նվիրվելու գիտությանը՝ այդ արդյունքին հասնելու համար։

- Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը՝ որպես ապագա մասնագետ, և ո՞ր ուղղություններով եք տեսնում լրացուցիչ կրթության կամ կատարելագործման անհրաժեշտություն (փափուկ հմտություններ, օտար լեզուներ, նեղ մասնագիտական գիտելիքներ)։ 

- Իմ ուժեղ կողմերից եմ համարում պատասխանատվությունը, աշխատասիրությունը, արագ սովորելու ունակությունը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։ Կարևորում եմ նաև թիմային աշխատանքն ու արդյունավետ հաղորդակցությունը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ պետք է մշտապես զարգանա, ուստի ձգտում եմ շարունակաբար կատարելագործել ինչպես մասնագիտական գիտելիքներս, այնպես էլ օտար լեզուների իմացությունն ու գիտահետազոտական հմտություններս։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Իմ երազանքն է ստեղծել քաղցկեղը բուժող նոր դեղամիջոց». ԵՊՀ ուսանող

26.06.2026

Համալսարանականները ներկայացրել են իրենց փորձը Ավստրիայի առաջատար համալսարաններից մեկում

26.06.2026

Կրթական համակարգի թվային վերափոխում․ ՀՀ յոթ բուհերի հասանելի կլինի «ChatGPT Edu» հարթակը

25.06.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

Հայտարարվում է Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթ

06.22.2026 - 07.31.2026

Ստանիսլավ Լեմի անվան եվրոպական հետազոտական մրցանակ

06.19.2026 - 09.30.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am