Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՆՄԱՆ Է ՇԱԽՄԱՏԻ. ԱՅՆ ՈՒՆԻ ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ». ՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
Հուլիս 15, 2021 | 15:22
Հասարակություն

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՆՄԱՆ Է ՇԱԽՄԱՏԻ. ԱՅՆ ՈՒՆԻ ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ». ՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է

Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյանին շնորհվել է «ԵՊՀ պատվավոր դոկտոր» կոչումը։ Հենրիկ Շահղուլյանն ավելի քան 25 տարի ակտիվ համագործակցում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ։ Նրա ղեկավարությամբ ԵՊՀ 4 շրջանավարտ պաշտպանել է ատենախոսություն։ Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակի միջոցով հայ մաթեմատիկոսները կապեր են հաստատել արտասահմանյան հայտնի գիտնականների հետ։ Գրեթե ամեն տարի Հենրիկ Շահղուլյանն այցելում է Հայաստան, վարում գիտական սեմինարներ, դասախոսություններ և այլն։ Պարոն Շահղուլյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մասնագիտական գործունեության, ոլորտի խնդիրների ու մարտահրավերների մասին։
Henrikh-Shahgholian-is-a-honorary-doctor-of-YSU

- Պարո՛ն Շահղուլյան, ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք զբաղվել մաթեմատիկայով:

- Ավելի մեծ տարիքում եմ որոշել զբաղվել մաթեմատիկայով, նման նպատակներ նախկինում չունեի։ Պարզապես ուսանելու տարիներին մաթեմատիկան այն առարկան էր, որն ինձ ավելի հեշտ էր տրվում։ Հետաքրքրությունը հետո է առաջացել։

- Ձեր սահմանմամբ, ի՞նչ է մաթեմատիկան:

 - Մաթեմատիկան նման է շախմատի. այն ունի խաղի իր կանոնները, որոնց շրջանակում դու ստեղծում ես նոր կապեր, նոր հարցեր և աշխատում լուծել դրանք։ Պարզապես պետք է իմանալ այդ կանոնները։

- Մաթեմատիկան ստեղծագործականություն պահանջո՞ւմ է:

- Կարծում եմ՝ տարբեր մակարդակներում պահանջները փոխվում են։ Օրինակ, PhD-ի ընթացքում դժվար թե, քանի որ այդ ժամանակ դեռևս սովորում են խաղի կանոնները, բանաձևերը։ Ստեղծագործականության պահանջմունքն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փորձում ես լուծել չլուծված հարցերը։ Իմ կարծիքով, մաթեմատիկայում շատ ավելի կարևոր է օրիգինալությունը։ Բոլոր մաթեմատիկոսները ստեղծագործական մոտեցում ունեն, բայց օրիգինալ՝ քչերը։

- Ի՞նչ պետք է անել, որ մաթեմատիկան հասանելի և հետաքրքիր լինի:

 - Իհարկե, տարբեր մոտեցումներ կան՝ կախված մակարդակներից։ Ամենաարդյունավետը, թերևս, բացատրական մեթոդն է։ Կարծում եմ՝ պետք է նախևառաջ գլոբալ դիտարկել հարցը, առաջնորդվել բացատրական սկզբունքով, հետո հասկանալ, թե ինչ գործիքներ կան այդ հարցը լուծելու համար, ապա կիրառել դրանք։ Շատ անգամ կարող է չստացվել. հետաքրքրությունն առաջացնելը հեշտ է, բայց պահելը՝ դժվար։ Շատ անգամ PhD-ից հետո մեծ մասն անցնում է այլ աշխատանքի, մյուսներն այլ մակարդակում են թողնում, և ի վերջո 15-20 %-ն է մնում ոլորտում։ Բարոյական լինելը կարևոր է, իհարկե, բայց պետք է նաև ռեալ նայել. այսօրվա պայմաններում իրատեսական էլ չէ նույն ուղղությամբ շարունակել և արդյունքի չհասնել, քանի որ 2-3 տարի անց պարզապես աշխատանք չի լինի։ Խաղի կանոնները փոխվել են։

- Պարո՛ն Շահղուլյան, շատերը՝  հատկապես նրանք, ովքեր հումանիտար ու հասարակագիտական մասնագիտություններ են ընտրում, մաթեմատիկա անցնելիս հարցնում են, թե կյանքում պետք գալո՞ւ են այդ գիտելիքները: Դուք ի՞նչ կպատասխանեիք նրանց:

- Հարցին կարելի է պատասխանել և՛ այո, և՛ ոչ։ Ո՛չ, եթե չես ընտրելու մասնագիտությունը, ապա իսկապես այդ գիտելիքները չես կարող կիրառել, բայց և այո, քանի որ դրանք նպաստում են, որ զարգանան տրամաբանությունը, արագ մտածելու, վերլուծելու ունակությունները, այլ գիտելիքներն արագ յուրացնելու կարողությունները։

- Պարո՛ն Շահղուլյան, մաթեմատիկայի ո՞ր ուղղությամբ եք զբաղվում Դուք։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ. լուծել խնդիրնե՞ր, թե՞ զարգացնել տեսություններ։

- Ես ազատ եզրերի տեսությամբ եմ զբաղվում, որը կիրառական բնույթ ունի, բայց ես ավելի շատ զբաղվում եմ տեսական հարցերով։ Տեսություններն ինձ համար շատ ավելի հետաքրքիր են։ Հատկապես մաթեմատիկական տարբեր ուղղությունների միջև նոր կապեր ստեղծելը, նոր հարցեր բարձրացնելն ավելի գրավիչ են։

- Ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ կան այսօր մաթեմատիկայի բնագավառում:

- Դրանք բավականին շատ են։ Տարբեր ուղղություններ ունեն իրենց հարցերն ու մարտահրավերները։ Կան հարցեր, որոնց լուծումներն այնքան էլ իրատեսական չեն, և եթե փորձում էլ ես, շատ հաճախ հիասթափվում ես։ Կան նաև տեխնիկական հարցեր, որոնք ժամանակ և աշխատանք են պահանջում։

- Ըստ Ձեզ՝ պե՞տք է, որ մաթեմատիկան ավելի զանգվածային դառնա: Դրա կարիքը կա՞։

- Կարծում եմ՝ պետք չէ իդեալիստ լինել։ Պարզապես նշեմ, որ մաթեմատիկան մեր հասարակության կյանքում երկու դեր է իրականացնում։ Նախ այն ուղղություն է, որը կիրառվում է տարբեր բնագավառներում։ Որպես առանձին ուղղություն՝  գուցե շատ ժամանակ պարզ չէ, թե երբ և ինչպես է կիրառվում, բայց այն մեծապես նպաստում է այլ ոլորտների զարգացմանը։ Բացի դրանից՝ ինչպես արդեն նշեցի, այն օգնում է նաև զարգացնելու արագ մտածելու և վերլուծելու կարողությունները։ Այս նպատակով մեծ տարածում է գտնում նաև շախմատը, բայց կարծում եմ՝ այն շատ կիրառական չէ, իսկ մաթեմատիկան կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Այսինքն, եթե ցանկանանք զարգացնել թվարկածս ասպեկտներից մեկը միայն՝ արագ մտածելու և վերլուծելու կարողությունները, կարելի է զարգացնել շախմատը, բայց շատ ավելի արդյունավետ է մաթեմատիկայի տարածումը։

- Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր եք, այնտեղ կա՞ այնպիսի մի բան, որ կուզեիք տեսնել ԵՊՀ-ում:

- Այնտեղ կա մեծ ճկունություն՝ կապված դասերի հետ, հատկապես մագիստրատուրայում և PhD-ի ժամանակ շատ ավելի հեշտ է ներդնել նոր ուղղություններ, նոր դասընթացներ։ Այստեղ դեռևս սովետական համակարգից եկող կարգեր են, որոնք բարդացնում են ընթացակարգը։ Ես երկար ժամանակ է, ինչ փորձում եմ այստեղ նոր ուղղություններ բերել, բայց ընդհանուր համակարգը շատ բարդացված է։

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան գիտության համակարգը։

- Շատ լավ կգնահատեի մոտ 25 տարի առաջ։ Այն ժամանակ գիտությունն ավելի ուժեղ էր, քան այսօր։ Հատկապես մաթեմատիկայի ոլորտը գնալով թուլանում է։ Շատ տաղանդավոր, խելացի մասնագետներ ստիպված այլ հարցերով են զբաղվում, բուն տեսական հարցերով զբաղվելն արդեն ձեռնտու չէ, ստիպված գնում են այլ ոլորտներ։ Սա բավականին լուրջ հարց է, և մոտ ապագայում էլ լուծում չեմ տեսնում։

- Պարո՛ն Շահղուլյան, Ձեզ շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Այն Ձեզ համար կարևո՞ր է։

- Այն շատ հաճելի է։ 25 տարվա համագործակցության մարմնավորում է, որը, ճիշտ է, որևէ ազդեցություն չունի, բայց շատ հաճելի է։

- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր գործընկերներին։

- Խորհուրդ կտամ շարունակել աշխատել ու մեծացնել համագործակցային կապերը։ Այստեղ ես ունեմ բազմաթիվ ազնիվ ու նվիրված գործընկերներ, որոնք անցկացնում են իրենց ամբողջ կարիերան կրթելու և աջակցելու նոր սերունդներին՝ միևնույն ժամանակ իրականացնելով իրենց հետազոտությունները: Շատ դեպքերում նրանց նման անշահախնդիր վարքագիծն արժենում է հենց իրենց կարիերայի զարգացումը ոլորտում: Բայց ես մեծապես հավատում եմ իմ գործընկերների կարողությանը, նրանց ներուժին և վստահ եմ, որ նրանք կարող են իրենց աշխատանքով և պետական ռեսուրսների միջոցով Հայաստանի մաթեմատիկան տեսանելի դարձնել աշխարհի գիտական քարտեզի վրա: Վերջում Հայաստանում մաթեմատիկայի ներկայիս իրավիճակի վերաբերյալ կուզեի մեջբերել Կարթագենացի զորավար Հաննիբալի խոսքը. «Կա՛մ մենք գտնում ենք ճանապարհը, կա՛մ ստեղծում այն»:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025

Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները

27.05.2025

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am