Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՏՈՆՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԸ
Հունիս 30, 2021 | 11:42
Հասարակություն

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՏՈՆՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԸ

Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում վաստակաշատ լեզվաբան, բազմահմուտ մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Քերոբի Գասպարյանին ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով:
Most-effective-scientist-and-pedagogical-celebrates-75th-birthday

Ծնվել է 1946 թ. հունիսի 30-ին Երևանում: 

Նրա՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և բազմապիսի դժվարություններ հաղթահարած ծնողները երջանիկ էին, որ ի վերջո հանգրվանեցին Երևանում և իրենց զավակներին հայեցի դաստիարակություն տալու հնարավորությունը ստացան: Բազմանդամ ընտանիքի զավակները բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացան և իրենց մասնագիտական ոլորտներում հասան հաջողությունների: 

Գրեթե ամեն երեկո ընտանիքը հավաքվում էր ընթրիքի սեղանի շուրջը, և ծնողները հաճախ էին պատմում իրենց կորցրած դրախտային երկրի, ցեղասպանության զոհ դարձած մեր նահատակների, նաև հայ ժողովրդի անցած պատմական ուղու և նրա մղած ազգային ազատագրական շարժումների հերոսական էջերի՝ Աղբյուր Սերոբի, Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և մյուսների մասին: Ապա հայրը բլուլով նվագում էր Մշո թախծոտ մեղեդիներ, իսկ մայրը, որ ծնունդով Գողթան գավառից էր և օժտված էր ձայնային լավագույն տվյալներով, երգում էր հայրենիքի սիրո ու կարոտի երգեր, ու երեխաները ձայնակցում էին: Ավագ քույրն իր անզուգական լիրիկական սոպրանոյով կատարում էր Կոմիտասի, Եկմալյանի, Կանաչյանի հոգեզմայլ երգերը՝ եղբոր դաշնամուրային նվագակցությամբ: Հետո սկսվում էր ասմունքը. արտասանում էին Սիամանթո, Տերյան, Իսահակյան, Չարենց… Վերջում հայրը պատգամում էր. §Սիրելի՛ զավակներ, դուք երբեք չկորցնեք ձեր պատմական հիշողությունը, քանզի արմատից կտրված կաղնին չի կարող երկար կյանք ունենալ: Հողի ու արյան կանչն է, որ ձեզ հայ է պահելու: Թող տառապանքից ծնված իմ հավատն ու վճռականությունը փոխանցվեն ձեզ, ապա ղողանջեն ի լուր աշխարհի, որ հայի հոգում անթեղված կարոտները երբեք չեն մոխրանալու, այլ հզոր ոգեղեն կանչով ու ձեր բազկի ուժով տեր են դարձնելու ձեզ ձեր հայրենի քար ու թփին, հող ու ջրին¦ (Տե՛ս Ք. Գասպարյան, Անթեղված կարոտներ, Եր., 2006): Եվ այսպես գրեթե ամեն օր, ու Սեդան մեծանում էր այս մթնոլորտում: 

1963 թ. գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ վերին մի մղումով նա ընտրեց «Անգլերեն լեզու» մասնագիտությունը, որն էլ նրա բեղմնավոր կյանքի անբաժանելի ուղեկիցը դարձավ: Դեռևս ուսանողական տարիներին իր հետազոտական ու ստեղծագործական ակնհայտ կարողությունների շնորհիվ նա արժանացավ ակադեմիկոսներ Գևորգ Ջահուկյանի և Էդուարդ Աթայանի բարձր գնահատականին և համալսարանն ավարտելուց հետո նրանց իսկ երաշխավորությամբ աշխատանքի անցավ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնում:

Ընդգծված մասնագիտական կարողությունների ու հետևողական տքնաջան աշխատանքի շնորհիվ նա ամբիոնի լաբորանտից հասավ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնին: 

1983 թ. Ս. Գասպարյանը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1994 թ.՝ դոկտորական ատենախոսություն՝ այնտեղ էլ գիտական իր բացառիկ խորաթափանցության շնորհիվ արժանանալով գործընկերների բարձր գնահատականին: 1989 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2002 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2014 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել և գիտական շրջանառության մեջ է մտել 28 թեկնածուական և 6 դոկտորական ատենախոսություն: Այսօր արդեն փաստ է, որ պրոֆեսոր Ս. Գասպարյանի հիմնադրած անգլիագիտական հետազոտությունների լեզվաբանական դպրոցը պատշաճ համարում ունի ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս:

Նրա գիտական գործունեությունը նվիրված է լեզվի և ոճի հարցերին, լեզվապոետիկայի, գործառական ոճագիտության, վերասույթային հնչյունաբանության, տեքստի մեկնաբանության, թարգմանության տեսության, հայագիտական խնդիրների և հակահայկական քարոզչության լեզվական ռազմավարությունների քննությանը: Անգնահատելի է նրա ավանդը գիտության և կրթության զարգացման գործում: 

Հեղինակ է շուրջ 170 գիտական, գիտամեթոդական և ուսումնամեթոդական աշխատությունների. մենագրություններ, բուհական դասագրքեր ու ձեռնարկներ, գիտական հոդվածներ՝ հրատարակված ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրի առաջատար գիտական հանդեսներում: Հատկապես արժեքավոր են պրոֆեսոր Գասպարյանի հեղինակած մենագրությունները՝ նվիրված գեղարվեստական տեքստի ընկալման ու մեկնաբանման բազմաբարդ խնդիրների, դրանց մեթոդաբանության քննությանը: Առանձնահատուկ բարձր գնահատականի են արժանացել նաև (ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրի մասնագիտական շրջանակներում) Հայոց ցեղասպանությանը և դրան առնչվող բազմաթիվ հարցերի՝ լեզվաբանության արդի ուղղություններով կատարված քննության արդյունքները, որոնք ընթերցողին են ներկայացվել տարբեր մենագրություններով ու գիտական հոդվածներով՝ ըստ էության հետազոտական նոր արահետ բացելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների դաշտում:

Ս. Գասպարյանը, բազմավաստակ գիտնական և վաստակաշատ մանկավարժ լինելուց զատ, նաև հմուտ գիտակազմակերպիչ է: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են հանրապետական ու միջազգային բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ ու քննարկումներ, որոնք լեզվի, գրականության ու մշակույթի ուսումնասիրության բնագավառում կարևոր ներդրում են ունեցել, նաև խթանել տեղի և արտերկրի գիտնականների համագործակցությունը:

Զեկուցումներով ու դասախոսություններով հանդես է եկել Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Արգենտինայում, Հունաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում և այլուր: 

1995-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, 2000-2019 թթ.՝ ՀՀ ԿԳ նախարարության մեթոդմիավորման անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ: Նա ԵՊՀ, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտական խորհուրդների անդամ է: 2003-ից Անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության վարչության անդամ է և Եվրոպական դաշնության շրջանակներում գործող Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահը: 

2005-ից “Armenian Folia Anglistika” անգլերեն հրատարակվող գրախոսվող միջազգային հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է, 2009-2018 թթ. եղել է «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, 2006-2019 թթ.՝ անգլիագիտական հետազոտություն¬ների “European Journal of English Studies” (Routledge: Taylor & Francis Group) հանդեսի խմբագրական խորհրդի խորհրդատվական հանձնախմբի անդամ: Ներկայումս էլ համագործակցում է տարբեր գիտական հանդեսների հետ՝ «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում», «Բանբեր հայագիտության», «Հայագիտության հարցեր», “Science and Education: A New Dimension” (Hungary), “Cognition, Communication, Discourse” (Kharkov), “Professional Discourse and Communication” (Moscow State Institute of International Relations) և այլն:  

Ս. Գասպարյանի հետաքրքրությունների լայն շրջանակը և միջազգային ճանաչման արժանացած նրա բազմաթիվ աշխատանքները վկայությունն են այն հեղինակության, որ նա վաստակել է երկարամյա գիտական գործունեության ընթացքում:

Գիտության, կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, նաև գիտական միջազգային կապերի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար նա արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման (2013 թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալի (2009 թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակի (2009 թ.): Բազմիցս հաղթող է ճանաչվել ՀՀ գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթնե¬րում, պարգևատրվել է ԵՊՀ արծաթե և ոսկե հուշամեդալներով (1999 թ., 2006 թ.) և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով (2004 թ., 2006 թ., 2008 թ. և այլն): 

 Նա ազնիվ, արդարամիտ ու սկզբունքային մարդ է և մեծ պատասխանատվությամբ, բծախնդրությամբ ու նվիրումով է վերաբերվում ձեռնարկած ցանկացած գործի, խստապահանջ է նախ իր, ապա դիմացինի նկատմամբ և չափազանց հոգատար իր շրջապատին: 

Մեծարգո՛ պրոֆեսոր Գասպարյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում քաջառողջություն, երիտասարդական անսպառ ավյուն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025

Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները

27.05.2025

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am