Նոր սարքավորումները՝ գիտական հետազոտությունների որակի բարձրացման երաշխիք ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը «Գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերում» մրցույթի շրջանակում համալրվել է նոր սարքավորումներով, որոնց շնորհիվ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նոր հնարավորություններ են ընձեռվել ուսանողներին և գիտնականներին: Ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանի հավաստմամբ՝ լաբորատորիաների տեխնիկական բազայի արդիականացման համար վերջին երկու տարիներին խոշոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հաջողությամբ ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, որոնք զգալի ազդեցություն կունենան գիտական հետազոտությունների որակի վրա:
Մոլեկուլների ուսումնասիրություն՝ ուղղված նաև դեղագործության զարգացմանը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն ընդլայնվում է: Երեք տարվա արդյունավետ գործունեության արդյունքներից է «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» վերտառությամբ գիտական նախագծի իրագործումը, որի շրջանակում գիտական խումբը կսինթեզի այնպիսի մոլեկուլներ, որոնք հնարավորություն կընձեռեն ստանալու կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ որոշ միացությունների երկրաչափական ձևերից մեկը:
Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամները գտել են համատեղ ուսումնասիրության հատման կետ։ Նրանք մշակել են նախագիծ, որի նպատակն է ստանալ նոր տեսակի գերհաղորդիչ նյութեր։
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների լեզուների վտանգվածությունը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության տիրույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի լեզուների քարտեզում ընդգրկված են ավելի քան 3000 վտանգված (անհետացող) լեզուներ, որոնցից մեկը թաթերենն է: Այդ լեզվով են խոսում նաև Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկները, սակայն նրանք բարձրաձայնում են այն մասին, որ երիտասարդ սերունդը միայն հասկանում է թաթերեն, բայց չի խոսում մայրենի լեզվով: Ի՞նչ քաղաքականության հետևանքով են վերանում լեզուները, որո՞նք են այդ քաղաքականության դրդապատճառները, ի՞նչ փոփոխությունների են ենթարկվում լեզուները նախքան անհետացման եզրին հայտնվելը: Ադրբեջանի լեզվական քաղաքականությունը և դրա ազդեցությունը այդ պետության լեզվական քարտեզի փոփոխությունների վրա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում գործող գիտական խմբի ուսումնասիրության տիրույթում են։
ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ բացվեց նոր վերազինված լսարան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ կրթական արդի չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած լսարանի հանդիսավոր բացումը։ Լսարանը ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության աջակցությամբ։
Նախկին արդյունաբերական քաղաքների զարգացումը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում․ հետխորհրդային ճգնաժամ և նոր հնարավորություններ ԵՊՀ ասպիրանտ Արմինե Ղալամդարյանը գիտական հետազոտության միջոցով բացահայտելու է Հայաստանի մի շարք նախկին արդյունաբերական քաղաքների հետխորհրդային պատկերը՝ փորձելով մատնանշել այդ քաղաքների զարգացման հեռանկարները: Ըստ նրա՝ ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի մի շարք արդյունաբերական քաղաքներ կորցրին իրենց դիմագիծը․ գործարանները, արտադրական հզորություններն ու ռեսուրսները մասնատվեցին և սեփականաշնորհվեցին անհատների կողմից, թուլացավ բնակչության բարեկեցության տնտեսական հենքը: Սեփականաշնորհված արտադրական այդ «բեկորները», արդյունավետ չներառվելով առաջացող շուկայական հարաբերություններում, հիմնականում ոչնչացան:
Քայլ առ քայլ դեպի նպատակ. Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհին «Cyber4AM» նախագծի շրջանակում ս.թ. հունվարի 13-14-ը Երևանում անցկացվել է աշխատաժողով, որի գլխավոր հյուրը «Trust in Digital Life» (TDL) ասոցիացիայի տնօրեն և ավագ փորձագետ Դավիդ Գուդմենն էր: Միջոցառումը համախմբել էր Հայաստանի առաջատար համալսարանների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը:
Գիտելիքով զինված և առաջնորդվելով սահմանած նպատակներով. Սահակ Գուլակյանը՝ լավագույն ուսանողների շարքում Սահակ Գուլակյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ ուսանող է, որն իր գերազանց առաջադիմության, նպատակասլացության և հաստատակամության շնորհիվ հաղթող է ճանաչվել հանրապետական մրցույթում։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները հաղթանակներ են գրանցել միջազգային մրցույթում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի երեք աշակերտներ հաղթող են ճանաչվել «Զարգացման նորարարական ռազմավարություններ» VIII միջազգային մրցույթում։ Այս ձեռքբերումը փաստում է աշակերտների գերազանց կարողությունների և գիտելիքների մասին: Մրցույթի նպատակը ուսանողների և աշակերտների մտածողության ու մասնագիտական հմտությունների զարգացումն է։
Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Այդ ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ոսկորի ուսումնասիրությունից կարող է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդաբանական տիպը, վերականգնել մարդկանց արտաքին տեսքը և բնութագրել, թե որ հարևան ցեղախմբերի հետ են նրանք ժառանգական կապ ունեցել: ԵՊՀ դոցենտն իր հետազոտություններում եկել է այն եզրահանգման, որ Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչները տեղացի են եղել: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումները: