Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում ԵՊՀ-ում կայացավ «Ժամանակակից քրեական դատավարությունը. արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» խորագրով գիտագործնական համաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների՝ փաստաբանների, գիտնականների, իրավաբանական կրթական հաստատությունների ներկայացուցիչների, դասախոսների, ինչպես նաև ուսանողների։ Միջոցառումը կազմակերպվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով անդրադառնալու քրեական դատավարության ոլորտում առկա մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։
Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները Շարունակելով քննարկել քվանտային ֆիզիկայի աշխարհը` խոսենք քվանտային մեխանիկայի տարբեր ինտերպրետացիաների (մեկնաբանությունների) մասին։ Ինտերպրետացիաները քվանտային մեխանիկայի մաթեմատիկական տեսության` իրականության հետ համապատասխանելու բացատրություններն են: Ինտերպրետացիաները միմյանցից տարբերվում են անգամ հիմնարար հարցերով, ինչպիսիք են՝ քվանտային մեխանիկան դետերմինիստակա՞ն է, թե՞ ստոխաստիկ, տեղայի՞ն, թե՞ ոչ, քվանտային մեխանիկայի ո՞ր տարրերը կարող են իրական համարվել, ինչպիսի՞ն է չափման բնույթը և այլն։
«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովներին լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։
ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ ՀՀ-ում ստեղծված էկոլոգիական անբարենպաստ իրավիճակը, ինչպես նաև տարբեր նշանակություն ունեցող տարածքների օդի աղտոտվածությունը մանրադիտակային սնկերով հանգեցնում է մշակութային նմուշների ախտահարմանը և սնկային հիվանդությունների տարածմանը։ Oդում առկա մանրադիտակային պաթոգեն սնկերը մեծ վնաս են հասցնում և՛ մարդկանց առողջությանը, և՛ թանգարանային նմուշներին: Այս մասին փաստում է ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանը, որն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Երևանի թանգարանային որոշ տարածքների օդի միկոբիոտան և աղտոտվածության աստիճանը՝ առաջարկելով օդը մաքրելու հակասնկային բնական միջոցներ:
«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու աշխատակիցները ԵՊՀ-ում հանդիպեցին ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ իրազեկելու և պարզաբանելու աշխատանքային օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են հատկապես մինչև 18 տարին լրացած անձանց:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս Քեմբրիջի համալսարանի վեց ուսանողներ չորս ամիս իրենց կրթությունը շարունակել են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում՝ ուսումնասիրելով ռուսաց լեզու և ռուս գրականություն: Համալսարանում նրանք ուսումնառել են ԵՊՀ-ի և Քեմբրիջի համալսարանի համագործակցության շրջանակում:
Միջֆակուլտետային համագործակցությունը՝ կամուրջ դիվանագիտության և զբոսաշրջության միջև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնությամբ համալսարանում տեղի ունեցավ «Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջֆակուլտետային այս միջոցառումը նպատակ ուներ միավորելու զբոսաշրջության ու դիվանագիտության ոլորտների մասնագետներին և ուսանողներին՝ հատկանշելով մասնագիտությունների հատման ու փոխլրացման գաղափարը։
Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Արժևորելով մոնսինյոր Պասկալ Գոլնիշի երկարամյա նվիրումը կրթությանը, ինչպես նաև ծավալած մարդասիրական գործունեությունը՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում այցելել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի մայիսի 12-17-ը գործուղվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (ք. Ադիս Աբեբա): Ա. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
«Համալսարանը պետք է լինի երկխոսության հարթակ տեխնոլոգիաների և մարդու միջև»․ Արևիկ Անափիոսյան ԵՊՀ շրջանավարտների ֆորումը ոչ միայն վերամիավորեց համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին, այլև դարձավ հարթակ, որտեղ քննարկվեցին Հայաստանի բարձրագույն կրթության ապագայի վերաբերյալ նորարարական տարբեր գաղափարներ։ ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու, ԵՊՀ շրջանավարտ Արևիկ Անափիոսյանը բարձր գնահատեց այսօրինակ միջոցառումների անցկացումը և հույս հայտնեց, որ այս ֆորումը կդառնա ամենամյա։