ՀՀԻ-ն ամփոփեց վերջին մեկ տարվա գիտական գործունեությունը ԵՊՀ-ում կայացավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ամփոփիչ գիտաժողովը, որի ժամանակ ներկայացվեց ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների վերջին մեկ տարում իրականացրած գիտական գործունեությունը:
ԵՊՀ-ում հյուրընկալվեց միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ Ժիլ Կեպելը ԵՊՀ այցելեց ֆրանսիացի քաղաքագետ, արաբագետ, Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ ԵՊՀ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական և գիտական համագործակցության հեռանկարները, ժամանակակից աշխարհում կրոնի, քաղաքականության և մշակույթի փոխազդեցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Մեկ առողջություն»․ մարդուն, կենդանիներին և բնությանը միավորող գիտական մոտեցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, շարունակելով գիտական համագործակցությունների ընդլայնման քաղաքականությունը, հյուրընկալեց կենսաբանական գիտությունների դոկտոր, Գ․ Էլիավայի անվան բակտերիոֆագերի, մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտի (Վրաստան) պրոֆեսոր Մարինա Թեդիաշվիլիին։ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանի հրավերով համալսարան այցելած պրոֆեսորը հանդես եկավ ««Մեկ առողջություն» հայեցակարգում Էլիավայի ինստիտուտի փորձառությունը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների, դասախոսների և հետազոտողների շրջանում։
Գիտությունը՝ նպատակների իրագործման ճանապարհ․ Տաթևիկ Սարուխանյանի գիտական ուղին ֆիզիկայի աշխարհում Աշխատանքում՝ համբերատար, իսկ կյանքում՝ նպատակասլաց․ երիտասարդ ֆիզիկոս Տաթևիկ Սարուխանյանը ֆիզիկայի աշխարհում իր յուրօրինակ տեղն է գտել՝ ոչ միայն կատարելով գիտական հետազոտություններ, այլև ղեկավարելով թիմային աշխատանք, մասնակցելով նորարարական ծրագրերի և բացահայտելով ֆիզիկական երևույթների կիրառելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներում։
Դասագրքաստեղծման նոր ուղիները. քննարկում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը շարունակում է հարթակ ստեղծել կրթական կարևոր հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար։ Այսօր այնտեղ կայացավ «Դասագրքաստեղծում, նոր հնարավորություններ և մարտահրավերներ. հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ» խորագրով բովանդակալից հանդիպում-քննարկումը։
ԵՊՀ-ն հյուրընկալեց Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի պատվիրակությանը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությունը ժամանեց ԵՊՀ՝ ընդլայնելու գիտակրթական ոլորտում գործակցային հարաբերությունները: Հանդիպմանը Ռուսաստանից ժամանած հյուրերը ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի հետ հստակեցրին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
ԵՊՀ-ում մեկնարկել է Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի միջազգային 28-րդ գիտաժողովը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը՝ «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու. ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով։ Եռօրյա գիտաժողովի քննարկման առանցքում են ժամանակի և տարածության մեջ իսպաներենի զարգացմանն առնչվող բազմաբնույթ խնդիրները։
ԵՊՀ պատվիրակությունը՝ Վիեննայի համալսարանում․ քննարկվել են սնկերի բազմազանության հետազոտությունների և ԴՆԹ բարկոդավորման զարգացման ուղիները ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Վիեննայի համալսարան, որտեղ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ անցկացվել են մեկնարկային աշխատաժողով և գիտական քննարկումներ՝ «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» թեմայով ծրագրի շրջանակում: Համալսարանականները Վիեննա են գործուղվել «APPEAR»-ի կողմից ֆինանսավորվող «APPEAR Academic Project 373» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
ԵՊՀ-ում մեկնարկեց «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը։ Յուրօրինակ ձևաչափով անցկացվող միջոցառումն այս անգամ միավորել էր ԵՊՀ և ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին ու երիտասարդ հետազոտողներին՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվելու դիվանագիտական բանավեճի և որոշումների կայացման գործընթացներում։
ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա վարձավճարների չափը. սահմանված չափերը կմնան նույնը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց ԳԽ հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեցին «ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգում» առաջարկված փոփոխությունն ու լրացումը, ԵՊՀ 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսման վարձերի չափերը, բացի դրանից՝ ընդունվեցին ««ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերում» լրացում կատարելու մասին» նախագիծն ու «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու ու տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու կարգը»։