Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նորարար ուսուցիչներ՝ աշակերտակենտրոն կրթության ճանապարհին
Հուլիս 03, 2025 | 11:09
Կրթություն
Հասարակություն

Նորարար ուսուցիչներ՝ աշակերտակենտրոն կրթության ճանապարհին

ԵՊՀ գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Առաջնորդ ուսուցիչները՝ որպես նորարարությունների հանձնառուներ ՀՀ դպրոցներում» նախագիծը միտված է ժամանակակից, աշակերտակենտրոն կրթության ձևավորման գործում ուսուցիչների առաջնորդական դերի բարձրացմանն ու կարևորմանը: Ըստ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Լուսինե Հայրապետյանի՝ նորարար ուսուցիչները փոխակերպում են ոչ միայն դասավանդման գործընթացը, այլև կրթական միջավայրը՝ ի նպաստ որակյալ ու հավասար կրթության։

«Հաշվետու գիտաժողով-2025»-ի շրջանակում վերոնշյալ գիտական նախագծի ղեկավար Լուսինե Հայրապետյանը ներկայացրել է ընթացիկ հետազոտության արդյունքները` ընդգծելով, որ ուսումնասիրությունն ուղղված է ՀՀ հանրակրթական դպրոցներում գործող առաջնորդ ուսուցիչների՝ որպես մանկավարժական նորարարության ներդրման գործընթացի կազմակերպիչների դերակատարության ուսումնասիրությանը։ 

Լուսինե Հայրապետյանի հետ զրույցում բացահայտել ենք, թե ինչպես կարող են առաջնորդող ուսուցիչները ներդնել կրթական նորարարությունները՝ նպաստելով աշակերտակենտրոն կրթության զարգացմանը և դպրոցներում դրական փոփոխություններ կատարելուն։

Խոսելով դրամաշնորհային ծրագրերի կարևորության մասին՝ ԵՊՀ դոցենտը մատնանշեց․ «ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագիրը մեծ հնարավորություն է ընձեռում գործակցային նոր կապերի շնորհիվ կյանքի կոչելու հետազոտական նախագծեր, որոնք ոչ միայն բովանդակային իմաստով են հետաքրքիր, այլև ոլորտի զարգացման հարցում կարող են նշանակալի դերակատարում ունենալ»։ 

Գիտական խմբի կազմում են մանկ. գիտ․ թեկնածու, դոցենտ Մերի Ավետիսյանը և «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի ուսանող Մերի Աբրահամյանը։ Ծրագրի շրջանակում գիտական խմբի անդամները համագործակցում են ԱՄՆ Ջորջիա նահանգի արվեստների համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանի հետ։ 

«Ձևավորվել է աշխատանքային ներդաշնակ թիմ, որտեղ քննարկվում և կյանքի են կոչվում նոր գաղափարներ՝ նպաստելու դրամաշնորհային ծրագրի դրական վերջնարդյունքներին»,- շեշտեց նախագծի ղեկավարը։ 

Մանկավարժական նորարարությունը՝ ուսուցչի մասնագիտական զարգացման հիմք

Լուսինե Հայրապետյանի խոսքով` մանկավարժական նորարարությունը կարող է ճանապարհ դառնալ մանկավարժի մասնագիտական կարողունակությունների զարգացման, մասնագիտական գրավչության բարձրացման, մասնագիտական բնութագրիչների նոր չափանիշների սահմանման տեսանկյունից, եթե կրթական նորարարական գաղափարները կյանքի կոչվեն ժամանակին։

«Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա այսօրվա ուսուցչին զինելու ոչ միայն մասնագիտական, այլև առաջնորդական, կառավարչական գիտելիքներով, կարողություններով և հմտություններով։ Ժամանակակից ուսուցչի մասնագիտական կարողունակությունները զարգացնել նշված մոտեցումներով նշանակում է փոխել մանկավարժական մտածելակերպը՝ դարձնելով այն փոխներգործուն, ժողովրդավար, ստեղծագործական։ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի ՀՀ հեռավոր մարզերի և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների համար պատրաստելու որակյալ առաջնորդ ուսուցիչներ` ապագա մասնագետներին տալով ակադեմիական և գործնական հիմնարար գիտելիքներ։ Ուստի համոզված ենք, որ նրանք կնպաստեն այդ դպրոցներում նորարարական մեթոդներով դասավանդմանը, դասարանական մշակույթի ձևավորմանը, աշակերտների առաջադիմության բարձրացմանը, համայնքի կյանքում առավել ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև առաջնորդական հմտությունների զարգացմանը»,- հավելեց նա։

Գործունեության ուղիներ և հաջողություններ ծրագրի շրջանակում

Խոսելով գիտական թեմայի շրջանակում առաջադրված խնդիրների մասին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ իրենց առաջնահերթ նպատակն է պարզել, թե ինչպես կարող են առաջնորդ ուսուցիչները նպաստել հավասար և որակյալ կրթության կազմակերպմանը: Նա ընդգծեց, որ ուսումնասիրում են առաջնորդ ուսուցիչների միջազգային և տեղական լավագույն փորձն ու նորարարական մոտեցումները, համագործակցության մշակույթը, ինչպես նաև թվային հարթակների հնարավորությունները փորձի փոխանակման համար: 

««Հաշվետու գիտաժողով-2025»-ի ժամանակ մեզ հաջողվեց հանրագումարի բերել այս փուլում դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեր թիմի բազմակողմանի գործունեությունը։ Մեր կարևոր հաջողություններից մեկը համագործակցությունն է հրավիրյալ պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանի հետ, որը մեկ կիսամյակ առդեմ դասավանդման ձևաչափով վարեց «Համագործակցության մանկավարժություն» վեց կրեդիտ ունեցող դասընթացը։ Վերջինս ամբողջովին վերանայվել է․ դուրս են բերվել դասընթացի ուժեղ և թույլ կողմերը, առավելություններն ու մարտահրավերները՝ համահունչ դարձնելով այն ժամանակակից պահանջներին։ Այս պահին նախատեսում ենք պատրաստել հոդված-վերլուծություն՝ դասընթացի նոր կառուցվածքի, դուրս բերված խնդիրների և դրանց լուծումների մասին։ Պրոֆեսոր Մեհրանյանի հետ միասին մասնակցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատաժողովներին, որտեղ հանդիպել ենք տարբեր համայնքներում աշխատող ուսուցիչների՝ «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի շահառուների հետ։ Հնարավորություն ենք ունեցել առդեմ կազմակերպելու խորհրդատվություն մեր ծրագրի ուսանողների համար։ Պրոֆեսոր Մեհրանյանի հետ այցելել ենք Ստեփանավանի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ ուսումնասիրելու առաջնորդ ուսուցիչների փորձն ու աշխատանքը»,- ասաց ծրագրի ղեկավարը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում արդեն տպագրվել է երկու հոդված «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդեսում՝ «Ուսուցչական առաջնորդության զարգացումը՝ որպես կրթական միջավայրի վերաիմաստավորման պայման» վերնագրով (հեղինակներ՝ Լուսինե Հայրապետյան, Մերի Ավետիսյան) և «Ուսուցիչ առաջնորդների դերը կանաչ դպրոցների կազմակերպման և  կայացման գործում. ճանապարհ դեպի կայուն զարգացում» խորագրով (հեղինակներ՝ Լուսինե Հայրապետյան, Մերի Ավետիսյան, Մերի Աբրահամյան)։

Փորձառու մասնագետի կարծիքով՝ հետազոտությունը առիթ կդառնա մանրակրկիտ ուսումնասիրելու և վերլուծելու, համակողմանի պատկերացում կազմելու ՀՀ հանրակրթության ոլորտում առաջնորդ ուսուցիչներին վերագրվող դերակատարության մասին՝ համագործակցության համակարգեր ստեղծելու, կրթական գործընթացում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ինտեգրումը ապահովելու, աշակերտակենտրոն կրթություն կազմակերպելու գործընթացներում նորարարությունների ներդրման տեսանկյունից։

Այս դրամաշնորհային ծրագիրը կօգնի բարելավելու մագիստրոսական կրթական ծրագիրը, համապատասխանեցնելու այն միջազգային չափանիշներին, ունենալու ծրագիրը կատարելագործելու համար նոր մտքեր և գաղափարներ։

Ուսուցիչները՝ նորարարությունների առաջնորդներ

«ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցչի դերակատարության ուսումնասիրումն ու նորովի մեկնաբանումը կբացահայտեն մի շարք խորքային հիմնախնդիրներ, որոնց հիմքում ժամանակակից գիտելիքներով զինված ուսուցչի նոր կերպարի ամբողջացումն է, որը դեռևս չկա մեր իրականության մեջ։ Աշակերտակենտրոն հարացույցի պայմաններում ուսուցչից պահանջվում են անձնային և մասնագիտական  փոխակերպումներ ինչպես անհատական-հոգեբանական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը և հավելեց, որ ուսուցչի մասնագիտական զարգացվածությունը այսօր այլևս չի սահմանափակվում միայն առարկայական գիտելիքներով։ Անհրաժեշտ են նաև առաջնորդական և կառավարչական կարողություններ, որոնք հնարավորություն կտան ուսուցչին փոխելու կրթական միջավայրը և սեփական օրինակով դառնալու սովորողների ոգեշնչման աղբյուր։

«Լավ ուսուցիչը առաջնորդում է սովորողին դեպի հաջողակ ապագա։ Ուստի առաջնորդ ուսուցիչների միջոցով նորարարությունների ներդրման գործընթացը՝ որպես բազմաճյուղ և գլոբալ փոփոխություններին պատասխանող համակարգ, հնարավորություն է տալիս մի կողմից՝ խորությամբ վերլուծելու ավանդական մանկավարժության հիմքերը, ճանաչելու դրանց կենսունակ մասը և համադրելու նորարար հետագա մոտեցումների հետ, մյուս կողմից՝ լիովին ինտեգրվելու նոր գործընթացներին, ակտիվ մասնակցելու նորարարություններին, կատարելու շարունակական վերապատրաստում և մշտապես ներդնելու առաջադեմ մանկավարժական փորձ»,- ասաց նա։ 

Ըստ Լուսինե Հայրապետյանի՝ առաջնորդ ուսուցիչները փոփոխությունների «կատալիզատորներ» են, որոնք մարտահրավեր են նետում ավանդական կրթական ոչ կենսունակ նորմերին և կրթական միջավայր են ներմուծում նոր մոտեցումներ, ռազմավարություններ, մեթոդիկաներ՝ իրականացնելով նորարարական պրակտիկա և դրանով իսկ ոգեշնչելով իրենց գործընկերներին:

Այս ուսումնասիրության շրջանակում նախատեսվում է կատարել համապարփակ հետազոտություն՝ ուղղված առաջնորդ ուսուցիչների՝ որպես մանկավարժական նորարարություններ ընդունողների, դրանց ներդրման գործընթացը խթանողների ու ստեղծարարների հիմնական դերին՝ դրանով իսկ ընդգծելով նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների ներդրման կարևորությունը ՀՀ դպրոցներում: 

Իսկ այն ուսուցիչներին, որոնք ցանկանում են լինել փոփոխության նախաձեռնող իրենց դպրոցում, բայց հստակ չգիտեն՝ ինչպես սկսել, Լուսինե Հայրապետյանը խորհուրդ է տալիս․ «Սկսե՛ք ձեզնից․ փոփոխությունների արդյունքում ձեռք բերած հաջողություններն ու ձախողումները համարե՛ք մանկավարժական գործընթացի կարևոր բաղադրիչներ և մի՛ վախեցեք նոր գաղափարներ կյանքի կոչելուց։ Պարբերաբար համալրելով գիտելիքները, դրանք գործնականում ստուգելով և անհատական մոտեցումներով կիրառելով՝ կկարողանաք հասնել մանկավարժական վարպետության մի նոր աստիճանի՝ ունենալով ձեր օրինակին հետևող գործընկերներ և սովորողներ։ Կարծում եմ՝ հենց սա է առաջնորդ ուսուցչի օրինակելի կերպարի առանցքային բաղադրիչը, և այսօրվա դպրոցը նման ուսուցիչների անհրաժեշտություն ունի»։

Նշենք, որ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ։ Ծրագրի տևողությունը 1,5 տարի է։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Իրավունքի լեզվով՝ հավասարության մասին․ ԵՊՀ շրջանավարտի հաջողության պատմությունը

23.07.2025

Նոր նվաճումներ Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայում

22.07.2025

Նոր ստարտափ՝ ուղղված դասախոսների արտալսարանային գործունեության արդյունավետության գնահատման գործընթացի թվայնացմանը

22.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

07.22.2025 - 11.01.2025

Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

07.22.2025 - 09.01.2025

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

07.10.2025 - 09.20.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am