Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան
Հուլիս 07, 2025 | 11:56
Կրթություն
Հետազոտություն

Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան

«Արցախահայության բռնի տեղահանության հետևանքով այսօր առաջացել է նաև մշակութային կորստի վտանգ»,- ընդգծում է ԵՊՀ դոցենտ Նվարդ Վարդանյանը, որն իր գիտական խմբի հետ կատարել է ուսումնասիրություն՝ փաստագրելու արցախահայության բանավոր ավանդույթի կենդանի նմուշներ՝ կենտրոնանալով հատկապես ավանդազրույցի ժանրի վրա:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ Նվարդ Վարդանյանի խոսքով` ավանդազրույցների գրառումը արժեքավոր է ոչ նյութական և մշակութային ժառանգության պահպանության, լեզվաբարբառային տարատեսակ դրսևորումների ամրագրման ու պահպանության տեսանկյունից։ Բացի դրանից՝ սա այն ժանրն է, որը հսկայական տեղեկություն է ամփոփում ժողովրդի կյանքի, պատմամշակութային հուշարձանների, բնաշխարհի և այնտեղ ապրող հայ մարդու տոհմական պատմությունների վերաբերյալ: 

Ծրագրի շրջանակում գիտական խմբի անդամները գրառել, ուսումնասիրել, դասակարգել, ապա շտեմարանավորել են արցախահայոց ավանդազրույցները: Ստեղծվել է նյութերի աշխարհագրական քարտեզ, որում արտացոլվել են նյութերի ստեղծման տեղավայրերը Արցախի քարտեզում, ներկայացվել է դրանց տեղաշարժը մինչև բնակության նոր վայր: Գրառված նյութերի հիման վրա ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան՝ ծանոթագրություններով և բարբառային բառարանով:

Գիտական ծրագրի ղեկավար Նվարդ Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմել է կատարված աշխատանքների, մշակութային ժառանգության պահպանման գործում առկա մարտահրավերների և գիտական արդյունքների, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի մասին։

- Տիկի՛ն Վարդանյան, երբ լսում եք արցախյան ավանդազրույցներ, ի՞նչ առանձնահատկություններ եք նկատում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է դրանք դարձնում յուրահատուկ և «կենդանի»։

- Ավանդազրույցները բացատրական, ստուգաբանական և վարքաբանական բնույթի ժողովրդական ստեղծագործություններ են, որոնց գլխավոր նպատակը տեղեկությունների հաղորդումն է հայրենի բնաշխարհի և այնտեղ ապրող մարդկանց մասին: Յուրաքանչյուր տարածաշրջանի ավանդազրույցներն ինքնօրինակ են և գրեթե չեն կրկնում մյուսներին: Արցախյան ավանդազրույցները սերտորեն կապված են Արցախի բնաշխարհի, լեռների ու աղբյուրների, բուսական և կենդանական աշխարհի, պաշտամունքային և պաշտպանական կառույցների, մարդկանց ու տոհմերի, արցախցու ճակատագրի հետ ընդհանրապես:

- Ինչպե՞ս եք գտնում Ձեր զրուցակիցներին։ Ովքե՞ր են սովորաբար պատմում այս ավանդազրույցները։

- Բանասացներ գտնելու հարցում մեզ մեծապես օգնել են Հայ բանասիրության ֆակուլտետում իրենց ուսումը շարունակող արցախահայ ուսանողները, որոնք՝ որպես կամավորներ, ներգրավվել են ծրագրում, բանահավաքչություն կատարել իրենց հարազատների ու ծանոթների շրջանում: Սակայն նյութերի մի զգալի մասը գրառել ենք դաշտային-բանահավաքչական արշավների ընթացքում, ՀՀ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերում վերաբնակեցված արցախահայերից: Բանասացները տարբեր տարիքի են. խոսքաշեն մարդիկ, որոնք սիրում են պատմություններ պատմել և սիրով համաձայնում են մասնակից դառնալու արցախյան մշակույթի պահպանության այս կարևոր գործին:

- Իսկ ի՞նչ հետաքրքիր ու նոր ավանդազրույցներ եք լսել և արձանագրել, որոնք կարող եք պատմել մեր ընթերցողներին։

- Հարցազրույցներ ենք անցկացրել 60-ից ավելի բանասացների հետ, գրառել hարուստ բանահյուսական նյութ: Ունենք Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Մարտակերտի շրջանից բազմաթիվ ավանդազրույցներ, որոնց մեջ կան նաև նոր, մինչ այս չգրառված սյուժեներ: Օրինակ՝ Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի նախկին՝ Փըրջամալ անվան ստուգաբանական ավանդազրույցը, որ մեկնաբանվել էր Փիրուզի և Ջամալի սիրավեպով, նոր տարբերակում շարունակվում է. դժբախտ սիրահարների գերեզմանի մոտ աճած վարդերի առատությունից ծագում է Վարդաձոր անունը:

Նոր ավանդազրույցներում հատկապես շատ են պատերազմների հերոսական պատմությունները, որոնք ավելի ուշ վերածվել են ավանդազրույցների: Օրինակ՝ Հաթերք գյուղի կանանց՝ արցախյան առաջին պատերազմում հայ գերիներին ազատելու պատմությունը հետագայում պատմվել է հիացմունքով, և ժողովուրդը կանանց այս խմբին Փառանձեմ անունն է տվել: Մեկ այլ հերոսի՝ Բերդաձորի Բալա Պուղունց ազգից մի աժդահա մարդու մասին պատմելիս ժողովուրդը նրան Տորք Անգեղին է նմանեցնում՝ պատմելով, որ նա միանյակ տասը ադրբեջանցու էր կարողանում հաղթել:

- Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս են արցախյան ավանդազրույցները կապվում մեր պատմամշակութային հուշարձանների, կոնկրետ վայրերի հետ։ Ի՞նչ դերակատարում ունեն դրանք հիշողություններ, պատկերներ փոխանցելու կամ, գուցե, պատմությունը սերնդեսերունդ փոխանցելու առումով։

- Հիմնականում պատմվում է կա՛մ դրանց ծագման, կա՛մ անվան առաջացման պատմությունը: Օրինակ՝ Դիզափայտի Կատարո վանքը այծի կաթի և մեղրի շաղախով կառուցել է մի ծեր կին, մյուս տարբերակում շինանյութն ու ոչխարի հոտն աստվածային հրաշքով սարի գագաթին են հայտնվել: Հունուտի կիրճի մասին ավանդազրույցում մի հովիվ պատահաբար դրախտի դուռն է գտնում․ այստեղ անսահման սեր և հիացմունք կա հայրենի բնաշխարհի նկատմամբ: Ավելի իրական, երբեմն կենցաղային պատմություններ են ընկած գյուղերի թաղերի կամ դրանց անվանումների առաջացման պատմությունների հիմքում: 

- Իրականությո՞ւն, առասպե՞լ, թե՞ խորհրդանիշ։ Ինչպե՞ս են մարդիկ այսօր մեկնաբանում իրենց տոհմական կամ համայնքային պատմությունները։  

- Տոհմական ավանդազրույցը սեփական տոհմի, նախնիների պատմությունն է, որը սերունդները պահպանում են իրենց արմատները ճանաչելու համար: Մեր գրառած ավանդազրույցներում կան նախնիների հետ կապված հերոսական պատմություններ, որոնք պատմվում են մեծ հպարտությամբ և ներկայացվում որպես իրականություն:

Ինձ ամենից շատ հուզեց Արարատի Ռանչպար գյուղում գրառված մի ավանդազրույց․ բանասացի ամուսինը և որդին հերոսաբար զոհվել են Արցախի պատերազմներում, որբ մնացած տղա թոռները հայրենասիրական երգեր էին երգում: Նրանց տոհմին Յուղոտանց Պըլեր էին կոչում: Պըլ-ի ընկալումն այստեղ շատ նման է մեր էպոսի ծուռ բնորոշմանը: Նախնիներն այնքան քաջ են եղել, որ ոչ ոք չի համարձակվել նրանց տոհմին նեղացնել: Այսօր նրանք տոհմակիցներով մի խումբ են ստեղծել «Whats App»-ում, որ կոչվում է Յուղոտանց Պըլեր, և մեծ հորեղբոր կինը պատմում է իրենց հերոս նախնիների մասին: Նրանք այսօր կենդանի են պահում իրենց տոհմական ավանդազրույցը՝ ցրված լինելով Հայաստանի տարբեր կողմերում և չկորցնելով իրենց տոհմակիցների հետ կապը:

- Արդյո՞ք մարդիկ ավանդազրույցները պատմում են «իրական են, բայց ուրիշները չեն հավատա» սկզբունքով։ Ինչպե՞ս եք արձագանքում նման արձանագրումներին։

- Մերօրյա ավանդազրույցներում անիրական, հրաշապատում տարրերը քիչ են. դրանք հիմնականում իրապատում են: Հրաշքի տարրը կապվում է վանքերի ու եկեղեցիների հետ: Արցախցիները հավատում են, որ Արցախի վանքերը հրաշագործ կարողություն ունեն, որ նրանք լսում են արցախցիների աղոթքները և կատարում ցանկությունները: Այսպիսիք են, օրինակ, Դիզափայտ լեռան վրա գտնվող Կատարո վանքը, Մարտակերտի Քոլատակ գյուղի մոտ գտնվող Հակոբավանքը: Այս առումով ուշագրավ է Ասկերանի շրջանի Թաղասեր գյուղի Անջուկախաչ անունով վանքը, որի անունն առաջացել է հենց այն հավատից, թե եկեղեցին ականջներ ունի, նա լսում է մարդկանց ցանկությունները և կատարում դրանք: Ի դեպ, մեր բանասացներից ոմանք նշում էին, որ իրենք մինչ օրս իրենց աղոթքները և ցանկությունները շարունակում են Արցախում մնացած իրենց վանքերին հղել, թեև այստեղ էլ շրջապատում շատ եկեղեցիներ կան:

- Լեզվաոճական ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել արցախյան ավանդազրույցներում։

- Ժողովրդական բանահյուսությունը պատմվում է բարբառով, և գրառելով ավանդազրույցները՝ մենք ամրագրում ենք նաև Արցախի բարբառը՝ իր արդի գոյավիճակով: Ի դեպ, սա մեր բանահավաքչական աշխատանքների կարևոր կողմերից մեկն է եղել ողջ ընթացքում: Բանասացը բարբառով է խոսում իր բարբառախոս միջավայրում: Ահա թե ինչու մենք բանահավաքչական մեր աշխատանքներում անպայման ներգրավում ենք արցախահայ ուսանողների և խնդրում նրանց բանասացի հետ զրուցել Արցախի բարբառով:

Լեզվական առումով ուշագրավ են արցախյան ստուգաբանությունները, որոնք երբեմն հարուստ տարբերակային դրսևորումներ են ի հայտ բերում: Օրինակ՝ Մարտակերտ անվանումը գրառել ենք ստուգաբանական երեք տարբերակներով՝ «մատուռակերտ», «մարտերով կերտված» և «մարդու կերտած», որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ ժողովուրդը պատմում է մի դիպաշար: Այսպիսի ժողովրդական ստուգաբանությունները հաճախ գիտականությունից հեռու են լինում, սակայն ուշագրավ քննության տեղիք են տալիս:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն են ունեցել պատերազմն ու տեղահանությունը ավանդազրույցների պահպանման վրա։

- Արցախյան ավանդազրույցների մի զգալի մասում պատերազմի թեման ուղղակի հայտնվում է, և դա կապված է արցախցու պատմական ճակատագրի հետ: Ակամայից այստեղ տեղ են գտնում նաև շրջափակման, քաղցի և տեղահանության մոտիվներ: Օրինակ՝ բանասացը պատմում է, որ իրենց գյուղի Աստվածածնի խաչքարի մոտ ինչ դնում էին, Աստված շատացնում էր: Շրջափակման, քաղցի շրջանում մի երեխա իր ունեցած միակ կոնֆետն է դրել այստեղ, որ շատանա: Կամ՝ բանասացը, պատմելով Կատարո վանքի մասին, ավարտում է պատմությունը նրանով, որ իրենց շունը մնացել է՝ Կատարոն հսկելու: Մեկ այլ բանասաց ափսոսանքով է նշում, թե ինչու ժամանակին երազանք չեն պահել իրենց վանքերում, որ դրանք բոլորը արցախցիներին մնային: Սրանք ցավալի մոտիվներ են, որոնք հայտնվում են ավանդական դիպաշարերում:

- Ձեր կարծիքով՝ կա՞ վտանգ, որ այս պատմությունները կկորցնեն իրենց «կենդանությունը», երբ փոխանցվեն գրավոր տեսքով։

- Գրավոր ամրագրումն ընդամենը միջոց է՝ պահպանելու բանահյուսական նյութն այնպիսին, ինչպիսին այն պատմվում է տվյալ պահին, սակայն դրանով բանահյուսության ավանդման կերպը չի փոխվում: Բանահյուսությունը «կենդանի է» իր բանավոր փոխանցմամբ և այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը հիշում և պատմում է այն:

- Տիկի՛ն Վարդանյան, կպատմե՞ք՝ ինչ մեթոդներով եք աշխատել ուսումնասիրության ընթացքում։ Ի՞նչ փուլեր է անցել ամբողջ գործընթացը՝ պատմությունների հավաքումից մինչև նրանց վերլուծությունն ու քարտեզագրումը՝ արձանագրելով արդյունքները։

- Հիմնականում առաջնորդվել ենք բանահավաքչության ավանդական մեթոդներով։ Նախ՝ անցկացվում էր հարցազրույց, որը ձայնագրվում էր, որոշ հատվածներում՝ տեսագրվում, ինչից հետո ձայնագրված նյութերը վերծանվում, դրանցից առանձնացվում էին բանահյուսության ժանրային տարբեր դրսևորումները, ծանոթագրվում էին, կազմվում բարբառային բառերի բառարան:

Կիրառել ենք նաև մտաքարտեզագրման մեթոդը: Քանի որ ավանդազրույցը սերտորեն կապված է տեղանքի աշխարհագրության հետ, բանասացին առաջարկում ենք մտովի հիշել իրենց գյուղը և թղթի վրա մոտավոր ուրվագծել այն տեղանքը՝ վանքեր և սրբատեղիներ, սարեր, աղբյուրներ, թաղամասեր և այլն, որոնց մասին պատմում են ավանդազրույցները: Այդպիսով մենք ունենում ենք նաև տվյալ գյուղի կամ քաղաքի պատկերը՝ ըստ բանասացի հիշողության, և այն վայրերի նշումները, որոնց շուրջ հյուսվել են ավանդազրույցներ:

Բուն քարտեզագրումը կատարվում էր նյութերի ամբողջացումից հետո: Քարտեզի վրա նշվում է բանասացների բնակատեղին Արցախում, գրվում, թե որտեղ է վերաբնակեցվել: Այդպիսով ունենում ենք նաև նյութերի աշխարհագրությունը և սփռման տիրույթը:

Ծրագրի նախնական տարբերակում նախատեսում էինք ստեղծել էլեկտրոնային շտեմարան, սակայն ընթացքում չնախատեսված զարգացումներ եղան, որոնց արդյունքում ունեցանք ավելին: Ծրագրին կամավորության սկզբունքով միացան «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի ծրագրավորման ուսուցիչը և երկու աշակերտ, որոնք ստեղծեցին կայքէջ: Կայքէջում՝ քարտեզի վրա, տեղադրված են գրառված նյութերը՝ իրենց ամբողջական տվյալներով՝ ծանոթագրումներով և բարբառային բառարանով: Այդպիսով, ունեցանք քարտեզագրված շտեմարան-կայքէջ (շտեմարանը պատրաստ է, իսկ հղումն առաջիկայում հասանելի կլինի բոլորին)։ Անշուշտ, կայքէջը դեռ նախնական է, մշակման և կատարելագործման անհրաժեշտություն ունի․ հնարավորության դեպքում շատ այլ հետաքրքիր լուծումներ կարելի է մտածել և իրագործել:

Դրամաշնորհի տևողությունը, ցավոք, 18 ամիս էր․ հունիսին այն ավարտվեց: Այս ընթացքում հասցրել ենք գրառել, մշակել և քարտեզագրել նյութերը: Ծրագիրն ի սկզբանե բանահավաքչական էր, և տպագրություն նախատեսված չի եղել, սակայն կատարվել է գրառված նյութերի նախնական հետազոտություն, որը ներկայացվել է «Հաշվետու գիտաժողով 2025»-ի շրջանակում և պատրաստվում է հրատարակության հոդվածի տեսքով։ Բուն ուսումնասիրումն ու գիտական ժողովածուի  հրատարակումը, իհարկե, հետագայի գործեր են:

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2025». համաշխարհային խնդիրների լուծումները՝ երիտասարդների աչքերով

    07.07.2025

    Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան

    07.07.2025

    ԵՊՀ ՈՒԳԸ «Սոցքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը նշել է հոբելյանական տասնամյակը

    04.07.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցը

    07.07.2025 - 07.15.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

    07.03.2025 - 07.31.2025

    Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

    06.26.2025 - 07.10.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am