«Իսպանական մշակույթի օրեր Երևանում»․ երկօրյա միջոցառում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Իսպանական մշակույթի օրեր Երևանում» երկօրյա միջոցառումը, որը միտված է հայ-իսպանական ակադեմիական և մշակութային համագործակցության խորացմանը։ Միջոցառման շրջանակում դասախոսություններով հանդես կգան Մադրիդի ինքնավար, Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի և Կադիսի համալսարանների ներկայացուցիչները։
Հաջողության բանաձևը. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ հաղթանակների ճանապարհի մասին Միջազգային օլիմպիադայում հաջողություն գրանցած ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ այսօր համալսարանում տեղի ունեցավ հանդիպում։ Մրցանակակիրները պատմեցին հաղթանակների ճանապարհի, հաղթահարած դժվարությունների և ապագայի ծրագրերի մասին՝ փաստելով, որ հետևողական աշխատանքը, նպատակասլացությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը կարող են միջազգային հաջողությունների հիմք դառնալ։
«COP17»-ին ընդառաջ․ ԵՊՀ ուսանողների համար անցկացվեց իրազեկման հանդիպում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության, ինչպես նաև կենդանաբանության ամբիոնների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվող ուսումնական պրակտիկայի շրջանակում կազմակերպվեց իրազեկման հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին («COP17»)։
Դրոններով՝ ջերմոցային գազերի հետքերով. ԵՊՀ-ն ու Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանը համատեղ նախագծեր են իրականացնում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնը (և նույնանուն կենտրոնը) շարունակում է ամրապնդել միջազգային կապերը՝ կյանքի կոչելով նորարարական գիտական նախագծեր։ Ավելի քան 10 տարի է, ինչ Ֆիզիկայի ինստիտուտը սերտորեն համագործակցում է Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի հետ։ Այսօր այդ գործընկերությունը թևակոխել է նոր փուլ՝ միավորելով երկու երկրների գիտնականների ջանքերը նանոտեխնոլոգիաների և սենսորիկայի ոլորտում։
ԵՊՀ-ն և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը միտված է կրթական, գիտական և մշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը, ինչպես նաև համալսարանական կյանքի և գիտակրթական նախաձեռնությունների հանրահռչակմանը։
Հայտնի են ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակաբաշխության հաղթողները․ ԵՊՀ-ն ունի յոթ մրցանակակիր Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել 7 ուսանողներ։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով և Գրան պրի մրցանակով Ինդոնեզիայի Բալի կղզում օրերս կայացած Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում Հայաստանի պատվիրակությունը գրանցել է բացառիկ արդյունքներ։ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սաները, որոնք ևս ՀՀ պատվիրակության կազմում էին, վերադարձել են 7 մեդալով և գլխավոր՝ Գրան պրի մրցանակով։
Ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև բացահայտումների աշխարհ․ ԵՊՀ-ից սկսվող ճանապարհը՝ շրջանավարտի աչքերով Երբ Ժասմին Լոռեցյանն առաջին անգամ գալիս էր ԵՊՀ, դժվար թե պատկերացներ, թե ինչ փոփոխություններ է իր հետ բերելու համալսարանական կյանքը։ Տարիներ անց նա ավարտում է համալսարանը՝ «զինված» ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև ավելի հստակ նպատակներով, ինքնավստահությամբ և միջազգային կրթական փորձով, որը նրան հասցրեց մինչև Մոնպելիե (Ֆրանսիա)։
«Միջազգային փորձը հսկայական դեր խաղաց այս մեծ հաջողությանը հասնելու գործում». ԵՊՀ ուսանողը կրթությունը կշարունակի աշխարհի լավագույն բուհերից մեկում ԵՊՀ-ն շարունակում է ընդլայնել իր ուսանողների կրթական հնարավորություններն արտերկրում։ Դրա վառ վկայությունն են ԵՊՀ ուսանողների մեծ հաջողությունները միջազգային ասպարեզում։ Այս անգամվա մեր զրուցակից Օֆելյա Մկրտչյանը, որը Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է, «Էրազմուս+» ծրագրով Գերմանիայում ուսանելուց հետո պատրաստվում է իր մագիստրոսական կրթությունը շարունակել Չինաստանում՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում։
Կինը լաբորատորիայում․ խոչընդոտներից մինչև մասնագիտական վստահություն «Ընտրեցի ֆարմացիայի ոլորտը, քանի որ այստեղ քիմիայի «կախարդանքը» վերածվում է կոնկրետ լուծումների՝ դեղերի, որոնք փրկում են կյանքեր»,- ասում է ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը, որը ժամանակին որպես գործունեության ոլորտ է ընտրել գիտության աշխարհը: Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է կանանց ներկայությունը գիտության աշխարհում, որտեղ նրանց աշխատանքի արդյունքում ոչ միայն արձանագրվում են գիտական նվաճումներ, այլև լուծվում են հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։