Սուրբ Սարգսի տոնը հայերի շրջանում․ պատմական ակունքներ և ժողովրդական ավանդույթներ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու շարժական տոներից Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 31-ին՝ զորավարի նահատակության օրը: Նախկինում մշտապես հունվարի 31-ին նշվող տոնն այսօր հայ եկեղեցու տոնացույցում նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը:
Կենսահումուսից մինչև կայուն բիզնես․ ԵՊՀ դոցենտը՝ «Mini MBA»-ի հաղթողներից ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողների շարքում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Նարեկ Հարությունյանը։ Նրա համար ծրագրին մասնակցելու հիմնական մոտիվացիան սեփական գաղափարը բիզնես նախագծի վերածելու, դրա հանրայնացման և գործնական կիրառելիության ապահովման ձգտումն էր՝ անկախ այն հանգամանքից, որ իր մասնագիտական գործունեության հիմնական ոլորտը աշխարհագրությունն է։
Տեխնոլոգիական նոր համալիրներ՝ ԵՊՀ-ում բջջային ազդանշանների և իմունոօնկոլոգիական հետազոտությունների համար ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը դարձել է երկու նախագծերի շահառու։ Առաջին նախագիծը վերաբերում է բջջային ազդանշանային ցանցերի ուսումնասիրմանը, իսկ երկրորդը՝ դեղակայունության և իմունոօնկոլոգիական հետազոտություններին։ Այս երկու նախագծերը ներկայացնում են տարբեր ռեագենտների, հակամարմինների, իմունային համակարգի բջիջների, քիմիական նյութերի հավաքածուների և հետազոտական մեթոդների ամբողջական համալիր, որն անհրաժեշտ է ախտաբանական գործընթացների խորքային ուսումնասիրության համար։
ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի հետ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ջավահարլալ Նեհրուի համալսարանի (Հնդկաստան) ռեկտոր Սանտիշրի Դուլիպուդի Պանդիտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու կրթական և գիտական կապերը, խթանելու համատեղ ծրագրերի իրականացումը և ընդլայնելու ակադեմիական շարժունությունը։
Պաշտպանել բերքն ու նվազեցնել թունաքիմիկատների կիրառությունը. ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը՝ նվիրված վնասատու միջատների դեմ պայքարին Վնասատու միջատներից բերքը պաշտպանելու, թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելու համար անհրաժեշտ են ժամանակակից հետազոտություններ՝ պարզելու այդ միջատների առանձնահատկությունները։ Այս տեսակետն է արտահայտում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Արևիկ Ղռմաջյանը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի համար վնասատու միջատների ընդգրկուն տվյալների շտեմարան՝ նպաստելով քիմիական պայքարին այլընտրանք հանդիսացող մոտեցումների ստեղծմանը:
Բանակի կառուցվածքի պատմական զարգացումը. համառոտ ակնարկ Ժողովուրդների նստակեցության անցման բնական գործընթացին, զբաղմունքների մասնագիտացմանը և հասարակությունների զարգացմանը զուգահեռ՝ բանակի կազմակերպվածքը դարեցդար ենթարկվել է ձևափոխությունների: Բանակի կառուցվածքային և որակական փոփոխությունները, զինատեսակների կատարելագործումը և նորերի ի հայտ գալը մեծապես պայմանավորված են հասարակարգերի ու աշխարհակարգի վերափոխումներով, գիտատեխնիկական շարունակական առաջընթացով:
Գիտելիք, լեզուներ և միջազգային կապեր. ԵՊՀ ուսանող Տատյանա Դավթյանի կրթական փորձառությունն Իտալիայում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Տատյանա Դավթյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Աքվիլայի համալսարանում (Իտալիա), որտեղ բացահայտել է նոր հնարավորություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացման համար։
«Ուսանողները չեն ցանկանում, որ արհեստական բանականությունը ապագայում փոխարինի մարդ-դասախոսներին». ԵՊՀ դոցենտ Գայանե Թովմասյան Ուսանողների 60%-ը հաճախ է ուսման ժամանակ կիրառում թվային տեխնոլոգիաները, իսկ 18.5%-ը՝ մշտապես: Այս եզրահանգմանն է եկել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Թովմասյանը՝ ՀՀ պետական չորս բուհերում կատարած իր հետազոտության արդյունքում: Նա շեշտում է, որ բարձրագույն կրթությունը պետք է օգտագործի արհեստական բանականության նոր գործիքները՝ պատրաստելով առավել որակյալ կրթություն ստացած մասնագետների, որոնք կկարողանան կառավարել թվային և արհեստական բանականության տեխնոլոգիաների ապագա զարգացումը։
Գիտությունից դեպի գործնական կիրառություն․ ԵՊՀ մագիստրանտի հաջողությունը «Mini MBA» ծրագրում ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողներից է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի մագիստրանտ Լիանա Խաչատրյանը։ Նրա համար ծրագիրն առանձնացել է իր գործնական ուղղվածությամբ, ինտենսիվ ձևաչափով և ակադեմիական գիտելիքը իրական բիզնես միջավայրին կապելու հնարավորությամբ։
ԵՊՀ-ում մեկնարկեց «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» միջազգային համաժողովը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց Հիշողության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի («Memory Studies Association») «PoSoCoMeS» («Post-Soviet and Comparative Memory Studies») աշխատանքային խմբի տարեկան երրորդ համաժողովը՝ «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով։ Համաժողովի նպատակն է բացահայտել Եվրասիայում կոմունիստական ու սոցիալիստական անցյալի հիշողության ձևավորման բարդ, բազմաշերտ և երբեմն հակասական գործընթացները։