IEEE Արևելք-Արևմուտք նախագծման և փորձարկման սիմպոզիում (EWDTS) Ս.թ. նոյեմբերի 2-4-ը Երևանում տեղի կունենա «EWDTS-2026»՝ «IEEE Արևելք-Արևմուտք նախագծման և փորձարկման սիմպոզիում»-ը («IEEE East-West Design & Test Symposium»(EWDTS)):
Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերի շարք ԵՊՀ գրադարանում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթության 4 ծրագիր։
«Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
«Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» միջազգային երկրորդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը։
«Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Կինոակումբի» շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը։
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների և միջին դարերի պատմության և պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում 2027 թ. փետրվարի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով: