Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Նորարարական դասավանդումը եվ ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին
Փետրվար 06, 2020 | 10:50

«Նորարարական դասավանդումը եվ ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում իրականացվող «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, որը նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:
1580971848

Միջազգային գիտաժողով-աշխատաժողովին մասնակցում է շուրջ 100 ներկայացուցիչ նախագծի գործընկեր Եվրոպական և Արևելյան գործընկերության 15 բուհերից և այլ կրթական հաստատություններից:

«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան):

«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի պրոռեկտորները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«ERASMUS+»-ի «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն:

«PRINTeL» նախագիծը նպատակաուղղված է դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների և ձևերի զարգացմանը ծրագրի արևելյան գործընկեր 9 բուհերում և այս ասպարեզում նորարարությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստրիայի մի շարք առաջատար համալսարաններ:

Նախագծի նպատակն է բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակի առթիվ:

«Ինչպես գիտեք, այսօր պատմական օր է յուրաքանչյուր հայի, առավել ևս յուրաքանչյուր համալսարանականի համար։ Այսօր Մայր բուհը դառնում է 100 տարեկան։ 100 տարի առաջ՝ այս օրը՝ 1919 թ. մայիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանյան տարբեր երկրներից:

Հիմնադրման առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` Պատմալեզվաբանական ֆակուլտետ, ընդամենը 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնք մեծ ներդրում ունեցան համալսարանի հետագա կայացման և հեղինակության բարձրացման գործում։

Այսօր՝ համալսարանի հիմնադրումից 100 տարի անց, հպարտ եմ նշելու, որ ԵՊՀ-ն ունի 19 ֆակուլտետ, 2 ինստիտուտ, 3 գիտաուսումնական կենտրոն և 100-ից ավելի ամբիոն։ ԵՊՀ երեք կրթական աստիճաններում սովորում է շուրջ 17000 ուսանող և դասավանդում 1500-ից ավելի դասախոս։ ԵՊՀ-ում է կենտրոնացած հանրապետության գիտական ներուժի զգալի մասը։ Լինելով Հայաստանի ամենամեծ բուհը՝ իր գոյության 100 տարիների ընթացքում ԵՊՀ-ն ունեցել է շուրջ 145 հազար շրջանավարտ, որոնք ընդգրկվել են մեր տնտեսության, հասարակական-քաղաքական դաշտի տարբեր ոլորտների աշխատանքներում ու իրենց նպաստը բերել հայրենի երկրի հզորացմանը»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ մեկդարյա գործունեության ընթացքում ԵՊՀ-ն մշտապես կարևորել է կրթության, հատկապես դասավանդման և ուսումնառության որակը, որի բարելավման ուղղությամբ մշտապես ձեռնարկվել և այժմ էլ ձեռնարկվում են հետևողական քայլեր։

«ԵՊՀ-ում դասավանդման և ուսումնառության որակի բարելավմանն ուղղված և, կարծում եմ, հաջողված միջոցառումներից մեկը կարելի է համարել համալսարանի համակարգմամբ և «ERASMUS+» ծրագրի շրջանակում իրականացվող «PRINTeL» նախագիծը, որը, ինչպես գիտեք, նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտա­հրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդ­ման և ուսումնառության ժամանակակից մեթոդների ու ձևերի զարգացմանը ծրագրի գործընկեր բուհերում և այս ասպարեզում նորա­րա­րությունների ներմուծմանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում ՏՀՏ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Նախագծի նպատակներն են բարելավել դասավանդման և ուսումնառության գործընթացները նախագծի գործընկեր բուհերում՝դրանք համապատասխանեցնելով կրթության և վերապատրաստման ոլորտում եվրոպական համագործակցության ռազմավարական շրջանակի չափորոշիչներին՝ խթանելով նորարարական դասավանդումը և ուսուցումը, ինչպես նաև աջակցելով տեխնոլոգիաների ու հետազոտությունների ինտեգրմանը և լավագույն փորձի տարածմանը»,- ասաց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ համալսարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթներին, այս նախագծի միջոցով նպատակ ունի նաև կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցություն հաստատելու ԵՄ-ի և գործընկեր մյուս երկրների բուհերի հետ՝ խթանելով դասախոսների փոխադարձ վերապատրաստումները և շարժունությունը, ընդլայնելով առցանց վերապատ­րաստ­ման ռեսուրսների և միջոցների զարգացումը:

Նրա ներկայացմամբ, այս նախագծում 4 հիմնական խնդիր է դրված. դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացում, դասախոսների՝ նորարարական մեթոդներով դասավանդման կարողությունների զարգացում, դասավանդման և ուսումնառության վիրտուալ հարթակի ստեղծում ու նորարարական դասավանդման փորձի խթանում և տարածում. «Կարող եմ փաստել, որ նախագծի մեկնարկից շուրջ 1,5 տարի անց և՛ մեր համալսարանը, և՛ նախագծի մասնակից մյուս 8 բուհերն ունեն լուրջ ձեռքբերումներ արդեն իրականացված ուղղություններում։

Այս ընթացքում Արևելյան գործընկերության 9 բուհերում, այդ թվում՝ նաև մեր համալսարանում, եվրոպական 5 գործընկեր բուհերի աջակցությամբ իրականացված վերապատրաստումների արդյունքում, ինչպես նաև նրանց անմիջական խորհրդատվու­թյամբ, վերանայվել և ներդրվել են դասախոսների վերապատրաստման կենտրոնների վերակառուցման ծրագրերը, ինչը լուրջ քայլ է նշված կենտրոնների հզորացման և վերազինման գործում»։

Ռեկտորը հաջողություն մաղթեց այս գիտաժողովին և ընդհանրապես «PRINTeL» նախագծի հետագա բոլոր աշխատանքներին։ «Իսկ բոլոր համալսարանականներիս մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում»,- հավելեց նա:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը գիտաժողով-աշխատաժողովի բացմանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց ԵՊՀ 100-ամյակը: Նա նշեց, որ ուրախ է տեսնելու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին և պատրաստակամություն հայտնեց նրանց հետ համագործակցելու համար:  

«PRINTeL» նախագծի ղեկավար, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը նշեց, որ նախագծում ընդգրկված բուհերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են՝ ի մի բերելու իրենց կատարած աշխատանքները և մշակելու կոնկրետ միջոցառումներ՝ նորարարական մեթոդներով դասավանդումն առաջիկայում բուհերում ներդնելու համար: Կազմվելու են նաև 5 աշխատանքային խմբեր, որոնք մշակելու են նորարարական դասավանդման մեթոդների վերաբերյալ երաշխավորություններ:

Արմեն Բուդաղյանի խոսքով, քանի որ «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծն իրականացնում է ԵՊՀ-ն, համալսարանում ընթանում են շատ ակտիվ աշխատանքներ, մասնավորապես եվրոպական 5 համալսարաններում 16 դասախոս վերապատրաստվել է որպես վերապատրաստող, որից հետո նրանք վերապատրաստել են իրենց գործընկեր դասախոսներին: «Այսօր մենք ունենք շուրջ 260 դասախոս, որոնք վերապատրաստվել են այս նախագծի շրջանակում: Իսկ  «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում վերապատրաստվել են շուրջ 100  վերապատրաստող  և 1700 դասախոս, և հույս ունենք, որ այս ամենի արդյունքում Հայաստանի բուհական համակարգում կգրանցվեն որակական փոփոխություններ»,- հավելեց նա:

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ, «PRINTeL» նախագծի համակարգող Մարի Սանթուրջյանը, կարևորելով այս միջազգային գիտաժողով-աշխատաժողովը, նշեց, որ 100-ամյա ԵՊՀ-ն ևս մեկ քայլ է անում՝ ներդնելու նորարարական տեխնոլոգիաները համալսարանում և ավելի երիտասարդացնելու իր ծրագրերը:     

«ERASMUS+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան նշեց, որ այս ծրագիրը մեծ ձեռքբերումներ կունենա շնորհիվ իրենց ջանասիրաբար աշխատանքի: «Մենք բազմաթիվ նպատակներ ունենք, որոնք պետք է իրականացնենք բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաև դասավանդման գործընթացում: Այս ծրագրի շրջանակում անցկացված գիտաժողովներում ուսուցիչները և դասախոսները մեծ հետաքրքրություններ են ցուցաբերում դասավանդման գործընթացում փոփոխություններ իրականացնելու համար»,- ասաց նաև  և հույս հայտնեց, որ  «ERASMUS+»-ի «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագիծը կլինի հաջողված: Նա հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ ուսանողներին, դասախոսներին, արտերկրից ժամանած հյուրերին՝ սովորելու և սովորեցնելու այս ծրագիրն ի մի բերելու գործում:

 

Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Վիմ Վան Պետեգեմը նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել նորարարական մեթոդով ուսուցում: «Այս ծրագրի կարևոր սկզբունքներից է ճիշտ օգտագործել նոր տեխնոլոգիաները սովորելու և դասավանդելու համար: Ուսանողներին քաջալերելու համար պետք է ստեղծել նոր տեխնոլոգիաներով հագեցած հարմարավետ լսարաններ, որպեսզի նրանք կարողանան սովորել ոչ միայն համալսարանում, այլև տանը՝ հեռահար ուսուցմամբ»,- ասաց նա:

Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր Ջոան Թոմաս Պուջոլան ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում նորարարական դասավանդմանը և ուսումնառությանն օժանդակելու համար ճիշտ է, որ դասընթացների ժամանակ ուսանողները կարողանան օգտագործել իրենց հեռախոսները և պլանշետները. «Նոյեմբերին տեղի ունեցած դասընթացների ժամանակ մասնակիցներն ունեցել են որոշակի մարտահրավերներ, սակայն նրանք ջանասիրաբար աշխատելու շնորհիվ կարողացել են ստեղծել կայքէջեր և տեսահոլովակներ հեռահար ուսուցման համար»:

Պորտոյի համալսարանի պրոֆեսոր Մարիա Լոպես Պինտոն, Լինշոփինգի համալսարանի դիդակտումի փոխտնօրեն Պիտեր Դալենիուսը, Գրացի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Դորիս Քիենդլը ներկայացրին իրենց կողմից իրականացված վերապատրաստումների արդյունքները:

Զեկուցումներով հանդես եկան նաև նախագծի գործընկերներ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի համալսարանների ներկայացուցիչները՝ ներկայացնելով, թե ինչպես են նրանք իրենց բուհերում նորարարական մեթոդներով իրականացրել դասախոսների վերապատրաստումները:

Նշենք, որ «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը շարունակվելու է նաև վաղը:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am