Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման աղբյուր». հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում
Մարտ 28, 2024 | 12:40
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

«Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման աղբյուր». հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր բացահայտել և արժևորել գրաբարի դերն ու նշանակությունը, ներկայացնել արդի հայերենի բառապաշարում կատարված փոփոխությունները:

Հանրապետական գիտաժողովն անցկացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայով կատարվող եռամյա գիտական հետազոտությունների շրջանակում: Հետազոտական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և կավարտվեն 2024 թվականի հոկտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարն է բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը, անդամներն են բ.գ.թ., դոցենտներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը, Սիրարփի Կարապետյանը:

Նրանք հանրապետության տարբեր գիտական հանդեսներում արդեն ունեն տպագրված ավելի քան 20 գիտական հոդված: Թեմայի շրջանակում աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են գրաբարի դերը 21-րդ դարում՝ արդի արևելահայերենի բառապաշարի, մասնավորապես տերմինաշինության հարստացման գործընթացում: Oտար բառերի և եզրույթների հայերեն տարբերակների մշակման դարավոր ավանդույթն արդյունավետ հիմք է նոր հասկացությունների հայերեն համարժեքների որոնման համար: Աշխատանքային խումբն ուսումնասիրում է գրաբարով ավանդված դասական և հետդասական շրջանի մատենագիտական ինքնուրույն և թարգմանական երկերի (մասնավորապես հունաբան և լատինաբան գործերի) բառապաշարը, գրաբարի բառարանները, որտեղ առկա է արդիական դառնալու մեծ ներուժ ունեցող բառային վիթխարի հարստություն:

Հանրապետական գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Արժևորելով Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց․ «Լեզուն «կենդանի օրգանիզմ» է։ Այն անընդհատ զարգանում է․ ստեղծվում են նոր բառեր, որոնք աստիճանաբար դառնում են առօրյա-գործածական։ Մենք պատասխանատու ենք մեր լեզվի անաղարտության համար, քանի որ անաղարտ լեզու ունենալն անչափ կարևոր է մեր ինքնության պահպանման գործում: Այս տեսանկյունից մեծ է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դերը մեր մայրենիի անաղարտության պահպանման, ինչպես նաև նոր սերնդի կրթության հարցում»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, շեշտելով լեզվի մաքրության կարևորությունը, ընդգծեց հայոց լեզվի կարևոր դերը մեր օրերում՝ մեջբերելով անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի խոսքերը. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսում աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզուն է, և Հայաստանն աստվածների հայրենիքն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:

Դեկանը նշեց, որ գրաբարը մեր լեզվի արմատն է և ակունքը։ Գրաբարը մեզ՝ հայերիս, կապում է մեր հիշողության, պատմության հետ, հետևաբար՝ մենք պետք է սովորենք, իմանանք այն լեզուն, որն այդքան կարևորում և գնահատում են նույնիսկ օտարները: 

«Բոլորիս համար առաջնահերթություն է լեզվի մաքրության հարցը։ Եվ այսօր Հայ բանասիրության ֆակուլտետում հավաքված է մտավորականության այն սերուցքը, որը ջանք չի խնայում մայրենի լեզվի պահպանման և կատարելագործման համար։ Գրեթե մեկ ամիս առաջ մենք այս նույն դահլիճում ունեցանք նախադեպը չունեցող իրադարձություն, երբ հանրապետության 7 մարզերից և Երևանից մոտ 170 աշակերտներ մասնակցեցին դպրոցներում գրաբարի մրցույթ-օլիմպիադային, որի արդյունքում մեկ տասնյակի հասնող անվանակարգերում մրցանակների արժանացան հաղթող դպրոցները և ուսուցիչները: Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ հանրապետության մասշտաբով  մեծաթիվ ուսումնական հաստատություններում արդեն իսկ ուսումնասիրում են հին հայերենը»,- ասաց Ա. Գալստյանը:

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանն ընդգծեց, որ արդի արևելահայերենի բառապաշարն անընդմեջ զարգանում է, և այդ զարգացման արագությունն ու ուղղությունները ամենից առաջ պայմանավորված են պետական լեզվի կարգավիճակով, գիտության առաջընթացով և լեզվակիր հանրույթի միջազգային շփումներով:

«Բառապաշարի հարստացումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով, տարբեր աղբյուրներից: Պետության և մասնագետների խնդիրն է կարգավորել բառապաշարի համալրման անհրաժեշտ գործընթացը, հնարավորինս կանոնակարգել այն՝ նվազեցնելով տարերայնությունը և անմիօրինակությունը, որոնք լեզվական համակարգի զարգացման խոչընդոտ են: «Գրաբարը` որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայի արդիականությունը պայմանավորված է հենց այս հանգամանքներով: Դասական գիտություններին համընթաց՝ նորագույն գիտակարգերի, միջգիտակարգային ուղղությունների հախուռն ձևավորումը և զարգացումը լեզուն հեղեղում են մեծաքանակ օտար բառերով, որոնք հաճախ հակասում են հայերենի հնչյունական, արտասանական կանոններին, ուստի անհրաժեշտ է նոր հասկացությունների համար ընտրել կամ ստեղծել առավել հաջողված անվանումներ, դրանք դարձնել գիտական և հանրային հաղորդակցության հենք»,- նշեց Ա. Աբաջյանը։

Հանրապետական գիտաժողովի շրջանակում մասնագետները հանդես եկան բառապաշարի զարգացմանը, գրաբարի դերին և նշանակությանը նվիրված զեկուցումներով: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն էլ ներկայացան գրաբարն արժևորող իրենց ելույթներով:

Հետազոտության վերջնարդյունքում կստեղծվի կոլեկտիվ մենագրություն։ Վերջինիս կից բառարան-շտեմարանում կհամակարգվեն գրաբարյան այն միավորները, որոնք արդի հայերենում դարձել են կենսունակ և առավելագույնս ամբողջական են արտահայտում նոր հասկացությունների բովանդակությունը։ Համակարգված բառերի շտեմարանը կլինի պահանջարկված նորույթ մասնագետների, ինչպես նաև պարզ հաղորդակցվողների համար՝ հնարավորություն ընձեռելով գտնելու որոնվող հասկացությունների հայերեն խրախուսելի համարժեքները։

Հավելենք, որ գիտաժողովին ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Մատենադարանի, Հայաստանի տարբեր բուհերի և լեզվական կենտրոնների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, հյուրեր։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

    05.23.2025 - 06.06.2025

    Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

    05.23.2025 - 06.06.2025

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am