Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ հետազոտողները՝ պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում կատարված փոփոխությունների մասին
Հունիս 13, 2024 | 12:07
Հասարակություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

ԵՊՀ հետազոտողները՝ պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում կատարված փոփոխությունների մասին

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022»-ի շրջանակում ԵՊՀ չորս հետազոտողներ ուսումնասիրություններ են կատարում ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թ․ և կամփոփվի 2024 թ. սեպտեմբերին։

Հետազոտությունները կատարվում են «Համայնքը և հանրային մշակութային տարածքի փոխակերպումները հետխորհրդային Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի օրինակով» թեմայի շրջանակում։ Կատարված հետազոտությունների հիմնական նպատակն է ուսումնասիրել Խորհրդային միության փլուզումից ի վեր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում հանրային մշակութային տարածքի վերափոխումները:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, գիտահետազոտական խմբի ղեկավար Հայկուհի Մուրադյանը, անդրադառնալով արդեն կատարված և դեռևս շարունակվող աշխատանքներին, նշեց, որ իրենց հիմնական նպատակն է հասկանալ, թե սահմանային բնակավայրերում ինչպես են մշակութային կյանքն ու մշակութային լանդշաֆտը փոփոխվել ոչ միայն հետխորհրդային շրջանում, այլև վերջին շրջանում, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ազդեցությամբ։

Հետազոտողների խմբում ընդգրկված են հնագետներ և մշակութաբաններ։ Խմբի ղեկավար Հայկուհի Մուրադյանի ուսումնասիրության շրջանակում է մշակութային կառույցների՝ մշակույթի, նկարիչների, գրողների տների, ինչպես նաև երաժշտական, գեղարվեստի դպրոցների գործունեությունը։ Նա հետազոտել է դրանց փոխակերպումները սահմանային գոտու բնակավայրերում և ուսումնասիրել, թե ինչպես են մարդիկ ապրում սահմանին՝ գիտակցելով պատերազմի վտանգը, ինչպես է մարդկանց կյանքը փոխվել, երբ պատերազմից հետո իրենց բնակավայրերը դարձել են սահմանամերձ։ 

Ըստ Հայկուհի Մուրադյանի՝ հետազոտողների խումբը դիտարկել է նաև, թե ինչպես են փոխվում կրոնական և մշակութային լանդշաֆտները։ Օրինակ՝ հետազոտել են, թե ինչպես են մետաղական կամ նոր խաչքարերը ստեղծվում, ովքեր են դրանց ստեղծման նախաձեռնողները՝ համա՞յնքը, անհատնե՞րը, թե՞ պետությունը, ի՞նչ նորույթ են դրանք բերում, և ի՞նչ վերաբերմունք ունեն մարդիկ այդ երևույթի նկատմամբ։

«Մեր հետազոտության հիմքում դաշտային հետազոտության մեթոդաբանությունն է, որը ենթադրում է խորքային հարցազրույցներ բնակիչների, համայնքապետարանի աշխատողների, դիտարկվող օբյեկտների աշխատակիցների հետ։ Մեր ուսումնասիրությունների շրջանակում օգտագործել ենք նաև մարզային արխիվը, ինչպես նաև դիտարկել ենք Հայաստանի պատմության թանգարանի արխիվը և կատարել փաստաթղթերի վերլուծություն»,- ասաց Հայկուհի Մուրադյանը։

Նրա հավաստմամբ՝ այս ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնող հոդվածները մշակման փուլում են․ հրատարակվելու է հոդվածների ժողովածու, նախատեսվում է նաև տպագրել մենագրություն։

Խմբի ղեկավարը, խոսելով դաշտային հետազոտություններից, ընդգծեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են՝ «սահմանային խուճապը» որևէ ազդեցություն չունի մարդկանց՝ իրենց տանը ապրելու հստակ որոշման վրա։

«Մենք այցելել էինք ՀՀ Սյունիքի մարզի Սուրիկի լիճ կոչվող տեղավայր, որը գտնվում է Ադրբեջանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Այնտեղ ապրում է մի ընտանիք, որի տան բակում կան տարբեր հուշարձաններ։ Այսինքն՝ մենք արձանագրել ենք, որ «սահմանային խուճապ» ասվածը չի խանգարում մարդուն՝ ապրելու իր տանը»,- փաստեց նա։

Հետազոտողները դիտարկել են նաև, թե մշակութային նոր կառույցներն ու խորհրդային կառույցներն ինչ համադրությամբ են աշխատում․ երբ կա մշակույթի տուն, բայց կա նաև մշակութային նորաստեղծ կենտրոն, նրանք դիտարկել են, թե ինչպես են սահմանային բնակավայրերում փորձում կազմակերպել երեխաների մշակութային կյանքը և ինչ դերակատարում ունի եկեղեցին այդ գործում։ 

«Կան բնակավայրեր, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համախմբում է կրոնական և մշակութային կյանքը եկեղեցու շուրջը։ Կան համայնքներ, որտեղ այդ նույն դերակատարումը ստանձնել է Հայ ավետարանական եկեղեցին։ Եվ կան համայնքներ, որոնք ավելի աշխարհիկ են, և այնտեղ բոլորովին այլ մշակույթ է»,- ասաց Հայկուհի Մուրադյանը։

Ըստ նրա՝ այն բնակավայրերում, որտեղ ուսումնասիրություն են կատարել, արտագաղթ չեն արձանագրել․ թեև բնակիչները գիտակցում են վտանգը, սակայն նրանց շրջանում չկա խուճապային տրամադրություն։ 

Ինչպես պատմում են հետազոտական խմբի անդամները՝ Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի տնօրենը, որը մի շարք մշակութային կենտրոնների ղեկավարների հետ միասին կառույցի դռները բացել էր 2023 թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվածների համար, ասում էր՝ հենց սոցիալական ցանցերում առկա խուճապային տրամադրություններն են խանգարում, որ իրենք ապրեն այդտեղ, քանի որ դրանով խաթարվում էր զբոսաշրջության զարգացումը։ Ըստ նրա՝ մարդիկ վախենում են գալ այստեղ, այնինչ պետք է արվի հակառակը, որպեսզի բնակավայրը շարունակի մնալ բնակեցված։ 

Հայկուհի Մուրադյանը նշեց, որ առաջիկայում նախատեսում են այցելել նաև Ոսկեպար՝ դաշտային հետազոտություններ կատարելու։ 

Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը հետազոտողների խմբի անդամ է։ Նա ուսումնասիրել է, թե ինչպես են թանգարաններն ու հուշարձաններն ազդում ինքնության վրա, ինչպես նաև՝ սահմանային իրավիճակի փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա։

«Իմ վերջին հետազոտությունը վերաբերում է վերջին տարիներին Հայաստանում սահմանային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ մշակութային ժառանգության անհասանելիության խնդրին։ Խոսքը մասնավորապես ՀՀ Տավուշի և Սյունիքի որոշ բնակավայրերի մասին է»,- ասաց նա։

Նժդեհ Երանյանը, խոսելով իր հետազոտությունից, ընդգծեց, որ մշակութային ժառանգության անհասանելիության խնդիրն ի հայտ է եկել դեռևս 90-ականներից․ մարդիկ հնարավորություն չունեն ազատ մոտենալու մշակութային կոթողներին, քանի որ վանքերը, եկեղեցիները հակառակորդի դիտակետում են։

«Օրինակ՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Չինարի գյուղի Խորանաշատի վանքը ՀՀ տարածքում են, բայց սահմանին շատ մոտ են, և դիտարկվում են հակառակորդի կողմից՝ սահմանային դիտակետին չափազանց մոտ լինելու պատճառով։ Մեծ խմբերով այնտեղ գնալը դժվար է, մարդիկ չեն կարողանում արարողություններ կատարել՝ կնունք, պսակ և այլն։ Այսինքն՝ այդ ժառանգությունը թեպետ ՀՀ տարածքում է, բայց անհասանելի է»,- նշեց Ն․ Երանյանը։ 

«Ուսումնասիրություններ կատարելով՝ տեսնում ենք, որ դեռևս 50-60-ականներից սկսած՝ այսօրինակ խնդիրներ առկա են եղել տարբեր երկրներում։ Օրինակ՝ Կիպրոսում 1974 թ․՝ Հարավային և Հյուսիսային Կիպրոսի բաժանումից հետո, մարդիկ իրենց հուշարձանները, գերեզմանները թողել և տեղափոխվել են այլ տեղեր։ Պակիստանի և Հնդկաստանի միջև ևս նմանատիպ խնդիր կար․ Քաշմիրի շրջանի վեճի պատճառով մեծ թվով հուշարձաններ անհասանելի էին դարձել մարդկանց։ Բայց որոշ ժամանակ անց երկու երկրները որոշեցին սահմանել հատուկ օրեր, որ մարդիկ անարգել այցելեն իրենց հուշարձաններ։ Կիպրոսում էլ համաձայնության եկան՝ արտաշիրիմում կատարելու»,- ասաց նա։ 

Անդրադառնալով խնդրի լուծումներին՝ նա փաստեց, որ միջազգային կոնվենցիաները չեն սահմանում լուծում, ինչը, նրա բնորոշմամբ, իրավական դաշտի բացթողումն է։ 

«Անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ, որ ոչ միայն տրվի իրավիճակային լուծում, այսինքն՝ ելք գտնվի կողմերի բանակցությունների արդյունքում, այլև լրացվի միջազգային իրավական դաշտի բացթողումը, որ հասարակությունը չկտրվի իր ժառանգությունից։ Մշակութային ժառանգության կորուստն ամենամեծ կորուստներից է»,- նշեց Ն․ Երանյանը։

Նա ուսումնասիրել է նաև Հայաստանում հնագիտության և ազգայնականության կապը, թե ինչպես է հետխորհրդային Հայաստանում հնագիտական ժառանգությունը «նպաստել» ազգայնականության աճին։ Խոսելով հնագիտությունից ու ազգայնական գաղափարներից՝ նա օրինակ բերեց Զորաց քարեր հուշարձանը, որի շուրջ արդեն երկար տարիներ է՝ վեճ է պտտվում՝ աստղադիտարա՞ն է եղել այն, թե՞ դամբարանադաշտ։ Հետազոտողը կարծում է, որ այդ վեճի արդյունքում հուշարձանի մեկնաբանումն է տուժում։ 

«Ես ուսումնասիրել եմ Զորաց քարեր հուշարձանի շուրջ ծագած վեճը, թե երբ է սկսվել, ինչ պատճառով, ինչքանով է այն սնուցել ազգայնական գաղափարները։ Զորաց քարեր հուշարձանն առաջին անգամ մեկնաբանվել է որպես աստղադիտարան դեռևս 80-ականներին։ 90-ականներին ակադեմիկոս Պարիս Հերունու հայտնի աշխատանքն է հրատարկվել այն մասին, որ Զորաց քարերը աշխարհի ամենահին աստղադիտարանն է»,- ասաց նա և ընդգծեց՝ պատահական չէ, որ 90-ականներին են աստղադիտարանին վերաբերող հրապարակումները եղել, քանի որ  ազգայնական գաղափարներն սկսում են զարգանալ հետկայսերական ժամանակաշրջանում, և դա միայն հայկական ֆենոմեն չէ։

Խոսելով Զորաց քարեր հուշարձանից՝ նա փաստեց, որ 2010-ականներին հնագետ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ են կատարվել տեղանքում, ինչի արդյունքում Զորաց քարերի հարավային հատվածում հայտնաբերվել են դամբարաններ։ 

«Հնագիտական տեսանկյունից վերջին դիրքորոշումն այն է, որ դա դամբարանադաշտ է։ Իսկ աստղադիտարան լինելու մեկնաբանությունը 90-ականներին՝ անկախացման շրջանում, հետգաղութային տրամադրությունների ազդեցությամբ ձևավորված գաղափար է»,- իր տեսակետը հայտնեց Նժդեհ Երանյանը։ 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի հայցորդ Անուշ Սաֆարյանը ևս հետազոտողների խմբի անդամ է։ Նա զբաղվում է ժամանակակից հուշարձանային լանդշաֆտի հետազոտությամբ։

Անուշ Սաֆարյանը, խոսելով իր կատարած աշխատանքի մասին, նշեց, որ հետազոտության նպատակն է ամբողջական պատկերացում ստանալ հուշարձանային լանդշաֆտը ձևավորող գործոնների մասին, քննել դրանց ունեցած կոնկրետ ազդեցությունը այդ լանդշաֆտի փոփոխությունների և փոխակերպումների վրա, ինչպես նաև հավաքված նյութի միջոցով դասակարգել այդ հուշարձանները, ներկայացնել դրանց ճարտարապետական և պատկերագրական առանձնահատկությունները, բնութագրել դրանց գործառույթը սահմանին։

Նա քննության է առել նաև հուշարձանների կազմակերպական, գաղափարական, մշակութային ներուժը հենց սահմանային բնակավայրերի և համայնքների համար։ 

«Քննարկվում է նաև սահմանային հուշարձանների բազմակողմ բնույթը՝ որպես ոչ միայն տարածքային սահմանազատումներ, այլև ազգայնականության, ինքնության և հաղորդակցության յուրահատուկ խորհրդանիշներ»,- ասաց հետազոտողը:

Քննարկվել են տարբեր հուշարձանների հիմքում ընկած խորհրդանշական իմաստները, և թե ինչպես են դրանք նպաստում սահմանի մշակութային և քաղաքական խոսույթին:

«Հատուկ քննության է առնվել հայ-ադրբեջանական սահմանը (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակներով)։ Մեր հետազոտության համար առանձին հետաքրքրություն է ներկայացնում կրոնական նշանակություն ունեցող հուշարձանների ուսումնասիրությունը, մասնավորապես՝ խաչքարերի և մետաղական խաչերի, որոնք հատկապես հայ-ադրբեջանական սահմանի քննության դեպքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշեց Անուշ Սաֆարյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, հնագետ մշակութաբան Համազասպ Աբրահամյանի ուսումնասիրության տիրույթում են ժամանակակից հողաշեն ժառանգությունը և հնագիտական հուշարձանների կարգավիճակի փոփոխությունների ազդեցությունը սահմանային բնակավայրերի մշակութային լանդշաֆտի վրա։

Նա հետազոտություններ է կատարել Հայաստանի հարավային շրջանում՝ Մեղրիում, և հետազոտության արդյունքում ներկայացրել է այն ոչ միայն որպես պետական, այլև մշակութային սահման, որի վրա իր ազդեցությունն ունի նաև իրանական մշակույթը։ Հետազոտողն իր հոդվածում ցույց է տվել մշակութային փոխառնչությունները հողաշեն ժառանգության օրինակով։

«Պարսկահայերի կառուցած բազմաթիվ հողե շինություններ կան Արարատյան դաշտում, ինչպես նաև Երևանում․ դրանք օգտագործվում են նույնիսկ ներկայում։ Հողաշեն շինություններ մենք տեսնում ենք նաև Մեղրիում։ Սակայն, եթե Արարատյան դաշտում դա 1828 թ․ պարսկահայերի բերած երևույթն էր, ապա Մեղրիի դեպքում անմիջական մշակութային ազդեցությունն է»,- ասաց հետազոտողը։ 

Համազասպ Աբրահամյանը, ներկայացնելով իր կատարած հետազոտությունների շրջանակը, նշեց, որ ուսումնասիրել է նաև սահմանային հուշարձանների կարգավիճակը՝ Գորիսի տարածաշրջանի հուշարձանների օրինակով։

«Հետազոտություն ենք կատարել ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Գորիսի հուշարձանները փորձել ենք բաժանել երեք խմբի․ առաջին խմբում հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հուշարձաններն են, երկրորդ խմբում՝ սահմանին շատ մոտ հայտնված հուշարձանները, որոնք կրկին անհասանելիության խնդիր ունեն, և միայն հարաբերականորեն խաղաղ պայմաններում է հնարավոր լինում զինվորականների ուղեկցությամբ մոտենալ այդ հուշարձաններին»,- ասաց նա ու ընդգծեց, որ երրորդ խմբում ներառված են Գորիսի տարածաշրջանի մնացած բոլոր հուշարձանները, որոնց կարգավիճակը թեպետ չի փոխվել, բայց սահմանային բախման դեպքում այդ հուշարձանները կարող են վտանգի տակ հայտնվել։

«Օրինակ՝ Քարահունջի ցանկում գրանցված հուշարձաններ կան, որոնց վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ դրանց մի մասն անցել է հակառակորդի տիրապետության տակ։ Տեղ գյուղի 2 կարևոր սրբատեղիներից՝ Կարմիր եղցի ու Սռնեղցի եկեղեցիները ադրբեջանական ներխուժման արդյունքում հայտնվել են անմիջապես դիտարկվող տարածքում, և անհնար է այդ հուշարձաններ հասնել ամենօրյա աղոթքի համար։ Օրինակ՝ Կարմիր եղցիում վաղուց ոչ ոք չի եղել»,- ասաց Համազասպ Աբրահամյանն ու նշեց, որ Գորիսի բոլոր հուշարձանները թիրախավորված են, քանի դեռ չկա սահմանային հանգիստ իրավիճակ։

Նրա հետազոտություններից մեկն էլ վերաբերում է մասնավոր հավաքածուների խնդրին, որոնք, ի տարբերություն թանգարանների, ոչ մի կոնվենցիայով չեն պաշտպանվում։

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սակավ տեղեկություններ կան մասնավոր հավաքածուների վերաբերյալ։ Արցախում առկա էին բազմաթիվ մասնավոր հավաքածուներ։ Տարբեր կազմակերպություններ ու անհատներ ունեին ազգագրական հավաքածուներ՝ ասեղնագործությունների ու գորգերի մասնավոր հավաքածուներ, ընտանեկան գրադարաններ, որևէ հերոսի անունը կրող դպրոցներում տվյալ հերոսի անձնական գույքի ու դպրոցի պատմությանը վերաբերող հավաքածուներ և այլն։ Բոլոր այդ մասնավոր հավաքածուները պատերազմի ժամանակ ուշադրության չարժանացան և մինչ հիմա հիմնարար հետազոտության չեն ենթարկվում և ի տարբերություն թանգարանների՝ դրանք հիմնականում ցուցակագրված չէին՝ ոչ մի կոնվենցիայիով չեն պաշտպանվում, որ հետագայում հնարավոր լինի փաստաթղթավորել»,- փաստեց նա։

Հետազոտողը ներկայացրեց նաև թիմային աշխատանքի արդյունքում պատրաստված այն հոդվածը, որը վերաբերում է խորհրդային շրջանում խորհրդային հանրապետությունների միջև թանգարանային նյութի փոխանակմանը։ 

«Ուսումնասիրել ենք Հայաստանի պատմության թանգարանի արխիվային փաստաթղթերը և պատրաստել Ադրբեջանի կողմից Հայաստանից քարեդարյան գործիքներ խնդրելու թեմային առնչվող հոդված։ Խորհրդային և Հետխորհրդային Հայաստանի մշակութային լանդշաֆտի փոփոխությունները սահմանային բնակավայրերի օրինակով ուսումնասիրելու ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի արխիվներից գտել ենք այն նամակագրությունը և հրամանները, որոնցով Ադրբեջանի ԳԱԱ-ն Հայաստանի ԳԱԱ-ից խնդրում է տրամադրել թանգարանային իրեր Ադրբեջանում ներկայացնելու համար, սակայն նամակագրությունից հասկանալի չէ՝ տրամադրվե՞լ են այդ գործիքները, թե՞ ոչ»,- ասաց Համազասպ Աբրահամյանն ու ընդգծեց, որ խնդիրը խորհրդային շրջանում բարեկամության գաղափարախոսության հիման վրա բոլոր հանրապետություններում ստանդարտացված թանգարանների բացումն էր, որտեղ պետք է ներկայացնեին մարդկանց գործունեությունը կամ պատմությունը՝ քարի դարից մինչև ԽՍՀՄ։ 

Նարա Մարտիրոսյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025

    ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

    21.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am