Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հետազոտության առանցքում է սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրությունը
Նոյեմբեր 13, 2024 | 16:40
Կարիերա
Կրթություն

Հետազոտության առանցքում է սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրությունը

Սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրությունները բացահայտում են մարդկանց միջև փոխազդեցության առանձնահատկությունները և կարող են օգնել հասկանալու հաղորդակցության խանգարումների ֆենոմենալ բնույթը, ինչպես նաև բարելավելու արհեստական բանականությամբ միջնորդավորված մարդ-մարդ հաղորդակցության միջոցները։ Թեման հետազոտել է ԵՊՀ գիտաշխատող Անի Գրիգորյանը։

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործող Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիայի գիտաշխատող Անի Գրիգորյանը Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանում (Ճապոնիա) մասնակցել է վեցամսյա վերապատրաստման։ ԵՊՀ գիտաշխատողը վերապատրաստման շրջանակում աշխատել է ոչ միայն Ճապոնիայի, այլև տարբեր երկրների մասնագետների հետ՝ ուղեգծելով նոր նախագծերի և համատեղ հետազոտությունների հեռանկարներ։

Վերապատրաստման ընթացքում Անի Գրիգորյանն աշխատել է «Սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրություն» թեմայի շուրջ՝ ուսումնասիրելով վարքային տվյալների քանակական և որակական վերլուծության նոր մեթոդների կիրառումը։ 

Կատարած ուսումնասիրության, ձեռք բերած հմտությունների և փորձի մասին պատմել է Անի Գրիգորյանը։

Ճապոնիայում գիտահետազոտական վերապատրաստում անցնելու ուղիները

Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանը (OIST) բավական բարձր վարկանիշ ունի գիտական արտադրանքի ստեղծման տեսանկյունից, ուստի այնտեղ ընդունվելը բարդ է։ Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար պահանջվում էր ներկայացնել գիտական կենսագրություն՝ ձեռքբերումներ, ծրագրեր, հրապարակումներ․ կարևոր նշանակություն ուներ նաև մոտիվացիոն նամակը։ Հաշվի առնելով, որ անմիջական գիտահետազոտական գործունեությունս կոգնիտիվ գիտության ոլորտում չէ, ու ես գրեթե փորձառություն չունեմ այս ոլորտում, կասկածում էի՝ կանցնե՞մ, թե՞ ոչ։ Բայց ցանկությունս և հետաքրքրվածությունս մեծ էին, և դա նպաստեց երազելի գիտական միջավայրում հայտնվելուն։ Նախորդ տարվա աշնանը դիմել եմ Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանի վերապատրաստման ծրագրին («OIST internship program») և ստացել կոգնիտիվ գիտության լաբորատորիայում («Embodied Cognitive Science») վեցամսյա վերապատրաստման հնարավորություն՝ ճանապարհածախսի և կեցության բոլոր ծախսերի ֆինանսական աջակցությամբ։ Այս ծրագիրն ու լաբորատորիան եմ ընտրել, քանի որ Ճապոնիան դեռ վաղուց իմ երազանքների երկիրն էր, իսկ լաբորատորիայում հետազոտություններ են կատարում գիտական այն թեմաներով, որոնք իմ հետաքրքրության տիրույթում են դեռ մագիստրատուրայում սովորելու տարիներից։ 

Ուսումնասիրությունների առանցքում են․․․

Վերապատրաստման ընթացքում իմ աշխատանքի հիմնական ուղղությունը վարքային և ինքնահաշվետվողական տվյալների քանակական և որակական վերլուծությունն էր սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրության շրջանակում («Perceptual Crossing Experiment»)։ Հետազոտության շրջանակում սովորեցի տվյալների վերլուծության նորարարական մեթոդներ և տեխնիկաներ, օրինակ՝ «Dyadic data Analysis», «Multilevel Modeling», «Time Series Analysis»։ Սեփական նախաձեռնությամբ մշակել և առաջարկել եմ մեթոդաբանական նոր մոտեցում այս գիտափորձի վարքային տվյալների վերլուծության համար, ինչի շնորհիվ հետազոտական հայեցակարգի շրջանակում ստացել ենք նորարարական արդյունքներ. այս ամենն ի մի բերելու և հոդված գրելու նպատակով առաջարկվել է երկարաձգել վերապատրաստումս մոտ մեկուկես ամսով (նախապես սահմանված ժամկետը լրանում էր սեպտեմբերին)։

Հոդվածի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են. այն շուտով կուղարկվի տպագրության միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում։ Այս հոդվածի մշակման փուլում համագործակցել եմ ոչ միայն Ճապոնիայի լաբորատորիայի գիտնականների, այլև լաբորատորիայի միջազգային գործընկերների հետ Մեքսիկայից և Իսպանիայից։ 

Հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն

Վերապատրաստման ընթացքում մի շարք ելույթներ եմ ունեցել՝ ներկայացնելով ինչպես Ճապոնիայում իմ աշխատանքի առաջընթացը, այնպես էլ ԵՊՀ-ում՝ մեր լաբորատորիայում, կատարած աշխատանքը։ Հնարավորություն եմ ունեցել մասնակցելու համալսարանում կազմակերպված միջբնագավառային մի շարք սեմինարների, աշխատաժողովների՝ աշխարհի այլ համալսարաններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ։

Սա հրաշալի հնարավորություն էր՝ ծանոթանալու գիտության զարգացման միտումներին, տեխնոլոգիական առաջընթացին։ Բացի դրանից՝ մասնակցել եմ «Մարդու մասնակցությամբ հետազոտությունների էթիկան և հետազոտական ազնվություն և թափանցիկություն» սերտիֆիկացված դասընթացին։ Լաբորատորիայում ներդրում եմ ունեցել ընթացիկ պիլոտային հետազոտական նախագծերում՝ սովորելով աշխատել էլեկտրաուղեղագրական սարքավորումներով։

Ոչ միայն կարողացել եմ սովորել այս միջավայրում, այլև առաջարկել նոր մոտեցում ու ստանալ նոր արդյունքներ մի հայեցակարգի շրջանակում, որն ինձ համար միանգամայն նոր էր։ Կարևոր ձեռքբերում եմ համարում համահեղինակությամբ հոդված ունենալու հեռանկարը: Այն կնպաստի իմ՝ որպես հետազոտողի հետագա զարգացմանը՝ է՛լ ավելի համարձակ հետազոտական խնդիրներ առաջադրելու և ուսումնասիրելու համար։ 

Համալսարանի բազմամշակութային այդ միջավայրը սովորեցրել է տեսնել ու ընդունել բազմազանությունը, բազմակարծությունն ու տարբերվողը: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր է սեփական աշխարհայացքի ընդլայնման համար, հատկապես երբ ցանկանում ես լինել միջազգային գիտական ցանցում։ 

Իմ ցանկությամբ հաճախում էի ճապոներենի դասերի։ Շատ հետաքրքիր էր սովորել իմացածս լեզուներից թե՛ քերականորեն, թե՛ շարահյուսորեն միանգամայն տարբեր, յուրահատուկ կառուցվածք ունեցող լեզու: Ճապոներենը, ինչ խոսք, բավականին բարդ է սովորելու համար, սակայն շատ լավ միջոց է ճապոնական մշակույթին մոտիկից ծանոթանալու, այդպիսով նաև աշխարհայացքն ընդլայնելու  տեսանկյունից: Այս փաստը ևս նպաստել է նոր մտահղացումներին, որոնք ունեցել եմ հենց հետազոտական աշխատանք կատարելիս։ 

Ճապոնիայի կրթական համակարգը և գիտահետազոտական միջավայրը

Ճապոնիայում կատարվում են աշխարհում ամենաառաջատար ու նորարարական հետազոտությունները՝ ընդլայնելու մարդու, շրջապատող միջավայրի, կենսաբազմազանության, էվոլյուցիայի, տիեզերական օրինաչափությունների վերաբերյալ մեր գիտելիքները, նաև ստեղծելու, մշակելու տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք կբարելավեն մարդու կյանքը։ Համալսարանում չկային կոնկրետ բնագավառներով բաժանված լաբորատորիաներ, բաժիններ. այնտեղ բոլորը բազմաբնագավառային են, ուր սովորում ու աշխատում են մասնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից։ Հենց այս բազմաբնագավառայնությունն ու բազմամշակութայնությունն էլ յուրահատուկ են դարձնում այդ միջավայրը: Այս իմաստով անընդհատ նորը բացահայտելու, սովորելու, տարբեր տեսանկյուններից նույն խնդիրն ուսումնասիրելու բազում հնարավորություններ կային։ 

Նոր մոտեցումներ, գաղափարներ և մտածողություն

Ինչպես նշեցի, վերապատրաստման շրջանակում սովորել եմ տվյալների վերլուծության նորարարական մեթոդներ և տեխնիկաներ, որոնք կկիրառեմ նաև մեր լաբորատորիայի ընթացիկ աշխատանքներում հետազոտական խնդիրների նորովի ուսումնասիրության համար։ Առնչվել եմ այնպիսի թեմաների, որոնք մեր հետազոտական ուղղությունների զարգացման համար նոր գաղափարներ կարող են ծնել։ 

Ճապոնիայում մասնակցել եմ նաև հետազոտությունների էթիկական չափանիշների և գիտական ազնվության վերաբերյալ դասընթացների: Այս առումով ևս կարևորում եմ այնտեղի փորձի ու հաստատված ընթացակարգերի կիրառումը մեզ մոտ։ 

Ի դեպ՝ հեռավար ծանոթացել եմ Կանադայում գործունեություն ծավալող հայ հոգեբանի հետ, որը հետաքրքրված է Հայաստանում մեր լաբորատորիայի գործունեությամբ: Առաջիկայում նախատեսում ենք լաբորատորիայի թիմով առցանց հանդիպում կազմակերպել։ Վստահ եմ՝ հետաքրքիր նախագծերն առջևում են։

Այս վերապատրաստումը Անի Գրիգորյանի համար դարձել է գիտական աճի կարևոր խթան՝ հնարավորություն ընձեռելով խորությամբ ուսումնասիրելու բնագավառի նոր մոտեցումները և զարգացնելու իր հետազոտական կարողությունները։ 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am