Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Քվանտային հոսանքները կոր խողովակներում»․ ԵՊՀ պրոֆեսորի գիտական հոդվածը՝ միջազգային հեղինակավոր ամսագրում
Դեկտեմբեր 06, 2024 | 12:34
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն

«Քվանտային հոսանքները կոր խողովակներում»․ ԵՊՀ պրոֆեսորի գիտական հոդվածը՝ միջազգային հեղինակավոր ամսագրում

Գրավիտացիայի քվանտային տեսություն դեռևս մշակված չէ, ուստի այդ դաշտի ազդեցությունը քվանտային երևույթների վրա հաճախ դիտարկվում է կիսադասական մոտեցմամբ։ Ինչպե՞ս են ազդում գրավիտացիոն դաշտերը քվանտային երևույթների վրա․ այս և այլ հարցերի պատասխանելու համար ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը բազմաթիվ հետազոտություններ է կատարել և գիտական հոդված հրապարակել ամերիկյան «Physical Review D» հեղինակավոր ամսագրում («Scopus», Q1 վարկանիշ)։

«Գիտական հոդվածների հրապարակումը միջազգային հեղինակավոր պարբերականներում մեծ կարևորություն ունի, քանի որ դա հնարավորություն է ընձեռում մեր կատարած ուսումնասիրությունները ներկայացնելու և հասանելի դարձնելու միջազգային գիտական հանրությանը, նպաստելու գիտության զարգացմանն ու հանրահռչակմանը»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Սահարյանը, որն արդեն հեղինակ է շուրջ 350 գիտական հոդվածների, մենագրությունների, խնդիրների ժողովածուների։

Նրա՝ «Քվանտային հոսանքները կոր խողովակներում» գիտական հոդվածը հրապարակվել է միջազգային հեղինակավոր պարբերականում, որտեղ ներկայացվում են բնագավառի տարաբնույթ թեմաների շուրջ կատարված ուսումնասիրություններ։

«Մեր ամբիոնում կատարվող հետազոտություններն ուղղված են քվանտային երևույթների վրա գրավիտացիոն դաշտերի ազդեցության ուսումնասիրմանը։ Մեզ հետաքրքրում է այն, թե ինչպես կարող է այդ ազդեցությունը դրսևորվել վաղ տիեզերքում և գերխիտ աստղերի ֆիզիկայում»,- ասաց Ա․ Սահարյանը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ գրավիտացիոն դաշտի ազդեցությունը չի սահմանափակվում միայն տիեզերքի հսկայական մասշտաբներով։ Այդ երևույթները կարող են մեծ դերակատարում ունենալ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում։ Ինքնին, հարց է առաջանում, թե ինչ կապ կարող է ունենալ գրավիտացիայի ազդեցությունը լաբորատորիայի պայմաններում տեղի ունեցող փոքր մասշտաբի ֆիզիկական երևույթների հետ։ Գրավիտացիոն դաշտը կորացնում է տարածությունը, և նյութը ու մյուս դաշտերը ապրում են այդ կոր տարածությունում։ Օրինակ՝ Արեգակի գրավիտացիոն դաշտը շեղում է հեռու աստղերից եկող լույսը, և դրա չափումը եղել է Այնշթայնի գրավիտացիայի տեսության հաստատումներից մեկը։ Պարզվում է, որ նման իրավիճակներ հանդիպում են նաև կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում, օրինակ, երբ էլեկտրոնները երկչափ (2D) նյութերում շարժվում են կոր մակերևույթներով։

«Մեր աշխատանքը ստեղծում է նոր հնարավորություններ՝ գիտականորեն ուսումնասիրելու, թե ինչպես են ազդում գրավիտացիոն դաշտերը քվանտային երևույթների վրա՝ հետազոտելով նման երևույթներ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի համանման լաբորատոր մոդելներում (օրինակ` գրաֆենում)։ Քվանտային երևույթները ուժեղ գրավիտացիոն դաշտերում կարևոր դեր են կատարում վաղ տիեզերքի կոսմոլոգիայում և սև խոռոչների ֆիզիկայում։ Որպես օրինակ նշեմ վակուումից մասնիկների ծնումը և սև խոռոչների Հոկինգի ճառագայթումը։ Նման և այլ նոր երևույթների լաբորատոր հետազոտության հնարավորությունը անալոգ մոդելների վրա գրավիչ է ինչպես գրավիտացիոն ֆիզիկայի ու կոսմոլոգիայի, այնպես էլ քվանտային ֆիզիկայի համատեքստում»,- ընդգծեց Ա․ Սահարյանը։

Պրոֆեսորի ղեկավարած գիտական խումբն ուսումնասիրում է նաև քվանտային վակուումի հատկությունները արտաքին դաշտերում։ Վակուումային վիճակում մասնիկներ չկան, սակայն որոշակի պայմաններում կարող են առաջանալ չմարող վակուումային հոսանքներ։ Դրանք պայմանավորված են քվանտային դաշտերի վակուումային ֆլուկտուացիաների վրա արտաքին դաշտերի կարգավորված ազդեցությամբ։ Խմբի հետազոտական ուղղություններից է տարածության կորության (գրավիտացիոն դաշտերի) ազդեցության ուսումնասիրումը նման հոսանքների բնութագրերի վրա։ Դրանք կոչվում են մնայուն հոսանքներ և մագնիսական դաշտերի աղբյուր են։

«Նման հոսանքներ կարող են առաջանալ նաև կոսմոլոգիական մոդելներում, որոնցում առկա է լրացուցիչ տարածական չափ։ Այդպիսի մոդելներ քննարկվում են անցյալ դարի սկզբից, և դրանց շրջանակում կարելի է միավորել գրավիտացիան և էլեկտրամագնիսականությունը որպես մեկ միացյալ դաշտի տեսություն։ Ալբերտ Այնշթայնի երազանքն է եղել նման միացյալ տեսության կառուցումը։ Մեր հետազոտական խմբի նախկին աշխատանքներում քննարկվել է մնայուն վակուումային հոսանքների առաջացումը նշված կոսմոլոգիական մոդելներում, որոնք կարող են տիեզերական մագնիսական դաշտերի աղբյուր լինել։ Ներկայում նման դաշտերի առկայությունը բացատրող համընդհանուր ընդունված մոդել առկա չէ։ Այսպիսով, մենք լաբորատոր օրինակների վրա ինչ-որ բան հետազոտելով կարողանում ենք եզրակացություններ անել այնպիսի կոսմոլոգիական և աստղագիտական մոդելներում, որոնց անմիջական դիտողական ստուգման հնարավորությունը այսօր դեռ չունենք»,- ասաց Ա․ Սահարյանը։

Բարձր գնահատելով համալսարանի շարունակական աջակցությունը՝ պրոֆեսորը մատնանշեց, որ հետազոտական աշխատանքների շրջանակում իրենք աշխատել են Ֆրասկատի ազգային լաբորատորիայի (Իտալիա) և Բարսելոնայի համալսարանի գործընկերների հետ։ 

Այժմ նա զուգահեռաբար աշխատում է երեք նոր գիտական հոդվածների պատրաստման և տպագրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ընդլայնելու գիտական հորիզոնները։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր-2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել Արամ Սահարյանի՝ «Տոպոլոգիայով, եզրերով և կորությամբ մակածված երևույթներ 2D նյութերում» գիտական նախագիծը, որն իրականացվելու է երեք տարվա ընթացքում։ Ֆիզիկոսը ծրագրի իրականացման գործում կարևորում է երիտասարդների մասնակցությունը, քանի որ երիտասարդները բերում են նոր շունչ և նորարարական մոտեցումներ։

«Հիմնարար գիտությունն այսօր տեխնոլոգիաների զարգացման հիմքն է, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր առօրյա կյանքի վրա»,- ամփոփեց նա՝ ընդգծելով, որ շատ կարևոր է երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությունն այս գործընթացում։

Շուրջ 40 տարի է, ինչ Արամ Սահարյանն աշխատում է Երևանի պետական համալսարանում, և նա նկատել է, որ ներկայում գիտությամբ զբաղվելն առավել գրավիչ է դառնում։ Այս փոփոխությունը համընկնում է ժամանակակից գիտական միջավայրի ու տեխնոլոգիական առաջընթացի հետ, ինչը հարցերին նոր լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս։ 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am