Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նոր մոտեցումներ պոլիկաթնաթթվի արտադրության ոլորտում. գիտական խումբը հաղթել է մրցույթում
Հունվար 29, 2025 | 10:19
Գիտություն
Կրթություն

Նոր մոտեցումներ պոլիկաթնաթթվի արտադրության ոլորտում. գիտական խումբը հաղթել է մրցույթում

Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում գիտական խմբի առաջարկած նախագիծը ճանաչվել է լավագույնը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ «Կաթնաթթվից պոլիկաթնաթթու՝ արտադրության արդյունավետության բարձրացումից մինչև լազերային մշակում» թեմայով նախագիծն ուղղված է պոլիկաթնաթթվի արտադրության արդյունավետության բարձրացմանը և կիրառման շրջանակի ընդլայնմանը։

Միջգիտակարգային լավագույն նախագիծ ներկայացնելու համար գիտական խումբն արժանացել է դրամական պարգևի։ Գիտական խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Էլյա Սաֆարյանը, Հեղինե Գևորգյանը, Լև Խոյեցյանը և Սուրեն Հայրապետյանը նախագիծը մշակելիս ընտրել են արդիական թեմա՝ լավագույնս արտացոլելու խմբի անդամների մասնագիտական հմտությունները։

Թեմայի կարևորությունը

Պոլիկաթնաթթուն (ՊԿԹ) կենսաքայքայվող պոլիմեր է, որը ստացվում է վերականգնվող ռեսուրսներից, ինչն այն դարձնում է սովորական պլաստիկի կայուն այլընտրանք: Շնորհիվ իր կենսահամատեղելիության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության բացակայության՝ պոլիկաթնաթթվի կիրառություններն ընդլայնվում են փաթեթավորումից մինչև բժշկական սարքեր։

ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Սարգսյանը նշում է, որ լայնածավալ արտադրության տեխնոլոգիան առնչվում է բազմաթիվ մարտահրավերների և խնդիրների, որոնք կապված են արտադրության գործընթացում ծախսերի նվազեցման և արդյունավետության բարձրացման հետ:

Նախագծի տեխնոլոգիական նորարարություններն ու լուծումները

«Տեխնոլոգիական նորարարություններից հիմնականը պոլիկաթնաթթվի արտադրության միջգիտակարգային մոտեցումն է՝ գիտական տարբեր ոլորտների հիմնական մեթոդների ներգրավումը մեկ նպատակի իրագործման համար»,- ընդգծում է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, կ․գ․թ․ Հեղինե  Գևորգյանը։ 

Ըստ Հեղինեի՝ ծրագրի արդյունքում նախատեսվում էր կատարել կաթնաթթվի արտադրության կենսաբանական և քիմիական ճանապարհների համեմատական վերլուծություն, ինչը կհանգեցներ կաթնաթթվի բարձրարդյունավետ սինթեզի մեթոդների մշակման։ Ավելին, ՊԿԹ-ի սինթեզի քիմիական և ֆիզիկական մեթոդների համադրված կիրառությունը ոչ միայն կբարձրացներ արտադրանքի ստացման արդյունավետությունը, այլև կընդլայներ կիրառման հեռանկարները։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարող են լազերային տեխնոլոգիաներն ազդել արտադրության արդյունավետության բարձրացման վրա, գիտական խմբի անդամներից Սուրեն Հայրապետյանը նշում է, որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ արտադրության արդյունավետության բարձրացման վրա, քանի որ ապահովում են ֆիզիկաքիմիական գործընթացների առավել ճշգրիտ և կարգավորվող ազդեցություն։

«Մենք նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք ստանալ բարձրորակ արտադրանք՝ բարելավված մեխանիկական հատկություններով, բարձրացնել ինչպես PLA-ի սինթեզի, այնպես էլ արտադրության արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը և ընդլայնել պոլիմերի կիրառման ոլորտները»,- կարևորում է ինժեները։

Նախագծի պլանավորման ընթացքում թիմը լուրջ խնդիրների չի հանդիպել, քանի որ հանդիպումների ու քննարկումների պլանավորումից մինչև նախագծի շարադրում և ներկայացում կատարվել է թիմի բոլոր անդամների ներգրավման արդյունքում։ 

Կաթնաթթվից պոլիկաթնաթթու (PLA) արտադրության ներկա վիճակը և զարգացումը վերջին տարիներին

«PLA-ի արտադրության ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել, մասնավորապես կենսազանգվածի օգտագործման և մաքուր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ։ Արդյունաբերությունն այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ծախսարդյունավետ և էկոլոգիապես մաքուր լուծումներին։ Գլխավոր քայլերից մեկը արտադրական գործընթացների էներգետիկ արդյունավետության բարելավումն ու նյութերի վերամշակման ընդլայնումն է»,- ասում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) կրտսեր գիտաշխատող Էլյա Սաֆարյանը։ 

Նա հավելում է՝ շնորհիվ տեխնոլոգիական առաջընթացի և կիրառվող նյութերի կայունության ուղղությամբ կատարվող հետազոտությունների՝ կաթնաթթվից պոլիկաթնաթթվի ստացման արտադրությունը վերջին տարիներին գրանցել է զգալի զարգացում։ PLA-ն դարձել է կենսաքայքայվող պոլիմերների ամենահայտնի տեսակներից մեկը, որն օգտագործվում է փաթեթավորման, բժշկական սարքերի և տեքստիլի արտադրության մեջ։

Գիտական խմբի անդամները նշում են, որ PLA-ի արտադրության հիմնական մարտահրավերներից են հումքի արժեքն ու հասանելիությունը, ինչպես նաև արտադրական գործընթացների էներգիայի մեծ պահանջարկը։ Այս մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ակտիվ հետազոտություններ են կատարվում՝ կենսազանգվածի նոր աղբյուրների օգտագործման, նոր կատալիտիկ մեթոդների և վերամշակման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։

Գաղափարի շուրջ համախմբման նշանակությունը

Երբ տարբեր ոլորտների մասնագետներ համախմբվում են մեկ գաղափարի շուրջ, ստեղծվում է նորարարական և համապարփակ լուծումներ գտնելու հզոր հնարավորություն։ Գիտական խմբի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր մասնագիտական ոլորտի խորքային գիտելիքներով է մոտենում խնդրին, ինչը հնարավորություն է տալիս հարցը դիտարկելու տարբեր տեսանկյուններից։ Գիտական խմբի անդամներն ասում են, որ տարբեր ոլորտների համախմբումն է խթանում նորարարությունները։ Ըստ նրանց՝ այսօրինակ համագործակցության արդյունքում հնարավոր է խնայել ռեսուրսները, ժամանակը և ծախսերը։ Օրինակ՝ ինժեներական գործընթացների բարելավման համար քիմիական տվյալների տրամադրումը նվազեցնում է փորձարկումների թիվը և արագացնում արտադրության ծավալումը։

Նախագծի և՛ պլանավորման, և՛ մշակման ընթացքում գիտական խումբը հավատացել է, որ արժանանալու է հաղթանակի, քանի որ իր առջև դրել է այնպիսի նպատակ և առաջադրել այնպիսի խնդիրներ, որոնք արդիական են, նորարարական և բեկումնային, ինչը հենց մրցույթի առանցքային պահանջներից էր։

Նշենք, որ «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի  շրջանակում անցկացվող միջգիտակարգային մրցույթն ուղղված էր հետազոտական-գիտական նախագիծ ներկայացնելու կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների միջև գործընկերային նոր կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am