Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ո՞ր կրոնի ներկայացուցիչներ են Հայաստան ներգաղթած անձինք, ինչպե՞ս են բավարարում իրենց կրոնական պահանջմունքները. այս հարցերի պատասխանները կբացահայտեն Կրոնագիտության ամբիոնի հետազոտողները
Փետրվար 18, 2025 | 17:00
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ

Ո՞ր կրոնի ներկայացուցիչներ են Հայաստան ներգաղթած անձինք, ինչպե՞ս են բավարարում իրենց կրոնական պահանջմունքները. այս հարցերի պատասխանները կբացահայտեն Կրոնագիտության ամբիոնի հետազոտողները

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի գլխավորած գիտական խումբն ուսումնասիրելու է ժամանակակից Հայաստանում ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները: Ուսումնասիրվելու են տարբեր երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Հայաստան ներգաղթած քաղաքացիների կրոնական կյանքի դրսևորումները:

Կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի հեղինակած «Ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները ժամանակակից Հայաստանում» վերտառությամբ գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթում: 

Պարգև Բարսեղյանի խոսքով վերջին շրջանում ներգաղթյալների մեծ հոսքը Հայաստան հուշեց, որ կրոնական իրավիճակի ուսումնասիրություններում կարելի է անդրադառնալ նաև ներգաղթյալների կրոնական կյանքին՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր սոցիալական միջավայրում մարդկանց վարքագծի էական շարժիչ գործոններից մեկն էլ կրոնն է: 

«Ոլորտի հետագա ռազմավարության մշակման տեսանկյունից այս ուսումնասիրությունները կնպաստեն, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ չափով պատրաստ լինի ներգաղթյալների մեծ հոսքին և ապագայի հնարավոր ժողովրդագրական փոփոխություններին»,- ընդգծեց հետազոտողը:

Հետազոտությանը կմասնակցի նաև Գերմանիայի Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ռեգինա Էլզները: 

Գիտական խումբը համագործակցում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ. արդեն քննարկվել է կառույցին հուզող հարցերի շրջանակը: Այն կօժանդակի, որպեսզի ծառայությունն առավել արդյունավետ գործունեություն ծավալի. «Խնդիրն այն է, որ դաշտը կրոնական ինքնության, կրոնական պատկանելիության, կրոնական կյանքի առանձնահատկությունների տեսանկյունից ուսումնասիրված չէ: Շատ դեպքերում մենք չգիտենք՝ Հայաստան ներգաղթողները ո՞ր կրոնի կամ կրոնական կազմակերպության հետևորդներ են, ինչպիսի՞ կրոնամշակութային առանձնահատկությունների կրող են, ինչպիսի՞ ծեսերի, արարողությունների կողմնակիցներ են, հետևաբար մեր ուսումնասիրությունները լույս կսփռեն այս ամենի վրա, և երեք տարի անց կունենանք հնարավորինս հստակ պատկեր»,- ասաց Պարգև Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօր ներգաղթյալների մեծ ու միաժամանակ փոփոխվող հոսքի պայմաններում պատկան մարմինները հստակ չեն կարողանում պատկերացնել՝ ում հետ գործ ունեն. «Օրինակ՝ ներգաղթյալն ասում է, որ տվյալ երկրից փախել է, որովհետև ուզում է դառնալ քրիստոնյա ու իր երկրում իրեն հալածում են. խնդրում է տալ փախստականի կարգավիճակ: Սակայն չկան հստակ ձևակերպված հարցեր, որպեսզի ստուգենք՝ այդ մարդը ճի՞շտ է ասում, թե՞ նպատակ ունի Հայաստանն օգտագործելու որպես միջնորդ երկիր՝ եվրոպական ավելի զարգացած երկիր տեղափոխվելու նպատակով»:

Պարզելով ներգաղթյալների կրոնական պատկանելիությունը, նրանց թվաքանակը, կրոնական պահանջմունքներին համապատասխան միջոցառումները, ներգաղթյալների կրոնական պահանջմունքները Հայաստանում բավարարելու խնդիրները՝ գիտական խումբը կներկայացնի Հայաստանի կրոնական բազմազանության հստակ պատկերը, ինչպես նաև կմշակի անհրաժեշտ հարցերի շրջանակ, որը կօգնի պետական կառույցներին իրենց զարգացման ռազմավարությունը մշակելու հարցում:

«Ժամանակակից իրողությունների խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նմանատիպ միգրացիոն հոսքերը ոչ միայն չեն դադարելու, այլև հնարավոր է՝ շատանան. այս դեպքում մենք նախօրոք պետք է ուսումնասիրենք փոփոխությունների ընթացքն ու ժամանակագրությունը, որպեսզի հետագայում կարողանանք վերահսկել իրավիճակը»,- մեջբերեց հետազոտողը: 

Պարգև Բաղդասարյանը շեշտեց, որ, օրինակ, Հնդկաստանը բազմակրոն և բազմամշակույթ միջավայր է. կան մուսուլմաններ, հինդուիստներ, սիքեր: Հետևաբար ուսումնասիրությունների արդյունքում ի վերջո կարող են հասկանալ, թե ովքե՞ր են Հայաստան եկողները, կրոնական ինչպիսի՞ գործունեություն են ծավալում և առհասարակ իրականացնու՞մ են, թե՞ ոչ. «Չի բացառվում, որ 10-20 տարի անց Հայաստանում ունենանք հնդիկների մի քանի հազարանոց համայնք, որը կունենա և՛ կրոնական պահանջմունքները բավարարելու, և՛ մայրենի լեզվով ուսում ստանալու, և՛ իր մշակույթը պահպանելու կարիք: Մենք պետք է հասկանանք, թե որքանո՞վ ենք պատրաստ այդ փոփոխություններին»:

Հայաստան ներգաղթած օտարազգիների կրոնական պատկանելիությունն ու դրսևորումները հայ հանրությանը ճանաչելի դարձնելուց զատ՝ գիտական խումբը կուսումնասիրի նաև հայկական մեծ գաղթօջախներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, հայերի կրոնական պահանջմունքների դրսևորումները, դրանք բավարարելու առանձնահատկությունները: 

Ներգաղթյալների հետ հարցազրույցներ կանցկացվեն թե՛ միգրանտների աշխատավայրերում՝ գործատուների հետ համագործակցելով, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կացարաններում, որտեղ բնակվում են նաև ներգաղթյալները: Հոդվածները կհրապարակվեն տեղական և միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:

Նշենք, որ ոչ վաղ անցյալում Կրոնագիտության ամբիոնն ուսումնասիրել է հնդկական, չինական, ճապոնական կրոնները, իսլամը, Հայաստանի քրիստոնեադավան կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ապրող մարդկանց կրոնական կյանքի առանձնահատկությունները: Պարգև Բարսեղյանն ընդգծեց, որ այս ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս տվյալ կրոնական համայնքների վերաբերյալ ունենալու առավել հստակ գիտելիքներ, որոնք կկիրառվեն նրանց կրոնական կյանքի հետագա ուսումնասիրության ընթացքում:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am