Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ. ԵՊՀ հետազոտողի հոդվածը` միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում
Փետրվար 20, 2025 | 12:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ. ԵՊՀ հետազոտողի հոդվածը` միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում

Ռումինահայ գաղթօջախներում առկա է հարուստ գեղարվեստական ժառանգություն։ Հատկապես մեծ արժեք են ներկայացնում ռումինահայ վարպետների ստեղծած սրբապատկերները թե՛ իրենց ոճով, թե՛ պատկերագրությամբ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանն ու իր ասպիրանտ Շողակաթ Դևրիկյանն ուսումնասիրել են Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ, որոնք ստեղծվել են 16-19-րդ դարերում: Այս թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած հոդվածը հրապարակվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Вестник Санкт-Петербургского университета» հանդեսում։

Ռումինիայի հայկական եկեղեցիներից ու թանգարաններից հավաքված եկեղեցական արվեստի գործերը, մասնավորապես սրբանկարչությունը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել Սեյրանուշ Մանուկյանի համար։ Ըստ նրա՝ միջնադարյան Հայաստանում սրբապատկերների արվեստը զարգացած չի եղել. «Միջնադարյան Հայաստանում սրբապատկերների արվեստը զարգացած չի եղել, որովհետև հայ եկեղեցին փայտի վրա սրբերին պատկերելը դիտարկել է որպես նյութի պաշտամունք, սակայն մանրանկարչության ու որմնանկարչության մեջ սրբապատկերներ ունեցել ենք»։

Ավելի քան տասը տարի սրբապատկերների ուսումնասիրությամբ զբաղվող Սեյրանուշ Մանուկյանը պատմել է Գրիգոր Լուսավորչի պատկերներին նվիրված իր հետազոտության մասին:

Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը

Գրիգոր Լուսավորչի պատկերագրությունն սկսվում է 9-րդ դարի վերջից: Նա եղել է ոչ միայն հայոց առաջին Հայրապետը, այլև Տիեզերական ընդհանրական եկեղեցու միակ հայ սուրբը մինչև Քաղկեդոնի ժողովը և եկեղեցիների պառակտումը: 

Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը ներկայացվել է բյուզանդական արվեստում։ Այդ սրբապատկերը փակցված էր Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ հարկի հարավային պատին մյուս համաքրիստոնեական սրբերի պատկերների հետ: Սակայն, երբ 1453 թ. թուրքական բանակը գրավում է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, Սուրբ Սոֆիայի տաճարը թուրքերը դարձնում են մզկիթ և սրբապատկերները ծածկում են սվաղով: Միայն 19-րդ դարում է մասնագետներին թույլատրվում բացել սրբապատկերները, պատճենել դրանք: Ցավոք, բացելուց հետո Գրիգոր Լուսավորչի և մի շարք սրբերի պատկերներ քայքայվում են: Հիմա Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը, որը 20-րդ դարում երկար տարիներ գործում էր որպես թանգարան, կրկին վերածվել է մզկիթի:

Գրիգոր Լուսավորչի պատկերը հայկական արվեստում

Միջնադարում, մասնավորապես 15-րդ դարից Գրիգոր Լուսավորչի պատկերաստեղծումը զարգանում է նաև հայկական արվեստում` նախ մանրանկարներում: Սբ. Գրիգորի պատկերումը գտնում ենք հիմնականում հայկական ծիսական ժողովածուների՝ առավելապես Հայսմավուրքների մանրանկարներում, որտեղ նա պատկերվում է միայնակ, պայմանական ձևերով, լուսանցքում՝ որպես հեղինակային դիմանկար, տեքստին կից: Իսկ ավելի ուշ՝ 17-19-րդ դարերում, Լուսավորչի դիմանկարը տարածվում է նաև սրբանկարներում:

Մեզ մոտ սրբապատկերների արվեստն ուշ է զարգացել։ Սրբապատկերներ հայ նկարիչները սկսում են ստեղծել հիմնականում 17-րդ դարից հայկական գաղթօջախներում՝ Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում, Ռեչ Պոսպոլիտայի տարածքում, մասնավորապես՝ Լվովում և Ռումինիայում, բացի դրանից՝ նաև Էջմիածնում։ Մեր սրբապատկերներն ավելի ճիշտ է անվանել սրբանկար: Դրանք արվել են հիմնականում յուղաներկով, կտավի վրա և տարբերվում են ուղղափառ եկեղեցիների դասական տեխնիկայով արված սրբապատկերներից:

Ռումինահայության շրջանում սրբապատկերների արվեստն սկսում է 16-րդ դարից և մեծ ճանաչում ու տարածում է ունենում 17-19-րդ դարերում: Դրանք հիմնականում կատարված են դասական բյուզանդական, ռուսական և ռումինական սրբապատկերների տեխնիկայով՝ փայտի վրա, լևկասե հիմնաշերտով և տեմպերայով։ Նորագույն շրջանում այստեղ ևս սկսում են նկարել յուղաներկով։ Ռումինահայ սրբապատկերները պահվում են Ռումինիայի հայկական մեծաթիվ եկեղեցիներում, ինչպես նաև թանգարաններում` զարդարելով թե՛ եկեղեցիների խորանները, թե՛ պատերը վերից վար:

Նշեմ, որ ռումինահայ գաղութն ունի դարավոր պատմություն․ ռումինահայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1350 թվականին։ 

Գրիգոր Լուսավորչի չորս պատկերագրական սխեմաները ռումինահայ արվեստում

Միջնադարում ռումինահայ արվեստագետների կողմից պատրաստված սրբապատկերները, որոնցում ներկայացված է Գրիգոր Լուսավորիչը, ունեն չորս պատկերագրական սխեմաներ. առաջինը` Գրիգոր Լուսավորիչը ներկայացված է միայնակ, ամբողջ հասակով։ Երկրորդը, որն ամենատարածվածն է, Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Գ Մեծ թագավորին (և նրա ընտանիքին), որի օրոք քրիստոնեությունն ընդունվեց որպես Հայաստանի պետական կրոն: Այդ սրբապատկերներում ներկայացված են Տրդատ թագավորը, նրա կինը` Աշխենը, քույրը` Խոսրովիդուխտը:

 Տրդատ Գ-ի մկրտությունը պատկերող որոշ նկարներում երևում են նաև պալատականներ և զինվորներ: Երրորդ պատկերագրական սխեման Գրիգոր Լուսավորիչն է իր վարքի տեսարաններով, այսինքն` նկարում պատկերված է հայ սուրբը իր կյանքի դրվագներով, թե ինչ չարչարանքներ է կրել և սրբացվել: Սրբապատկերի կենտրոնում Գրիգոր Լուսավորիչն է, իսկ նրա շուրջը ուղղանկյունաձև շրջանակների մեջ ներկայացվել են նրա վարքի տեսարանները: Չորրորդը` Տիրամոր պատկերն է երկու սրբերի հետ, և այդ երկու սրբերից մեկը Գրիգոր Լուսավորիչն է:

Սրբապատկերներն արվել են տարբեր գեղարվեստական ոճերով՝ բարոկկո, կլասիցիզմ, ռեալիզմ՝ տվյալ ժամանակաշրջանի և միջավայրի արվեստին համապատասխան: Թեպետ դրանք ոճերով տարբեր են, բայց միավորվում են պատկերագրությամբ ու թեմայով: 

Նույն պատկերագրությամբ Լուսավորչի սրբապատկերներն արվել են նաև հայկական այլ գաղթօջախներում, ինչպես նաև Էջմիածնում, բայց տարբեր ոճերով:

Տարբեր երկրներում, օրինակ, Իտալիայում հանդիպում են Գրիգոր Լուսավորչի նաև այլ պատկերագրությամբ սրբապատկերներ:

Գրիգոր Լուսավորչի առաջին սրբապատկերը` նախատիպ

Միջնադարյան պատկերագրության մեջ ներկայացված Գրիգոր Լուսավորչի հանդերձանքը, ատրիբուտները վերցված են Սուրբ Սոֆիայի տաճարի օրինակից: Սուրբ Սոֆիայի տաճարի պատին փակցված սրբապատկերում Գրիգոր Լուսավորիչը պատկերված էր միայնակ: 

Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են նաև ռումինահայ որոշ արվեստագետների անուններ, որոնք զբաղվել են սրբապատկերների արվեստով: Միջնադարյան ռումինահայ նկարիչներից էր Հակոբ դպիր Երուսաղեմցին, որը պատկերել է Տիրամորը երկու սրբերի՝ Լուսավորչի և Հովհաննես Մկրտչի հետ: Այդ սրբապատկերը հարդարում է Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու հյուսիսային պատը։ Բացահայտվել են նաև սրբապատկերների հայ պատվիրատուների անունները, այն եկեղեցիների անվանումները, որոնց նվիրաբերվել են պատկերները: Հայտնի են դարձել և այնպիսի սրբապատկերներ, որոնք ստեղծվել են հայկական եկեղեցիների համար հույն և ռումինացի արվեստագետների կողմից վերը նշված հայկական պատկերագրական տարբերակներով: Գրիգոր Լուսավորչի պատկերը եղել է գաղթօջախների հայկական եկեղեցիներում գտնվող պարտադիր սրբապատկերներից։

Նարա Մարտիրոսյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am