Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Բազմալեզու կրթության կարևորությունը․ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
Փետրվար 21, 2025 | 16:54
Կրթություն
Հասարակություն

Բազմալեզու կրթության կարևորությունը․ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Մայրենի լեզվի միջազգային օրը հիշեցնում է տարբեր մշակույթներում լեզուների բազմազանության դերի և անգնահատելի կարևորության մասին։ Օրը արժևորում է լեզվաբանության ոլորտում մշակութային բազմազանությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ ուսուցման մեջ կիրառելով բազմալեզու մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու տարբեր համայնքներում և ճանաչելու աշխարհի հարուստ մշակույթները։

Նպատակ ունենալով խրախուսելու լեզվական և մշակութային բազմազանությունը, մայրենի լեզուների պահպանման կարևորությունը՝ ամեն տարի փետրվարի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը նաև հիշեցնում է, որ յուրաքանչյուր լեզու, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների լեզուն, անհատականության ու մշակույթի առանցքային բաղադրիչն է։ Այդ լեզուները, որոնք հաճախ անտեսվում են կամ հայտնվում վտանգի տակ, պահանջում են հատուկ պահպանություն և աջակցություն իրենց «կյանքի» ու գոյության շարունակականության ապահովման համար։

Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման հարցը կարևոր է ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար, որտեղ ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն։ 

Հարցը նաև ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի ուշադրության առանցքում է․ կոմիտեն իր գործունեության կարևորագույն խնդիրներից է համարում ՀՀ տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը։ Որպես քաղաքականություններ մշակող և ծրագրեր պատվիրակող կառույց՝ կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքականություններ, որոնք վերաբերում են ՀՀ պետական և հանրային կյանքին։ 

«Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ կան համայնքներով բնակվող ազգային փոքրամասնություններ, դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է նաև տվյալ փոքրամասնության մայրենի լեզվով, եթե համայնքը այդպիսի ցանկություն ունի․ սա միջազգային կարգավորում է։ Մենք հավասարաչափ ենք դիտարկում բոլոր այն սոցիալական, ազգային, մշակութային փոքրամասնությունների լեզվական իրավունքները, որոնք բնակվում են Հայաստանում, որպեսզի ստեղծենք հավասար պայմաններ՝ յուրաքանչյուրին հասանելի լեզվով ինքնարտահայտվելու և պահպանելու իր լեզուն ու մշակույթը։ Ընդհանուր քաղաքականությունը սա է»,- ասաց կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և հավելեց, որ կոմիտեն փետրվարի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ դպրոցներում ներդրված նախագծային կրթության շրջանակում կազմակերպել էր ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված աշակերտական նախագծերի էքսպո: 

Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան բարձրագույն ուսումնական հաստատություններից, Սիրանուշ Դվոյանը պատասխանեց. «ՀՀ բուհերը պահում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայերեն կրթության պահանջը: Հարց է, օրինակ, թե ինչ մասնագետների կարիք կա հանրակրթական ոլորտում: Ունենք փոքրամասնությունների լեզուների ուսուցման մասնագետների պակաս, ուստի այս ուղղությամբ պետք է մտածենք, թե համատեղ ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել իրավիճակը բարելավելու համար»։

Արժևորելով մայրենի լեզվի դերը՝ կոմիտեի նախագահը նշեց, որ իրականացվում են ծրագրեր, մասնավորապես հայերենի թվանշայնացման ուղղությամբ՝ ուղղված հայերենի տարածելիության և կենսունակության բարձրացմանը աշխարհում։ 

Կարևորելով բազմալեզու կրթության զարգացումը՝ ԵՊՀ-ն համաշխարհային կրթական չափանիշներին համահունչ իրականացնում է բազմալեզու կրթական ծրագրեր, որոնք նպաստում են ոչ միայն լեզվաբառարանական ունակությունների կատարելագործմանը, այլև ուսանողներին պատրաստում են միջազգային շուկայում մրցունակ լինելու համար։ 

Երկար տարիներ քրդերենը եղել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի առարկայացանկում, իսկ առարկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Թերեզա Ամրյանը դասավանդում է 2009 թվականից։ Դոցենտը նշում է, որ լեզուն հետաքրքիր ու հարուստ է ոչ միայն իր բառապաշարով, այլև խոսվածքների բազմազանությամբ։

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնում քրդերենը (կուրմանջի) դասավանդվում է որպես երկրորդ իրանական լեզու՝ պարսից լեզվից հետո։ Քրդերենը մեր տարածաշրջանում բնակվող պետականազուրկ ժողովուրդներից մեկի՝ քրդերի մայրենի լեզուն է, որի գոյությունը մի շարք երկրներում վտանգված է։ Այս լեզվի ուսումնասիրումը կարող է մեծապես նպաստել, որ մոտ ապագայում հայաստանյան մասնագետները արդիական ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարեն»,- ասաց նա։ 

Ըստ Թերեզա Ամրյանի՝ նախկինում քրդերենի դասավանդման հարցում անհարմարություն էր առաջացնում հայախոս ուսանողի համար նախատեսված դասագրքերի պակասը, սակայն 2023 թ․ Թերեզա Ամրյանի և բ․գ․թ․, պրոֆեսոր Ոսկանյանի համահեղինակությամբ լույս տեսավ քրդերենի դասագրքի առաջին հատորը, իսկ երկրորդ հատորը ներկայում տպագրության փուլում է։ Դասագիրքը հայախոս ուսանողների համար զգալիորեն կդյուրացնի լեզվի յուրացումը։

«Լավ կլինի, որ կրթական համակարգում ավելի շատ խրախուսվի լեզվի դասավանդման համար նախատեսված դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծումը, իսկ լեզվի դասավանդման նոր որակի ապահովմանը կարող է նպաստել լեզվի դասաժամերի ավելացումն ու կրթական գործընթացում լեզվակիր ուսանողների ներգրավումը։ Ինչ վերաբերում է լեզվի պահպանմանը, ապա այդ հարցում նախանձախնդիր պետք է լինեն լեզվակիրները․ մայրենի լեզուն կապրի, եթե այն շարունակեն կիրառել ընտանիքում, եթե շարունակեն գրքեր կարդալ և կրթվել մայրենիով»,- շեշտեց Իրանագիտության ամբիոնի դոցենտը։

«Գեղեցիկ, երգեցիկ լեզու է հունարենը»,- ասաց Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Լիզա Քարիմյանը։ 1999 թ․ հիմնադրված կենտրոնը ունի հարուստ գրադարան, որտեղ, բացի հունական նոր գրականության դասականների հարուստ ընտրանուց, կան նաև ժամանակակից հունարենի նորագույն դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, հանրագիտարաններ և բառարաններ։ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին մասնակցելու հունարենին և հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին։

«Յուրաքանչյուր ազգի համար կարևոր է պահպանել իր լեզուն, քանի որ լեզուն ազգի ինքնության և մշակույթի պահպանման հիմքն է։ Կարևորելով հունարենի դասավանդումը՝ մեր կենտրոնում կազմակերպում ենք դասընթացներ ոչ միայն ուսանողների և դասախոսների, այլև բոլոր ցանկացողների համար։ Ունենք տարբեր ֆակուլտետներից հետաքրքրասերներ, որոնք ցանկանում են սովորել լեզուն և բացահայտել նրա առանձնահատկությունները։ Բացի դասերից՝ մենք կազմակերպում ենք նաև հունական մշակույթին նվիրված միջոցառումներ, որոնք հունական ժառանգության առավել լիարժեք ճանաչման կարևոր մասն են կազմում»,- ավելացրեց Լիզա Քարիմյանը: 

Այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, մեծ ուշադրություն է դարձվում բազմալեզու կրթության զարգացմանը՝ ներառելով ինչպես պետական, այնպես էլ ազգային փոքրամասնությունների լեզուներ։ Լեզուների ուսուցումը նպաստում է ոչ միայն լեզվաբառարանական հմտությունների զարգացմանը, այլև նրանց պահպանմանը և տարածմանը։

Վստահ ենք, որ բազմալեզու կրթության արդյունավետության բարձրացմանը կծառայեն ոչ միայն կրթական ծրագրերը, այլև լեզվակիր ուսանողների ակտիվ ներգրավումը, ինչպես նաև անհրաժեշտ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծումը, ինչը կնպաստի լեզուների պահպանմանը և դրանց վրա հիմնված գիտելիքների խորացմանը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am