Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգությունը և հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդումը․ ԵՊՀ-ն՝ միջմշակութային հաղորդակցության հարթակ
Փետրվար 28, 2025 | 16:20
Կրթություն
Միջոցառումներ
Մշակույթ

Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգությունը և հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդումը․ ԵՊՀ-ն՝ միջմշակութային հաղորդակցության հարթակ

Աշխարհահռչակ հույն գրող Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգության և նրա մտածողության առանցքային գաղափարների շուրջ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը համախմբեց գրողի ստեղծագործությունների և, առհասարակ, հունական մշակույթի երկրպագու համալսարանականներին, հյուրերին՝ անցկացնելով «Նիկոս Կազանձակիսը՝ հոգու ճամփորդ» խորագրով միջոցառում: Այն նաև դարձավ յուրահատուկ հարթակ՝ խոսելու կենտրոնի գործունեությունից, նախանշելու անելիքներ, կենտրոնի գործընկերների հետ քննարկելու նոր գաղափարներ։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, պաշտոնատար անձինք Հունաստանից։

20-րդ դարի հույն մեծագույն գրող և մտածող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) ստեղծագործություններում արծարծված թեմաներն ու գաղափարներն այսօր էլ արդիական են, առանձնանում են մարդասիրական շեշտադրումներով և ունեն համամարդկային արժեք։ Դրանով են, թերևս, պայմանավորված այն մեծ սերն ու հետաքրքրությունը, որոնք ժամանակի հետ ամբողջ աշխարհում ավելի են մեծանում Ն․ Կազանձակիսի գրական ժառանգության հանդեպ։

Գրողը և նրա ավանդը՝ ճշմարիտ արժեքների ուղենիշ

Ն․ Կազանձակիսը գրել է վեպեր, պիեսներ, էսսեներ, բանաստեղծություններ, սակայն նրան համաշխարհային հռչակ է բերել «Հույն Զոռբա» («Ալեքսիս Զոռբասի կյանքն ու արկածները») վեպը, և ապա վեպի էկրանավորմամբ՝ համանուն ֆիլմը, որը երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։

Նա բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող անհատ էր, տիեզերական մտածող, փիլիսոփա և ճանապարհորդ, ում ստեղծագործությունը շոշափում է մարդկային հոգու ամենախորքային մտահոգությունները և խնդիրները: Իր ճանապարհորդությունների ընթացքում նա այցելել է նաև Հայաստան (1928 թ․)։ 

Հայաստանում նրա այցելած վայրերից հիշատակվում են Էջմիածնի Մայր Տաճարը, Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։ Կազանձակիսի թանգարանի արխիվում պահպանվում է Նիկոս Կազանձակիսի՝ Երևանում գտնվելու ժամանակ արված Սուրբ Արարատ լեռան պատմական լուսանկարը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման ներկաներին, ընդգծեց հույն գրողի գրական մեծ ավանդը, որով շարունակվում են ամրապնդվել համամարդկային արժեքներ։ 

«Հույն անվանի գրող Նիկոս Կազանձակիսի անունը կապված է կյանքի իմաստի, մարդու և աշխարհում նրա ունեցած դերի հարցերի հետ։ Նա իր ստեղծագործություններով պատասխանում է ազատության, տառապանքի, հավատքի և մարդկային ճակատագրի վերաբերյալ հավերժական հարցերի։ Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները հարստացրել են համաշխարհային գրականությունը։ Նա ոչ միայն գրող է, այլ նաև մեծ մտածող, փիլիսոփա՝ խորապես մտահոգված մարդու հոգով, ներաշխարհով, ճակատագրով։ Նրա ստեղծագործությունները ներշնչում են որոնումների, ինքնության ճանաչման և ներքին ազատության ձգտումների։ Հեղինակի գրական գործերի միջոցով ընթերցողը սովորում է տեսնել աշխարհը ոչ միայն այնպիսին, ինչպիսին այն կա, այլև ինչպիսին կարող է դարձնել սիրո, պայքարի և հավատքի միջոցով»,- ընդգծեց ռեկտորը՝ միջոցառումը կարևորելով հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդման տեսանկյունից։

Հայ-հունական գիտակրթական ու հոգևոր կապերի ամրապնդումը՝ Հունագիտության գիտաուսումնական կենտրոնի առանցքում 

Շվեյցարիայի Ժնև քաղաքում գործող Նիկոս Կազանձակիսի ընկերների միջազգային միությունն անխոնջ ջանքեր է գործադրում նշանավոր հույն գրողի ստեղծագործությունը հանրահռչակելու համար։ Կազմակերպությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որի ներկայացուցիչն է նաև ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Լիզա Քարիմյանը։

ՀՀ-ում Հունաստանի դեսպանության հովանու ներքո Նիկոս Կազանձակիսի ընկերների միջազգային միության հետ համատեղ ջանքերով ԵՊՀ-ում կյանքի կոչելով Ն․ Կազանձակիսին նվիրված միջոցառումը՝ Լիզա Քարիմյանը շեշտեց կենտրոնի գործառույթները, անդրադարձավ ձեռքբերումներին։

Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի գործունեության ոլորտներն են նոր հունարենի դասավանդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը և հայ-հունական մշակութային կապերի ամրապնդումը:

Հունաստանի կառավարության կողմից կենտրոնին նվիրաբերվել է հարուստ գրադարան, հույն դասական, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բառարաններ և հանրագիտարաններ:

ԵՊՀ-ն համագործակցում է «Յասոն» ծրագրի հետ, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնի ուսանողներին մասնակցելու հունարենի և հունական մշակույթի մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին: 

Կենտրոնի գործունեությունը նպաստում է հայ-հունական հարաբերությունների զարգացմանը թե՛ մշակութային, թե՛ կրթական և թե՛ այլ ոլորտներում, ինչը միտված է երկու ժողովուրդների հոգևոր կապերի ամրապնդմանը։

Լ․ Քարիմյանն անդրադարձավ նաև Նիկոս Կազանձակիսի կյանքի ու գրական գործունեության առանցքային դրվագներին՝ արժևորելով գրողի ստեղծագործական ժառանգությունը, փիլիսոփայությունն ու գաղափարները։

«Նիկոս Կազանձակիսը՝ որպես մտածող և ստեղծագործող, զարգացրել է խոր փիլիսոփայություն, որը քննում է մարդկային գոյության հիմնարար մտահոգությունները: Նրա գաղափարները միավորում են էքզիստենցիալիզմի, կրոնական որոնումների և փիլիսոփայական հումանիզմի տարրեր, մինչդեռ նրա մտածողությունը բնութագրվում է ազատության, արարչության և ինքնաիրացման համար բուռն պայքարով»,- մասնավորապես նշեց նա:

«Ես ոչնչի հույս չունեմ, ոչնչից չեմ վախենում, ես ազատ եմ»․ Ն․ Կազանձակիս

Կազանձակիսի կերտած կերպարները սովորեցնում են սիրել մարդուն, կյանքը, հաղթահարել դժվարություններն ու չվախենալ մահից․ «Եթե կարող ես, նայի՛ր վախին՝ ուղիղ աչքերի մեջ, ու այն կվախենա և կփախչի։ Մարդու հոգին ջրի պես է, երբ այն խռովված է, չես կարող պարզ տեսնել, միայն երբ խաղաղվի, կարող ես սուզվել և գտնել ճշմարտությունը»։ Կազանձակիսյան այս փիլիսոփայությամբ է խաղաղվում ընթերցողի հոգին, որը գտնում է ճշմարտության իր ուղին գրողի ստեղծագործության հետ հաղորդակցվելիս։

«Հղում Գրեկոյին» ինքնակենսագրական ստեղծագործությունում ներկայացվում են նրա հոգևոր ուղին և փիլիսոփայական որոնումները։ Հեղինակի կարևոր ուղերձներից է չհանձնվելը դժվարություններին․ «Կյանքը պատերազմ է, իսկ երկիրը ռազմաճամբար, հաղթանակն է քո միակ պարտականությունը։ Մի՛ քնիր, մի՛ զարդարվիր, մի՛ ծիծաղիր, մի՛ խոսիր, քո նպատակը մեկն է՝ պատերազմը, պայքարի՛ր»։

Ն․ Կազանձակիսին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ հայոց եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Նա հեղինակի գաղափարներից առանձնացրեց հատկապես «հույսի վրա հույս չդնելու» միտքը և անդրադարձավ գրողի ստեղծագործություններում կրոնի, մարդու և հավատքի հարաբերություններին․ «Կազանձակիսը պայքարում է այն անարդարության դեմ, որ կատարում են իրենց քրիստոնյա կոչողները։ Պատահական չէ, որ Ն․ Կազանձակիսը շեշտել է․ «Ես ոչնչի հույս չունեմ, ոչնչից չեմ վախենում, ես ազատ եմ»։ Դու չպետք է հույսդ դնես հույսի վրա, այլ դու պետք է այսօր կարողանաս ստեղծել այն կյանքը, որը ցանկանում է Քրիստոսը, որպեսզի դու կարողանաս կոչվել իրական քրիստոնյա»։

Վերոնշյալ գաղափարներին խորությամբ Ն․ Կազանձակիսն անդրադարձել է հակապես «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպում։

«Քրիստոս կրկին խաչվում է ամեն օր մարդկանց հոգիներում, որոնք սիրում են նրան և չեն թողնում, որ նա մահանա»,- բանաձևում է Ն․ Կազանձակիսը՝ խորհելով կրոնի, հասարակական անարդարությունների փոխառնչությունների համատեքստում։ 

Միջոցառմանը գրողի ստեղծագործությունները, նրանց լեզվաոճական առանձնահատկությունները, հունարենի բառապաշարը հարստացնելու նրա մեծ դերը, փիլիսոփայական, գեղագիտական աշխարհայացքն արժևորող ելույթներից զատ՝ Հունագիտության գիտաուսումնական կենտրոնի ուսանողներն ու դասախոսները ներկայացրին Ն․ Կազանձակիսի ստեղծագործություններից հատվածներ, բանաստեղծություններ, բանաձևային միտք դարձած տողեր, որոնք ուղեկցվեցին հունական ազգային երաժշտության մեղեդիներով, երաժշտական ու պարային կատարումներով։

Հունական հայտնի «Սիրտակի» պարը, ինչպես նաև սանթուր երաժշտական գործիքով կատարումը ամբողջացրին միջոցառման գեղարվեստական հատվածը։

Ներկաները դիտեցին Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի պատրաստած վավերագրական ֆիլմը, ծանոթացան լուսանկարների ցուցահանդեսին՝ ամբողջական պատկերացում կազմելով Նիկոս Կազանձակիսի կյանքի և գործունեության, նրա գրական ժառանգության և համաշխարհային արվեստի վրա ունեցած ազդեցության մասին։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am