Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Հայաստանն ունի նախադրյալներ՝ շարունակելու կամուրջային պետության քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ». ԵՊՀ ՀՀԻ գիտաշխատող
Մարտ 18, 2025 | 11:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Քաղաքականություն

«Հայաստանն ունի նախադրյալներ՝ շարունակելու կամուրջային պետության քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ». ԵՊՀ ՀՀԻ գիտաշխատող

Տարածաշրջանային անվտանգության հաստատման հիմնական սպառնալիքները բխում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային անհավասարակշռությունից և Հարավային Կովկասի անվտանգության համալիրի՝ դեռևս ոչ ամբողջությամբ ձևավորված լինելուց. խոսքը ոչ միայն ռազմական հավասարակշռության, այլև արտաքին քաղաքական, դաշնակցային հավասարակշռված հարաբերությունների մասին է: Այս եզրակացությանն է հանգել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խմբի գիտաշխատող, ք.գ.թ., դոցենտ Ռաֆիկ Ավետիսյանը, որը 2024 թվականին ի.գ.թ. Էդգար Ավետիսյանի հետ ՀՀԻ-ում իրականացրել է Հայաստանի ռազմական անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական նախագիծ՝ երաշխավորված ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում:

Հետազոտական ծրագրի իրականացման հիմնական նպատակն է եղել վեր հանել ՀՀ ռազմական անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները, գնահատել ՀՀ ռազմական անվտանգության քաղաքական խնդիրներն ու դրանց կարգավորման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև իրավական արդի հիմնախնդիրներին, մասնավորապես ռազմական բնույթի տեղեկությունների պաշտպանության հարցին:

«Հայաստանի դաշնակցային ավանդական համակարգերը չեն գործել այն արդյունավետությամբ, որ մենք ակնկալում էինք: Խոսքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների՝ ՀԱՊԿ կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների մասին է: Չենք կարող ասել նաև, որ դրա չգործելու այլընտրանքը ուրիշ ուժային կենտրոնների հետ համագործակցությունն է. այսօր փաստացի չկա այնպիսի ուժային կենտրոն, որը մեզ առաջարկի լուրջ անվտանգային երաշխիքներ, որ մենք կարողանանք գնալ այդ ուժային կենտրոնի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- ասաց Ռաֆիկ Ավետիսյան։

Ըստ նրա՝ արևմտյան գործընկերների հետ արդի համագործակցությունը հիմնված է Հայաստանի դիմադրողականության բարձրացման, այլ ոչ թե Հայաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։ 

«Այս առումով շատ կարևոր ազդեցություն է ունենալու ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն ընդհանուր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության հարցում: Ազդեցության գոտիների բաժանման՝ ԱՄՆ-ՌԴ պայմանավորվածության դեպքում շատ մեծ հավանականություն կա, որ Հարավային Կովկասում ավելի կգերիշխեն տարածաշրջանային միտումները, այսինքն՝ կկարևորվի Թուրքիա-ՌԴ-Իրան համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության համալիրը որոշելու հարցում: Իսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմում Արևմուտքը որոշակի հաջողություններ գրանցի, ապա մեծ հավանականությամբ տարածաշրջանում ավելի շատ կիշխեն Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը. խոսքը հատկապես վերաբերում է Հայաստան-Վրաստան համագործակցությանը»,- մատնանշեց նա:

Ռաֆիկ Ավետիսյանը նշեց, որ վերլուծությունների արդյունքում հիմնականում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանը պետք է հնարավորինս խուսափի Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դառնալու վտանգից։ 

«Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի հետ եղած համագործակցության ձևաչափերը՝ իրականացնելով բալանսավորված արտաքին քաղաքականություն առանց արտաքին քաղաքական կուրսի էական տեղաշարժերի, այսինքն՝ ունենալ հնարավորինս հավասարակշիռ դիվանագիտական հարաբերություններ և վարել բալանսավորված քաղաքականություն տնտեսական, սոցիալական, էներգետիկ և այլ ոլորտներում»,- ասաց ԵՊՀ գիտաշխատողը:

Հետազոտողը փաստեց, որ Հայաստանը միշտ այն պետություններից մեկն է եղել, որը կարողացել է հաշվեկշռված հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Հայաստանը միակ պետությունն է, որը Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակում ունեցել է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով չի բացառվել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այդ նախադրյալները մինչ այս պահն էլ կան, ուստի Հայաստանը կարող է շարունակել կամուրջային պետության քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ»: 

Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը՝ Ռաֆիկ Ավետիսյանը, հիմք ընդունելով իր կատարած վերլուծությունը, ասաց. «Վրաստանը փորձում է ոչ թե արտաքին քաղաքականության վեկտոր փոխել, այլ բալանսավորված քաղաքականություն վարել ՌԴ-ի և Արևմուտքի հետ. ՌԴ-ի հետ՝ հատկապես տնտեսական առումով՝ չբացառելով եվրաինտեգրման օրակարգը»:

Հետազոտողը, եզրափակելով խոսքը, շեշտեց, որ ՀՀ ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները պայմանավորված են Հարավային Կովկասի՝ հետխորհրդային անվտանգության համալիրի կազմից դուրս մղվելու և այլ անվտանգային լայն համալիրում չընդգրկվելու քաղաքական գործընթացներով։ 

«Տարածաշրջանն այլևս չի քննարկվում հետխորհրդային քաղաքական դինամիկայի համատեքստում. անվտանգային այլ համալիրում ներգրավվելու նախադրյալներ չկան: Տարածաշրջանն իր մեջ սկսել է կրել և՛ Արևելյան Եվրոպայի, և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Մերձավոր Արևելքի անվտանգության համալիրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ազդեցությունը»,- ասաց նա ու հավելեց, որ Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները հետևանք են Հարավային Կովկասի անվտանգության համալիրի չձևավորման: Տարածաշրջանն աստիճանաբար սկսում է է՛լ ավելի մեծ կախվածություն ունենալ աշխարհաքաղաքական համընդհանուր գործընթացներից:

Հետազոտական աշխատանքը կատարվել է մեկ տարվա ընթացքում, ինչի արդյունքում հրապարակվել են գիտական հոդվածներ ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ներառված պարբերականներում․ «Բանբեր ԵՄՀ» գիտական պարբերականում հրապարակվել է «Ռազմական բնույթ ունեցող տեղեկությունների պաշտպանությունը՝ որպես ռազմական անվտանգության երաշխիք» վերտառությամբ հոդվածը, իսկ «Հայագիտության հարցեր ԵՊՀ» հանդեսում՝ «The Effect of Global Geopolitical Competition on the Formation of the South Caucasus Security Complex: The Strategic Modeling of Armenia's Security Policy» վերտառությամբ հոդվածը:

Եվս մեկ հոդված, որը վերաբերում է հարավային Կովկասի անվտանգության համալիրի կերպափոխման գործընթացներին, արդեն իսկ մշակվել և հանձնվել է տպագրության միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի բարձր վարկանիշ ունեցող պարբերականում: Հոդվածն անցել է գրախոսության փուլը և պատրաստ է հրապարակման:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am