Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Համահունչ լինելով միջազգային պահանջներին․ ԵՊՀ-ն շարունակաբար բարելավում է կրթական ծրագրերը
Մարտ 20, 2025 | 15:11
Կրթական ծրագրեր
Կրթություն

Համահունչ լինելով միջազգային պահանջներին․ ԵՊՀ-ն շարունակաբար բարելավում է կրթական ծրագրերը

Երևանի պետական համալսարանը շարունակաբար բարելավում է բակալավրի կրթական ծրագրերը՝ այս ուստարվանից նաև դրամաշնորհներ տրամադրելով դրանց բարելավման համար: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ծրագրերի ղեկավարներին ապահովելու փոփոխվող պահանջներին համապատասխան նորամուծություններ։

ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավումը հնարավորություն է ընձեռում ուսումնական գործընթացում իմպլեմենտացնելու նորարարական մոտեցումներ, նպաստելու բարձր որակի կրթության ապահովմանը և համահունչ լինելու միջազգային կրթական չափանիշներին։ 

ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծում է, որ կրթական ծրագրերը պարբերաբար բարելավման անհրաժեշտություն են ունենում։ 

«Աշխարհը, աշխատաշուկան, դասավանդման մեթոդաբանությունը, տեղեկատվական նոր աղբյուրները մշտապես փոփոխվում են, և կրթական ծրագրերը պետք է արձագանքեն այս փոփոխություններին։ ԵՊՀ-ում գործում է բակալավրի 54 կրթական ծրագիր, որոնք պարբերաբար մշտադիտարկվում են: Ցանկացած ծրագիր, որի գնահատման փուլում «ախտորոշվել» են խնդիրներ, բարելավման անհրաժեշտություն ունի։ Ծրագրի ղեկավարը, ըստ սահմանված կարգի, կարող է դիմել դրամաշնորհ ստանալու համար՝ ծրագրի թերի կողմերը, խնդիրները վերացնելու և այն բարելավելու նպատակով»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը և հավելեց, որ 2023-24 թթ. կատարվել է բակալավրի կրթական բոլոր ծրագրերի մշտադիտարկում՝ վերհանելու դրանց դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու զարգացման հնարավորությունները։

«Կատարվող բոլոր փոփոխությունների և բարեփոխումների ազդեցության գնահատում է կատարվում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ճիշտ ուղու վրա ենք, թե՞ անհրաժեշտություն կա լրացուցիչ աշխատանքների։ Բացի դրանից՝ կրթական ծրագրերը պետք է համահունչ լինեն ոչ միայն ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին և փոփոխություններին, այլև համաշխարհային միտումներին, քանի որ մեր կրթական ծրագրերը հասանելի են ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա ուսանողներին։ Բարելավման դրամաշնորհի հատկացման պայմաններից է հրավիրյալ պրոֆեսորների մասնակցությունը աշխատանքային խմբին։ Արտերկրի՝ բարձր վարկանիշ ունեցող բուհերի հրավիրյալ պրոֆեսորները իրենց հետ բերում են նոր փորձառություն՝ ներգրավվելով թե՛ դասապրոցեսում, թե՛ կրթական ծրագրերի բարելավման գործընթացում և նպաստելով ծրագրի մրցունակության բարձրացմանը»,- նշեց Է․ Ասրիյանը։ 

Նախորդ կիսամյակում բակալավրի կրթական ծրագրերի բարելավման դրամաշնորհների տրամադրման մրցույթի արդյունքում հաղթած «Միջազգային հարաբերություններ», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրերի բարելավման գործընթացը շուտով կավարտվի, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկից դասավանդումը կկատարվի արդեն բարելավված կրթական ծրագրերով։

Մեզ հետ զրույցում կրթական ծրագրերի բարելավման աշխատանքների մասին պատմել են կրթական ծրագրերի ղեկավարները։ 

«Կարևոր է հասկանալ՝ ինչ նպատակներ են սահմանվում 21-րդ դարի միջազգայնագետ պատրաստելու համար»․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ժակ Մանուկյան

«Միջազգային հարաբերություններ» բակալավրի կրթական ծրագրի բարելավման անհրաժեշտությունը արդեն մեկ-երկու տարի է, ինչ զգացվում էր: Սա պայմանավորված է աշխատաշուկայի փոփոխությամբ, նաև՝ մասնագիտության ոլորտում կատարվող փոփոխություններով։ Հաշվի առնելով այն, որ ավարտելուց հետո ուսանողը պետք է մտնի աշխատաշուկա, պահանջվում էր բարելավել կրթական գործընթացը, որ շրջանավարտի գիտելիքները համապատասխանեն այսօրվա պահանջներին։

Հաջորդ կարևոր խթանը, որը կրթական ծրագիրը լավարկելու հիմք դարձավ, ԵՊՀ կատարած մշտադիտարկումն է, ինչի արդյունքում հայտնաբերվեցին այն խնդիրներն ու բացթողումները, որոնք դժվարացնում էին ուսանողների կրթական ճանապարհը։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել օբյեկտիվ պատկեր՝ սկսած դասընթացի գործընթացից մինչև շրջանավարտների բավարարվածության մակարդակ։ Հետևաբար, առաջ քաշվեց այն հարցը, թե ինչ են ակնկալում ուսանողները, երբ ընտրում են «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագիրը, և ինչ են ստանում ավարտելիս։ Սա հնարավորություն տվեց ընտրելու բարելավման համապատասխան թիրախներ և աշխատելու այդ ուղղությամբ։

Փոխվել է միջազգային հարաբերությունների փիլիսոփայությունը, ըստ այդմ՝ շատ կարևոր է, թե դասավանդվող առարկայի համար ինչ նպատակ ենք սահմանում։ Ընտրելով, թե ինչ ենք դասավանդում, արժևորում ենք նաև այն, թե ինչպես ենք դասավանդում։ Հետազոտական բաղադրիչի ավելացումից մինչև վերլուծական կարողությունների և քննադատական մտածողության զարգացում՝ նվազեցնելով մարդկային գործոնի դերը գնահատման քաղաքականության սահմանում․ այս փոփոխությունները կնպաստեն ուսանողների՝ առավել բազմակողմանի զարգացմանը։ 

Շնորհիվ ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի՝ կրթական գործընթացի բարելավման համար հնարավորություն ունեցանք աշխատելու արտասահմանյան գործընկերների հետ։ Երկար փնտրտուքներից հետո մեր ընտրությունը կանգ առավ այն գործընկերոջ վրա, որը համապատասխանում էր բոլոր պահանջներին և ուներ դասավանդման երկարամյա փորձ։ Շարունակաբար աշխատելով՝ հնարավորություն ունեցանք ձևավորելու բարելավված կրթական ծրագրեր, որոնք ավելի են համապատասխանում միջազգային հարաբերությունների այսօրվա պահանջներին։ Անցկացրինք համատեղ քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, վերլուծեցինք տարբեր մոտեցումներ և մշակեցինք այնպիսի դասընթացներ, որոնք կկարողանան առավել արդյունավետ պատրաստել ուսանողներին նոր հնարավորությունների, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար։ 

Ամբիոնի վարիչը նշեց նաև, որ նախքան կրթական ծրագրերի բարելավման գործընթացը սկսելը, ինքն անձամբ է դասալսումներ անցկացրել՝ հայտնաբերելու թերությունները, դրանք շտկելու և համապատասխան աշխատանքներ կատարելու նպատակով։

«Հիմնական մարտահրավերը, որի հետ բախվում է ցանկացած երկրի կրթական համակարգ, համաշխարհայնացումն է»․ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյան:

«Կենսաբանություն» կրթական ծրագիրը բարելավելու նպատակով նախապես կատարել ենք վերլուծություն՝ հասկանալու ուժեղ և թույլ կողմերը, կատարել ենք բենչմարքինգ, որը կրթական ոլորտում լայն կիրառվող գործընթաց է։ Այն ներառում է այլ կազմակերպությունների, համալսարանների կամ ուսումնական ծրագրերի հետ համեմատություն՝ նպատակ ունենալով բացահայտելու արդյունավետության, գործընթացների կամ արդյունքների այն ոլորտները, որոնք պահանջում են բարելավում: Պարզեցինք, թե ինչ առարկաներ են ընդգրկվում այլ բուհերի «Կենսաբանություն» կրթական ծրագրում, ինչպես են դրանք դասավանդվում, ինչ մեթոդներով և ինչ ժամաքանակով՝ տեսնելու դրանց ազդեցությունը ուսանողների գիտելիքների պաշարի վրա։ Այս համեմատական վերլուծությունը օգնեց մեզ հասկանալու, թե մասնագիտական ինչ գիտելիքներ ու հմտություններ ունեն այլ կրթական հաստատությունների ուսանողները, և որքանով են այդ ծրագրերը համահունչ ժամանակի պահանջներին։ Այդ գործընթացի արդյունքում մենք ընտրեցինք բարելավման այն ոլորտները, որոնք անհրաժեշտ էր փոխել կամ թարմացնել։ Պարզեցինք, որ պետք է ավելացնել ժամանակակից գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որոնք այժմ պահանջված են աշխատաշուկայում, ինչպես նաև ինտեգրել նորարարական մոտեցումներ, որոնք կօգնեն ուսանողներին պատրաստ լինելու պրոֆեսիոնալ աշխարհում։ 

Ծրագիրը պետք էր թարմացնել, և հիմնական նպատակը հավասարակշռված արդի և միջառարկայական ուսումնական համակարգի ստեղծումն էր, որը ուսանողներին կապահովեր այնպիսի գիտելիքներով, հմտություններով, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում։ 

Մենք ունեինք դասընթացներ, որոնք հնացած էին․ հաշվի առնելով կենսաբանական գիտության արագ զարգացումը՝ պետք էր թարմացնել դրանք։ Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պակասում էին միջառարկայական մոտեցումների կիրառումը, լաբորատոր դասընթացները, որոնք խոչընդոտում էին գործնական հմտությունների զարգացմանը։ Կարևոր էր հատկապես թիմային աշխատանքի և քննադատական մտածողության զարգացումը։

ԵՊՀ դոցենտը շեշտեց, որ արդյունքում բակալավրի կրթական ծրագիրն ավարտող ուսանողները ձեռք կբերեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ, որոնք կբարձրացնեն ինչպես ծրագրի, այնպես էլ ուսանողների մրցունակությունն աշխատաշուկայում։

«Յուրաքանչյուր փոփոխություն կատարվում է ի շահ ուսանողի՝ արդիական և բարձրորակ կրթություն ապահովելու նպատակով»․ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյան

Թեև «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը հավատարմագրվել է գերմանական «ASIIN» միջազգային գործակալության կողմից, այնուամենայնիվ, թիմը որոշեց դիմել նաև բարելավման դրամաշնորհի մրցույթին՝ վերհանելու կրթական ծրագրում առկա խնդիրները, ինչպիսիք էին կրկնությունները, վերածածկումները և լաբորատոր դասերի մեթոդների արդիականացումը։

Համեմատելով միջազգային համալսարանների կրթական ծրագրերը և աշխատելով միջազգային գործընկերոջ հետ՝ վերանայվել են 11 առարկաների դասապլաններն ու նկարագրիչները։ Մանրամասն քննարկվել են բովանդակային հարցեր՝ նպատակ ունենալով ապահովելու ծրագրի բարելավումը ճիշտ ուղղությամբ։ Աշխատանքներ են կատարվել  լաբորատոր և գործնական դասերի մեթոդների արդիականացման ուղղությամբ։ Նախատեսում ենք թվային գործիքների կիրառմամբ ուսանողներին նախապես ծանոթացնել լաբորատորիայի աշխատանքների ընթացքին․ նախքան լաբորատորիա գնալը՝ ուսանողը պետք է պատկերացում ունենա, թե ինչ գործընթաց է սպասվում այնտեղ։ Հատուկ հարցաշարերով ծրագրում ենք նաև ստուգել ուսանողների տեսական գիտելիքները նախքան լաբորատորիա գնալը՝ ստեղծելով հնարավորություն, որ հարցաշարի հարցերին ճիշտ պատասխանած ուսանողները միայն հնարավորություն ունենան մտնելու լաբորատորիա։ Այս և մի քանի այլ առաջարկների մասին դեռևս մտածում ենք և շարունակում ենք աշխատանքներ կատարել նշյալ ուղղություններով։

Աննա Փոլադյանն ընդգծեց, որ թե՛ դասավանդման մեթոդների, թե՛ լաբորատոր աշխատանքների փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ուսանողների գործնական գիտելիքները և կարողությունները։ Դասապլանների և նկարագրիչների վերանայումները, թվային գործիքների ներդրումը և առցանց հարցաշարերի կիրառումը ուսանողներին հնարավորություն կտան ավելի հեշտ ու արդյունավետ յուրացնելու նյութը և զարգացնելու գիտելիքները։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am