Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը՝ ի նպաստ կրթական գործընթացի բարելավման
Ապրիլ 22, 2025 | 10:53
Կրթություն
Հետազոտություն

Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը՝ ի նպաստ կրթական գործընթացի բարելավման

Երբ խոսում ենք բարձրագույն կրթության որակի և արդյունավետության մասին, պետք է նկատի ունենալ, որ այդ հարցում առանցքային դերակատարում ունի նաև ուսանողի ներգրավվածության աստիճանը։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Ստեփանյանը կատարում է ուսումնասիրություն, որը նպատակ ունի բացահայտելու ուսանողների ակադեմիական ներգրավվածությունն ու բարեկեցությունը պայմանավորող միջավայրային և անձնային հիմնական գործոնները։ Այս ուսումնասիրությունն արժեքավոր հիմք կարող է դառնալ ուսանողակենտրոն կրթական մոդելների մշակման համար՝ նպաստելով երիտասարդների անձնային և մասնագիտական զարգացմանը։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել Լուսինե Ստեփանյանի ներկայացրած «Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը և բարեկեցությունը պայմանավորող միջավայրային և անձնային գործոնների ուսումնասիրում» գիտական նախագիծը։ 

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Ստեփանյանի հետ զրուցել ենք գիտական նախագծի շրջանակում կատարվող հետազոտության նպատակների, հիմնավորումների և հնարավոր կիրառությունների մասին։

- Տիկի՛ն Ստեփանյան, ինչո՞վ է կարևոր ուսանողների ակադեմիական ներգրավվածության և բարեկեցության թեմայի ուսումնասիրումը մեր օրերում։ 

- Ժամանակակից հասարակության արագընթաց փոխակերպումներն անդրադառնում են գործունեության և կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, ինչից անմասն չի մնում նաև կրթությունը, որի անմիջական շահառուն ուսանողն է։ Տեղեկատվական հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում մերօրյա իրականության մեջ, ունեն դրական ազդեցություն, սակայն բացասական ազդեցության հետևանքները ևս տեսանելի են, որոնք դրսևորվում են, օրինակ, մոտիվացիայի նվազումով, ապագայի տեսլականի անորոշությամբ, ակադեմիական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ և այլն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ակադեմիական ներգրավվածությունը ազդում է ուսանողների մասնագիտական նույնականացման վրա, որն իր հերթին պայմանավորում է նրանց մասնագիտական զարգացումը և կայացումը։ Ակադեմիական ներգրավվածությունը կապված է նաև ուսանողների բարեկեցության, հոգեբանական առողջության հետ, պայմանավորում է նրանց հարմարեցումը մասնագիտական կրթական համակարգին։ Ըստ հոլանդացի հայտնի հոգեբան Վ․ Շաուֆելիի՝ ակադեմիական ներգրավվածությունը դիտարկվում է որպես «Ես» կոնցեպցիայի բաղադրիչ, որպես իրականացվող գործունեության հետ նույնականացման աստիճան, որն էապես ազդում է նրանց ինքնաընդունման, ինքնագնահատականի և անձնային աճի վրա։ 

Մեր օրերում շատ կարևոր է հասկանալ՝ ինչն է նպաստում կամ խոչընդոտում ուսանողների ներգրավվածությանը, քանի որ այն հնարավորություն է տալիս կրթական համակարգերին ստեղծելու ուսանողակենտրոն միջավայր, կրթական այնպիսի մոդել, որն առավելագույնս կնպաստի ուսանողի անձնային և մասնագիտական զարգացմանը, ներուժի բացահայտմանը, վստահության և ինքնավստահության ձևավորմանը։ Ակադեմիական ներգրավվածությունը նպաստում է նաև ինքնակառավարման, պլանավորման հմտությունների, ինքնուրույնության զարգացմանը։ Նման զարգացումները, մեծ հաշվով, արդեն անդրադառնում են նաև երկրի տնտեսական զարգացման վրա։ Որքան շատ լինեն սոցիալապես ու հոգեպես կայացած մասնագետներ, այնքան կայուն կլինի հասարակությունն ընդհանրապես։

Ուսանողների ակադեմիական ներգրավվածության թեմայի ուսումնասիրման շնորհիվ հնարավոր է մշակել նաև կրթական միջամտություններ՝ թե՛ բուհերի մակարդակով, թե՛ կրթական քաղաքականության։ Այդպիսի ուսումնասիրությունները չեն մնում միայն տեսական մակարդակի վրա, այլ ուղղակիորեն ծառայում են ուսանողների բարեկեցությանը։

- Ո՞րն է գիտական նախագծի կարևորությունը։

- Նախագծի նպատակն է ուսումնասիրել ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը պայմանավորող գործոնները (միջավայրային/փաստաթղթային, կրթության կազմակերպման առանձնահատկություններ, ուսանող-դասախոս հարաբերություններ, թվային տեխնոլոգիաներ, անձնային հոգեբանական, սոցիալ հոգեբանական գործոնները` ինքնագնահատական, վստահության մակարդակ, ադապտացիոն պոտենցիալ, տագնապայնություն, բարեկեցություն): Դրանք ուսումնասիրելու համար անհրաժեշտություն կա նախ և առաջ սահմանելու «ակադեմիական ներգրավվածություն» եզրույթը, որոշելու դրա գնահատման չափանիշները և չափորոշիչները, դուրս բերելու ակադեմիական ներգրավվածության մոդել, որը կարող է հիմք դառնալ բուհերում կրթական գործընթացի կազմակերպման վերանայումների, վերափոխումների համար։

- Ձեր գնահատմամբ, ի՞նչ տեսանելի արդյունքներ կամ կիրառելի եզրակացություններ կարող են ձևավորվել այս հետազոտության արդյունքում։

- Հնարավոր արդյունքներից են տեսական մոդելի ձևավորումը, որը կարտացոլի ներգրավվածության և բարեկեցության փոխկապակցվածությունը, կոնկրետ միջամտական առաջարկները՝ ուսումնական միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև կրթական քաղաքականությանը վերաբերող առաջարկները՝ ուսանողակենտրոն մոտեցման ամրապնդման համար՝ ընդհուպ մինչև աջակցող լաբորատորիաների ստեղծումը։

- Կնշե՞ք այն հիմնական գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել այս թեմայի ուսումնասիրության ընթացքում։

- Հարկավոր է հաշվի առնել ուսանողի սոցիալ-տնտեսական վիճակը, ընտանիքի աջակցությունը, ակադեմիական միջավայրի որակը, դասախոսների վերաբերմունքը, ինստիտուցիոնալ քաղաքականությունները, արտաուսումնական տարբեր կառույցների զարգացումը՝ մշակութային, սպորտային, հասարակական, կամավորական, գիտական և այլն, ինչպես նաև ուսանողի անհատական հոգեբանական հատկությունները՝ մոտիվացիա, ինքնակարգավորում, հուզական կայունություն։

- Ակադեմիական միջավայրի ո՞ր բաղադրիչներն են առավել շատ ազդում ուսանողի բարեկեցության վրա։

- Օրինակ՝ դասախոսների հարգալից և աջակցող վերաբերմունքը, ուսումնական բեռնվածության ռացիոնալ բաշխումը, ուսանողի ձայնի լսելի լինելը, խորհրդատվական և աջակցման հասանելի ծառայությունները, ինչպես նաև ուսանողի ինքնարտահայտման և զարգանալու հնարավորությունները։ Կրթությունը ձևական բնույթ չպետք է ունենա․ ուսանողը պետք է գիտակցի կրթության կարևորությունը։ Կրթությունը ներքին պահանջմունք կդառնա, եթե ուսանողը գիտակցի մի կողմից՝ կրթության դերը իր ազատության, անկախության, արժանապատիվ կյանքի ապահովման գործում, մյուս կողմից՝ բուհերի բազմամակարդակ աջակցությունը ուսանողի հարմարման, լոյալության, բարեկեցության ձևավորման վրա։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ դասախոսների վերաբերմունքն ու ուսումնական գործընթացի կազմակերպումը էական դեր ունեն։

- Անշո՛ւշտ։ Դասախոսների մոտեցումը որոշիչ է ուսանողի ներգրավվածության մակարդակի ձևավորման հարցում։ Ուսուցման մարդակենտրոն մոդելներն ավելի շատ են նպաստում ուսանողի ներգրավվածությանը, քան միայն տեղեկության փոխանցման մեթոդները։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է նաև ուսանողի պատրաստ և բաց լինելը այդ աջակցությունն ընդունելու, զարգանալու և կրթությունը կարևորելու համար։

- Մեթոդաբանական ի՞նչ մոտեցումներ կամ գործիքներ են օգտագործվելու՝ արդյունավետորեն բացահայտելու այդ խնդիրները։

- Կիրառելու ենք բազմամեթոդ մոտեցում՝ քանակական (հարցաթերթիկներ, թեստեր՝ ներգրավվածության, բարեկեցության, հոգեկան կայունության չափման համար, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրություններ) և որակական մեթոդներ՝ հարցազրույցներ, ֆոկուս խմբեր, դիտում, փաստաթղթերի ուսումնասիրություններ։ Դա կապահովի համապարփակ պատկեր։

- Ի՞նչ յուրահատկություններ ունի մերօրյա ուսանողի հոգեբանական դիմանկարը, որը կարող է կարևոր լինել հետազոտության համար։

- Հայաստանյան ժամանակակից ուսանողը հաճախ ունենում է մեծ ակնկալիքներ, սակայն բախվում է սոցիալ-տնտեսական անորոշության, ինչը ստեղծում է մոտիվացիայի անկման և հուզական լարվածության զուգորդում։ Ընտանիքի աջակցությունը և արտաքին լոկուսի գերակայությունը նույնպես ազդում են ներգրավվածության մակարդակի վրա։ Զգալի է նաև արագ արդյունքի հասնելու ձգտումը, ինչը պահանջում է կրթության ավելի ճկուն ու կիրառական մոդելներ։ Այս համատեքստում կարևոր է մասնագիտական ինքնության ձևավորումը և ուսումնառության բովանդակային հարստացումը՝ խթանելու ներգրավվածություն ու կայունություն։

- Ի՞նչ փոփոխություններ եք նկատել ուսանողների շրջանում՝ ներգրավվածության և հոգեբանական կայունության առումով։

- Ուսանողների շրջանում նկատվում են բևեռային փոփոխություններ՝ ներգրավվածության բարձր մակարդակից մինչև բացարձակ բացակայություն, լոյալության բարձր մակարդակից մինչև անկայունություն։ Ուսանողն այսօր անհատական մոտեցման, կարևորվելու, դրսևորվելու, գնահատվելու անհրաժեշտություն ունի։ Ուսանողը ձգտում է արագ արդյունք ստանալուն, ուստի կրթության այս շրջադարձային փուլում շատ կարևոր են համապարփակ ուսումնասիրությունները։

- Արդյո՞ք մեր կրթական համակարգը պատրաստ է արձագանքելու ուսանողների բարեկեցությանն ուղղված փոփոխություններին։

- Բուհական համակարգը շատ ավելի ճկուն է, կարծում եմ՝ հենց բուհական կրթությունից կարող է սկսվել մեր բոլորի երազած կրթական համակարգի ձևավորումը։ Հանրակրթությունը շատ կարևոր է, անշուշտ, սակայն հանրակրթություն իրականացնող անձը ձևավորվում է բուհում, ուստի բուհերի դերը ՀՀ-ում կրթության ձևափոխությունների և զարգացումների համար դժվար է գերագնահատել։ Այս պահին կրթական համակարգը մասնակիորեն է պատրաստ արձագանքելու վերոնշյալ բոլոր փոփոխություններին։ ԵՊՀ-ի օրինակով կարող եմ ասել, որ այսօր էլ ամենօրյա աշխատանք է տարվում ակադեմիական միջավայրի, կրթության կազմակերպման բարելավման ուղղությամբ։ Կա առաջընթաց հոգեբանական ծառայությունների ստեղծման, ուսանողակենտրոն մոտեցման ոլորտում, սակայն դեռ բացակայում է համակարգային ու կայուն ռազմավարությունը, որը կանդրադառնա կրթական բոլոր հաստատություններին՝ անկախ ռեսուրսներից։ 

- Ինչպե՞ս կարող են հետազոտության արդյունքները կիրառվել համալսարաններում՝ ուսանողամետ միջավայր ստեղծելու համար։

- Հետազոտության արդյունքները կարող են ծառայել կարևոր գործիք՝ ուսումնական պլանների վերանայման, ուսանողներին աջակցության քաղաքականությունների բարելավման, դասախոսների վերապատրաստման, հոգեբանական ծառայությունների ընդլայնման և ուսանողների մասնակցությունը խթանող նախաձեռնությունների նախագծման գործընթացներում։ Այն կարող է նպաստել մենթորական և կամավորական աշխատանքների ակտիվացմանը, մուտքային պահանջների մակարդակի բարձրացմանը, լավագույն ուսանողների կարիերայի հեռանկարների և հնարավորությունների ստեղծմանը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

21.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am