Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Պրոֆեսորի օգնականը՝ հաղորդակցական «կամուրջ» ուսանողի և դասավանդողի միջև․ ակադեմիական նոր փորձի պատմությունը
Մայիս 19, 2025 | 12:12
Գիտություն
Կրթություն

Պրոֆեսորի օգնականը՝ հաղորդակցական «կամուրջ» ուսանողի և դասավանդողի միջև․ ակադեմիական նոր փորձի պատմությունը

Գործընկերային ի՞նչ կապ կարող է ունենալ երիտասարդ հետազոտողը պրոֆեսորի հետ, ինչպե՞ս է դասավանդողը ժամանակ գտնում հետազոտությամբ զբաղվելու համար, ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել մի համակարգ, որտեղ ուսանողի և դասախոսի միջև ոչ թե անանց պատնեշ է, այլ փոխադարձ աջակցություն. այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Աննա Մարգարյանի և նրա օգնական, նույն ամբիոնի դասախոս Գևորգ Բարսեղյանի հետ։ Նրանք պատմել են, թե ինչպես է պրոֆեսորի օգնականի ներգրավումը ուսումնական գործընթացում վերածվել ոչ միայն աջակցության, այլև մասնագիտական դպրոցի և՛ երիտասարդ դասախոսների, և՛ ուսանողների համար։

Պրոֆեսորի օգնականի գործառույթների, համակարգի առանձնահատկությունների, ընձեռած հնարավորությունների և այլ մանրամասների շուրջ զրուցել ենք պրոֆեսոր Աննա Մարգարյանի հետ։

- Տիկի՛ն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում օգնականի ներգրավվածությունը դասավանդման գործընթացում։

- Օգնականի ներգրավվածությունը դասավանդման գործընթացում չափազանց կարևոր և արդյունավետ գործոն է։ Նրա անմիջական մասնակցությունը դասապրոցեսին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպելու ուսանողների հետ անհատական և խմբային աշխատանքը, ապահովելու ուսումնական գործընթացի արագ արձագանքման մեխանիզմները և աջակցելու ուսանողների ինտերակտիվ ներգրավվածությանը։ Հատկանշական է նաև այն, որ օգնականի ակտիվությունը խթանում է ուսանողների մոտիվացիան և վստահությունը դասընթացի նկատմամբ՝ ստեղծելով ավելի բաց, հասանելի և բարենպաստ ուսումնական միջավայր։

- Ինչպե՞ս է կազմակերպվում օգնականների ընտրությունը։

- Օգնականների ընտրությունը բազմաքայլ գործընթաց է, որը միտված է գտնելու այն անհատներին, որանք ի վիճակի են բարձր մակարդակով աջակցելու դասավանդման և հետազոտական գործընթացներին։ Ընտրության հիմնական չափորոշիչներն են ակադեմիական ակտիվությունը, հետազոտական մտածողությունը, կազմակերպական հմտությունները և նախաձեռնողականությունը։ Մեծապես կարևորվում են նաև մասնագիտական հետաքրքրվածությունը, նվիրվածությունն ու պատասխանատվությունը։

- Ի՞նչ ազդեցություն ունի այս նոր համակարգը Ձեր աշխատանքային արդյունավետության վրա։

- Այս համակարգը հնարավորություն է տալիս ուսումնամեթոդական և կազմակերպական որոշ գործառույթներ պատվիրակելու օգնականին՝ թեթևացնելով դասավանդողի բեռնվածությունը և ժամանակ ազատելով գիտական գործունեության, հետազոտական նոր նախագծերի մշակման և ուսումնական ծրագրերի բարելավման համար։ Բացի դրանից՝ օգնականների շնորհիվ հնարավոր է դարձել առավել մանրակրկիտ ձևով վերահսկել ուսանողների առաջընթացը, կազմակերպել լրացուցիչ խորհրդատվություններ, սեմինարներ և ապահովել անհատական մոտեցում։ Այս համակարգն արդյունավետորեն լրացնում է դասախոսական գործունեության ճկունությունն ու դինամիկան, նպաստում աշխատանքի որակի և վերջնական արդյունքների բարելավմանը։

- Ի՞նչ պարտականություններ եք վստահում Ձեր օգնականին սեմինարների ժամանակ։

- Սեմինարների ժամանակ օգնականին վստահվում են մի շարք կարևոր գործառույթներ, որոնք ուղղված են ինչպես սեմինարների արդյունավետ անցկացմանը, այնպես էլ ուսանողների ակտիվ մասնակցության խթանմանը։ Մասնավորապես, օգնականը մասնակցում է քննարկումների կազմակերպմանը, հետևում ուսանողների մասնակցությանը և պատրաստվածությանը, արձանագրում հաճախումների և առաջադրանքների կատարման արդյունքները, ինչպես նաև աջակցում խմբային աշխատանքների համակարգմանը, օգնում ուսանողներին բարդ կամ լրացուցիչ բացատրություն պահանջող հարցերում։ Այս գործառույթները ուսուցման գործընթացը դարձնում են ավելի կազմակերպված և կառուցվածքային։

- Ինչպե՞ս եք կազմակերպում հաղորդակցությունը և աշխատանքային հարաբերությունները Ձեր օգնականի հետ։

- Հաղորդակցությունը և աշխատանքային հարաբերությունները օգնականի հետ կառուցվում են փոխադարձ հարգանքի, վստահության և գործընկերային համագործակցության սկզբունքների հիման վրա։ Գրեթե ամենօրյա ռեժիմով անցկացվում են աշխատանքային հանդիպումներ՝ ընթացիկ խնդիրների քննարկման, առաջադրանքների հստակեցման և հետադարձ կապ ապահովելու նպատակով։ Առաջնահերթություն ենք տալիս բաց և արդյունավետ հաղորդակցությանը՝ հնարավորություն ընձեռելով օգնականին ազատորեն ներկայացնելու առաջարկներ, բարձրաձայնելու խնդիրներ և մասնակցելու որոշումների կայացման գործընթացին, ինչն էլ նպաստում է նրա մասնագիտական ինքնավստահության դինամիկ զարգացմանը։

- Ուսանողներն ինչպե՞ս են արձագանքում օգնականի ներգրավվածությանը դասընթացներում։

- Ընդհանուր առմամբ, ուսանողների արձագանքը օգնականի ներգրավվածությանը շատ դրական է։ Օգնականի անմիջականությունը, հասանելիությունը և մոտիվացիան ուսանողներին հնարավորություն են տալիս արագորեն լուծելու ընթացիկ խնդիրները, ստանալու անհատական աջակցություն և վստահությամբ մոտենալու ուսումնական գործընթացին։ Ուսանողները նաև գնահատում են այն հանգամանքը, որ իրենց հարցերն ու խնդիրները ստանում են արագ արձագանք, ինչը բարձրացնում է ընդհանուր դասընթացի արդյունավետությունը և ուսումնական միջավայրի որակը։

- Ի՞նչ փոփոխություններ կամ բարելավումներ կցանկանայիք տեսնել այս նոր համակարգում։

- Կարծում եմ, որ համակարգի կատարելագործմանը մեծապես կնպաստի օգնականների շարունակական վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրումը։ Դա ոչ միայն կօգնի նրանց գիտելիքների և հմտությունների զարգացմանը, այլև կամրապնդի նրանց ինքնուրույնությունը և նախաձեռնողականությունը։ Բացի դրանից՝ նպատակահարմար է սահմանել հստակ չափորոշիչներ օգնականների առաջխաղացման և գնահատման համար, այդ թվում՝ կատարողականի մշտադիտարկում, հետադարձ կապի մեխանիզմներ և տարեշրջանային ամփոփիչ գնահատումներ։ Ցանկալի է նաև, որ զարգացվեն թիմային աշխատանքի ձևաչափերը, որոնց միջոցով օգնականները կկարողանան փոխանակվել փորձով և լավարկել համագործակցությունը ինչպես միմյանց, այնպես էլ ակադեմիական ամբողջ համայնքի հետ։ Այս ամենը կբարձրացնի համակարգի կայունությունն ու արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում։

Պրոֆեսորի օգնականի աշխատանքի կարևորության, երիտասարդ գիտնականների մասնագիտական հմտությունների զարգացման վրա ունեցած ազդեցության և այլ հարցերի է անդրադարձել Գևորգ Բարսեղյանը։

- Գևո՛րգ, ինչպե՞ս ստացվեց, որ ներգրավվեցիք այս համակարգում։

- Պրոֆեսորի օգնականի համակարգի մասին տեղեկացել եմ Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում ծավալված քննարկումից։ Այն ինձ հետաքրքրեց, և երբ պրոֆեսորի օգնականի առաջարկ ստացա, սիրով համաձայնեցի։ Այս պահին Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանի օգնականն եմ։

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում այս աշխատանքում։

- Ըստ իս՝ պրոֆեսորի օգնականի աշխատանքը գիտության ոլորտում առաջին քայլերն անող հետազոտողի համար բավականին կարևոր է։ Այն բազմաշերտ դեր ունի ինչպես ակադեմիական կյանքում, այնպես էլ անձնական և մասնագիտական աճի տեսանկյունից։ Այս աշխատանքի կարևորությունը կարելի է ներկայացնել՝ դասակարգելով մի քանի խմբերի։

Առաջինը ակադեմիական միջավայրում ներգարվվելու և ճիշտ ինտեգրվելու հնարավորությունն է։ Որպես սկսնակ դասախոս, սովորաբար բախվում ենք տարբեր մարտահրավերների։ Նմանատիպ մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից ինձ համար շատ կարևոր է պրոֆեսոր Մարգարյանի օգնությունը, որն իր փորձով և գիտելիքներով խորհուրդներ է տալիս, օգնում հաղթահարել այդ մարտահրավերները։

Երկրոդը ուսանողների հետ գրագետ և արդյունավետ հաղորդակցման հմտություններ ձևավորելն է։ Ընդ որում, հաղորդակցությանը վերաբերող հարցերն անհրաժեշտ է ընկալել 2 հայեցակետերով։ Նախ՝ պրոֆեսորը սովորեցնում է ուսանողների հետ ճիշտ աշխատել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ուսանողի կարողությունները, ինչու չէ, նաև խառնվածքը, արդյունավետ և հետաքրքիր կառավարել լսարանը, աշխատել ուսանողների առանձին խմբերի հետ։ Ես հաճախ պրոֆեսոր Մարգարյանի հետ մասնակցում եմ նրա դասախոսություններին, ինչի շնորհիվ զարգացնում եմ թե՛ մասնագիտական, և թե՛ կրթական ու դասավանդման հմտություններս։ Երկրորդ՝ օգնականը որոշ հարցերում կապող օղակ է պրոֆեսորի և ուսանողների միջև, մանավանդ մեծ թվով ուսանողներ ունեցող ֆակուլտետում, ինչպիսին է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։

Պրոֆեսորի օգնականի աշխատանքի երրորդ կարևոր բաղադրիչը հետազոտական աշխատանքներում ներգրավվելն է։ Ես ներգրավվել և այժմ էլ ընդգրկված եմ պրոֆեսոր Մարգարյանի, ինչպես նաև Քրեական իրավունքի ամբիոնում կատարվող հետազոտական աշխատանքներում, իմ մասնակցությունն ունեմ գիտական տարբեր աշխատանքների, ինչն ինձ համար այս պահին խիստ առաջնային է։ 

Նշեմ նաև, որ պրոֆեսորի ընդհանուր համակարգմամբ կազմակերպում ենք ակադեմիական և գիտական տարբեր սեմինարներ, քննարկումներ և այլն։

Եվ այս ամենը՝ ակադեմիական համակարգում ինտեգրումը, ուսանողների հետ աշխատելու հմտությունների ձևավորումը, հետազոտական գործունեություն ծավալելը, նպաստում է անձի մասնագիտական աճին ու փորձի կուտակմանը։

- Որո՞նք են Ձեր՝ որպես պրոֆեսորի օգնականի հիմնական պարտականությունները:

- Պրոֆեսորի օգնականի հիմնական պարտականություններն են՝ դասընթացի թեմաների շրջանակում ուսանողներին արտալսարանային խորհրդատվության տրամադրում, էլեկտրոնային ռեսուրսների վարում, ընթացիկ քննությունների հանձնարարությունների կազմում, գործնական պարապմունքների համար ուսումնական առաջադրանքների կազմում, պրոֆեսորի հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարում և այլն։

- Ինչպիսի՞ն է Ձեր համագործակցությունը պրոֆեսորի հետ առօրյա աշխատանքում:

- Ընդհանուր առմամբ, մեր առօրյա համագործակցությունը կարելի է բնութագրել որպես կառուցողական և զարգացող գործընթաց, որը միտված է ինչպես ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գիտական ներուժի ընդլայնմանը և մասնագիտական աճի շարունակական ապահովմանը։

Պայմանավորված այն հանգամանքով, որ թե՛ գործնական պարապմունքները, թե՛ սեմինարները և թե՛ ուսանողների համար կազմակերպվող այլ միջոցառումները, որպես կանոն, անցկացվում են պրոֆեսորի ընդհանուր համակարգմամբ՝ մեր շփումը ամենօրյա է։

Ուզում եմ ընդգծել, որ պրոֆեսոր Աննա Մարգարյանը նաև իմ ատենախոսության գիտական ղեկավարն է, ինչը մեր համագործակցությանը տալիս է ավելի նպատակաուղղված բնույթ։ Այս հանգամանքը ևս նպաստում է հետազոտական հմտությունների և ակադեմիական մտածողության ձևավորմանը։

- Ի՞նչ նոր հմտություններ կամ գիտելիքներ եք ձեռք բերում այս գործընթացում:

- Պրոֆեսորի օգնականի դերում ես շարունակաբար զարգացնում եմ մի շարք հմտություններ, այդ թվում՝ դասավանդման, հետազոտական աշխատանքի կազմակերպման, գիտական տեքստերի վերլուծության և ամփոփման, ինչպես նաև դասավանդմանը օժանդակ մեթոդների կիրառման հմտություններ։

- Ինչպիսի՞ կապ եք պահպանում ուսանողների հետ։ Նրանք Ձեզ դիմո՞ւմ են հարցերով:

- Ուսանողների հետ փորձում եմ պահպանել ակտիվ և համագործակցային կապ, որը նպաստում է արդյունավետ ուսումնական միջավայրի ձևավորմանը։ Համոզված եմ, որ արդյունավետ ուսուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ուսանողներն իրենց լսված և գնահատված են զգում, ուստի ձգտում եմ նրանց համար ստեղծելու վստահելի և դինամիկ հաղորդակցություն։

Ուսանողների հետ աշխատանքը կազմակերպվում է ինչպես լսարանային դասընթացների ժամանակ, այնպես էլ արտալսարանային հարթակներում։

Դասապրոցեսին զուգահեռ՝ ակտիվորեն կիրառվում է «e-learning» համակարգը, որն ապահովում է ուսումնական նյութերի հասանելիությունը և ուսանողների հետ շարունակական գործակցությունը։ Բացի դրանից՝ օպերատիվ հաղորդակցության և գործնական խմբային աշխատանքների համար լայնորեն օգտագործում եմ «Telegram» հարթակը, որտեղ ստեղծել ենք առանձին խմբեր։ Այս խմբերի միջոցով արագորեն լուծում ենք ընթացիկ հարցերը, տարածում հայտարարություններ և ուսանողների հետ ակտիվ կապ պահպանում։

Իմ առաջնահերթություններից է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները կարող են ազատորեն արտահայտել իրենց հարցերը, մտահոգությունները և կարծիքները՝ առանց սխալ ընկալվելու մտավախության։ 

Ուսանողների ակտիվությունը վկայում է, որ մեր միջև ձևավորվել է վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կապ, ինչն էապես նպաստում է դասընթացների արդյունավետության և ուսուցման որակի բարձրացմանը։

- Ինչպե՞ս եք նպաստում ուսանողների ակտիվ մասնակցությանը դասընթացին:

- Ուսանողների ակտիվ մասնակցությունը խթանելու համար ես մշտապես փորձում եմ ներգրավել նրանց քննարկումներում, խրախուսել համակարգային մտածողությունը և աջակցել նրանց ինքնուրույն հետազոտական աշխատանքներին։ Բացի դրանից՝ պրոֆեսորին աջակցում եմ ակտիվ ուսուցման մեթոդների կիրառման հարցում՝ խմբային աշխատանքների, գործնական խնդիրների և ինտերակտիվ քննարկումների միջոցով, ինչը նպաստում է ուսանողների մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացմանը։

Մերի Սողոյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում էր Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը

19.05.2025

Պրոֆեսորի օգնականը՝ հաղորդակցական «կամուրջ» ուսանողի և դասավանդողի միջև․ ակադեմիական նոր փորձի պատմությունը

19.05.2025

Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ․ ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը

16.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Գաբրիել դը Անունցոյի անվան համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025

Մեկնարկում է «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը

05.15.2025 - 06.09.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am