Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Թվային նորագույն տեխնոլոգիաները՝ մշակութային կոթողների հանրահռչակման, զբոսաշրջությունն առավել պատկերավոր ու խոսուն դարձնելու գործիքներ
Հոկտեմբեր 31, 2025 | 16:05
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն

Թվային նորագույն տեխնոլոգիաները՝ մշակութային կոթողների հանրահռչակման, զբոսաշրջությունն առավել պատկերավոր ու խոսուն դարձնելու գործիքներ

Թվային տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառումը կարող է նպաստել ՀՀ մշակութային ժառանգության պահպանմանը, արժևորմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին փաստում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Գայանե Թովմասյանն ու հավելում. «Հեռախոսը պահելով Զվարթնոցի ավերված տաճարի դիմաց՝ կարող ենք տեսնել՝ ինչ տեսք է ունեցել այն նախկինում: Հնարավոր է նաև պատմական դեպքերի վերարտադրություն, օրինակ՝ տեսնել, թե Տիգրան Մեծը որևէ իրավիճակում ինչ է ասել»:

Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Թովմասյանի հեղինակած «Հայկական մշակութային ժառանգության վերարժևորումը. թվային տեխնոլոգիաների դերը կայուն մշակութային զբոսաշրջության զարգացման գործում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է «Scopus» շտեմարանում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող «Advances in Science, Technology and Innovation» գիտական պարբերականում:

Հոդվածում ներկայացվում են ՀՀ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, դրա հիման վրա զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Ըստ այդմ՝ անդրադարձ է կատարվում հիմնական այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են ոլորտում, և ամենակարևորը՝ շեշտադրվում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառումը, ինչը կարող է նպաստել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, արժևորմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

- Տիկի՛ն Թովմասյան, թվային նորագույն ո՞ր տեխնոլոգիաներն եք ներկայացրել Ձեր հոդվածում:

- Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաները մուտք են գործել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, զբոսաշրջությունը ևս բացառություն չէ: Խոսքը վերաբերում է այնպիսի տեխնոլոգիաների, որոնք, օրինակ, հնարավորություն են տալիս ստեղծելու վիրտուալ շրջայցեր ու ցուցադրություններ: Դա արդիական էր հատկապես COVID-19 համավարակի ժամանակահատվածում, երբ մի շարք միջազգային թանգարաններ ստեղծեցին վիրտուալ ցուցասրահներ, ցուցահանդեսներ:

Հոդվածում ներկայացված են թվային տեխնոլոգիաների կիրառման մի շարք առաջարկներ՝ վիրտուալ շրջայցերի անցկացում, թանգարանների կողմից վիրտուալ ցուցահանդեսների և ցուցադրությունների ստեղծում, ինտերակտիվ թվային քարտեզների ձևավորում, մշակութային ժառանգության օբյեկտներում QR կոդերի օգտագործում, որոնց վրա բջջայինը պահելով՝ զբոսաշրջիկը կարող է տեղեկություն ստանալ տվյալ հուշարձանի պատմության վերաբերյալ: Առաջարկվել է նաև թվային զբոսավարների տարածումը, այն է` նախապես ներբեռնելով համապատասխան հավելվածը՝ տվյալ վայրի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է դառնում, և, օրինակ, թանգարան այցելելիս զբոսավարի ծառայության համար վճարելու անհրաժեշտություն այլևս չի լինում: Կան նաև անցանց (օֆլայն) քարտեզներ, որոնց կիրառմամբ հնարավոր է այս կամ այն վայրում հեշտ կողմնորոշվել: Վիրտուալ իրականությունը (VR) և ընդլայնված իրականությունը (AR) հնարավորություն են տալիս նորովի զարգացնելու զբոսաշրջությունը: Այս պարագայում ընդլայնված իրականությունը թույլ է տալիս մեզ հեռախոսը պահելով ինչ-որ վայրի վրա՝ տեսնել՝ ինչպիսին է եղել այն նախկինում: Օրինակ՝ այդ կերպ կարող ենք տեսնել Զվարթնոցի ավերված տաճարի պատմական տեսքը: Հնարավոր է նաև հոլոգրաֆիկ տարբեր ցուցադրությունների ստեղծում, պատմական դեպքերի վերարտադրություն, վերարժևորում, օրինակ՝ տեսնել, թե Տիգրան Մեծը որևէ իրավիճակում ինչ է ասել: Այս գործիքների կիրառմամբ զբոսաշրջիկն ընկղմվում է այլ իրականության մեջ և տեսնում է, թե պատմական ինչ իրադարձություններ, ինչ դեպքեր են տեղի ունեցել և այլն:

- Ձեր նշած թվային ո՞ր տեխնոլոգիաներն են այժմ կիրառվում Հայաստանում:

- Հայաստանի որոշ վայրերում կան QR կոդեր, որոնք զբոսաշրջիկին հնարավորություն են տալիս ծանոթանալու համապատասխան տեղեկություններին: Կան առցանց (օնլայն) որոշ հարթակներ, որտեղ ներկայացված են մեր պատմամշակութային ժառանգության որոշ օբյեկտներ:

Հոդվածում առաջարկվում է ստեղծել Հայաստանի պատմամշակութային բոլոր հուշարձանների ամբողջական վիրտուալ քարտեզը: 24.000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ սփռված են Հայաստանի ամբողջ տարածքով. առցանց հարթակում շատերի վերաբերյալ տեղեկություն անգամ չկա: Մինչդեռ զբոսաշրջիկը նախապես է տեղեկություն հավաքագրում, երբ գալիս է Հայաստան: Այս առումով դրական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված են պատմամշակութային մի շարք կոթողներ, վայրեր, նաև ոչ նյութական մշակութային ժառանգության նյութեր, որոնց զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ և այցելել: Ըստ այդմ՝ նմանատիպ կայքէջերի ստեղծումն ու տարածումը ամբողջական տեղեկատվության հնարավորություն կընձեռեն:

- Ըստ Ձեզ՝ թվային տեխնոլոգիաների կիրառման համար թանգարանների՞ն, թե՞ պատմամշակութային կոթողներին պետք է առաջնահերթություն տրվի:

- Պատմամշակութային ժառանգություն համարվող հուշարձանների հարցում ունենք նաև պահպանության խնդիր: Այս առումով էլ թվային տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա ստեղծելու ինչ-որ բազա, վիրտուալ հարթակում ավելացնելու դրանց մասին տեղեկությունների հասանելիությունը, դրանք տեսանելի դարձնելու 360 աստիճան տեսանյութերի, ինչպես նաև դրոններով նկարահանումների միջոցով և այլն:

Թանգարանային ոլորտում դրանց կիրառությունն իր հերթին կնպաստի թանգարանային զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխարհում այսօր լայնորեն կիրառվում են թվային տեխնոլոգիաները: Եթե մենք ցանկանում ենք զարգացում ունենալ, արդեն անհնար է պատկերացնել որևէ ոլորտ՝ առանց թվային տեխնոլոգիաների կիրառության: Իմ փորձից մեկ օրինակ բերեմ: Վարշավայում՝ Ֆրեդերիկ Շոպենի թանգարանում, կար նաև համակարգիչներով և ականջակալներով հագեցած առանձին սրահ, որտեղ այցելուներին հասանելի էր Շոպենի երաժշտական ամբողջ ժառանգությունը: Հայաստանում նմանատիպ տեխնոլոգիաներ կարելի է կիրառել, օրինակ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

- Հոդվածի վերնագիրը հուշում է, որ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ նաև կհանրահռչակենք մեր պատմամշակութային ժառանգությունը: Թվային տեխնոլոգիաների կիրառման ապահովումը միայն իրավասու մարմինների՞ պարտականությունն է, և արդյոք մե՞ծ ծախսերի մասին է խոսքը:

- Պետք է ներգրավվեն շահագրգիռ տարբեր կողմեր, քանի որ (եթե խոսքը վերաբերում է թանգարաններին, պատմամշակութային հուշարձաններին) կան համայնքային նշանակության, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍՆ-ի ենթակայության օբյեկտներ: Հետևաբար, շահագրգիռ տարբեր մարմինների համագործակցություն պետք է լինի: Այս համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կարող է խորհրդատվությամբ մասնակցել գործընթացին՝ ներկայացնելով հատկապես համաշխարհային փորձը զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես՝ ինչ նորամուծություններ են կիրառվում: Ծախսերը, բնականաբար, շատ են:

21-րդ դարում զբոսաշրջությունն առանց թվային տեխնոլոգիաների չենք կարող զարգացնել: Պետք է օգտագործենք թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և առավելությունները, որոնք կօգնեն պատմամշակութային ժառանգության պահպանմանը, արժևորմանը, դրանց հետ կապված տեղեկությունների ամբողջական հավաքագրմանը, և, իհարկե, զբոսաշրջիկին ավելի հասանելի ձևաչափով առցանց հարթակներում ներկայացմանը: Սա կնպաստի դրանց հանրահռչակմանը:

Նշենք, որ Գ. Թովմասյանի հետազոտությունների հիմնական ուղղությունը զբոսաշրջությունն է: Նա ունի 140-ից ավելի գիտական հրապարակումներ, որոնցից 25-ը ներառված են «Scopus» և «Web of Science» գիտական շտեմարաններում: Նա շուրջ 10 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկի, մեկ բուհական դասագրքի հեղինակ է:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ երիտասարդ գիտնականի հաղթանակը միջազգային մրցույթում

07.01.2026

Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական...

05.01.2026

Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

30.12.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

12.30.2025

Երկարացվել է Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը

12.24.2025 - 12.31.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

12.23.2025 - 01.13.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am