- Գլխավոր
- Նորություններ
- Գիտության ուժը՝ հանուն խաղաղության և զարգացման
Նոյեմբեր 10, 2025 | 15:15
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Գիտության ուժը՝ հանուն խաղաղության և զարգացման
Նոյեմբերի տասը Գիտության համաշխարհային օրն է:
1999-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած գիտության համաշխարհային գիտաժողովում ներկայացվեց գիտությանը օր նվիրելու առաջարկ:
2001-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի տասը պաշտոնապես հայտարարեց Գիտության համաշխարհային օր՝ արժևորելով նրա առանցքային դերը հասարակությունների զարգացման գործընթացներում:
Հետաքրքիր է, որ...
Ժամանակակից գիտությունը ստեղծվել է եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության շնորհիվ, երբ մարդիկ սկսեցին ավելի ու ավելի արժևորել բանականության ու փորձարկումների, այլ ոչ թե հեղինակության վրա հիմնված գաղափարները:
Ժամանակակից գիտությունը սկիզբ է առել Վերածննդի արդյունքում 16-17-րդ դարերում Դեկարտի, Պասկալի, Կոպեռնիկոսի, Գալիլեյի, Նյուտոնի և այլոց շնորհիվ:
Պատմական զարգացման ընթացքում նրա ազդեցությունը դուրս է եկել տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման շրջանակներից՝ վերածվելով սոցիալական, հումանիտար կարևորագույն ինստիտուտի, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթների վրա։
17-րդ դարից սկսած՝ գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվությունը, գիտական աշխատողների թվաքանակը)։
Գիտության մասսայականացման վերաբերյալ...
Տիխո Բրագեն ասում էր, որ գիտական գիտելիքները պետք է մատչելի լինեն միայն ղեկավարներին, որոնք կարող են դրանցից օգտվել։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Լյուդվիգ Ֆադեևը հետևյալ կերպ է արտահայտվել. «Մենք գիտակցում ենք, որ այնուամենայնիվ պետք է բացատրենք մարդկանց՝ հարկատուներին, թե ինչ ենք մենք անում։ Բայց պետք է մասսայականացնենք գիտության այն ոլորտները, որոնք արդեն լիովին հասկանալի են։ Ժամանակակից գիտությունը ավելի դժվար է մասսայականացնել։ Պատմել ամեն տեսակի լարերի, Յանգ-Միլսի դաշտերի և այլնի մասին... լավ չի ստացվում․․․»:
Գիտությունը՝ հանուն խաղաղության և զարգացման․․․
Օրվա խորհուրդն է աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցությունը, ինչպես նաև հիշեցնել մարդկանց, որ գիտատեխնիկական ձեռքբերումներն անհրաժեշտ է օգտագործել ի բարօրություն մարդկանց և ի շահ քաղաքակրթության զարգացման: