Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Միշտ չէ, որ թանգարանային հավաքածուների տարհանումը ամենաճիշտ որոշումն է». Նժդեհ Երանյանը՝ մշակութային ժառանգությունը աղետներից պաշտպանելու մասին
Օգոստոս 25, 2026 | 12:18
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մշակույթ

«Միշտ չէ, որ թանգարանային հավաքածուների տարհանումը ամենաճիշտ որոշումն է». Նժդեհ Երանյանը՝ մշակութային ժառանգությունը աղետներից պաշտպանելու մասին

Մշակութային ժառանգությունն ազգի ինքնության, պատմական հիշողության ողնաշարն է: Հակամարտությունների, աղետների ժամանակ այն փրկելու համար մարդիկ երբեմն սեփական կյանքն են վտանգում: Ինչպե՞ս պաշտպանել մշակութային ժառանգությունը ճգնաժամային իրավիճակներում․ այս հարցն է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս, Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի հետազոտությունների առանցքում:

- Պարո՛ն Երանյան, որոշ ժամանակ առաջ Ձեր ֆեյսբուքյան էջում լուսանկար էիք հրապարակել, որտեղ պատկերված էին 2025 թ. պատերազմական պայմաններում Իրանի թանգարանային հավաքածուների տարհանումը և ավազի պարկերով պատսպարումը: Արդյո՞ք ճիշտ է հավաքածուներն ամբողջությամբ տարհանելը, և ինչպե՞ս պետք է պաշտպանվեն այն նմուշները, որոնք տեղափոխելն անհնար է կամ չափազանց դժվար:

- Միշտ չէ, որ թանգարանների հավաքածուների տարհանումն ամենաճիշտ որոշումն է: Կան առարկաներ, որոնք ուղղակի հնարավոր չէ տարհանել և տարհանմամբ հնարավոր է վնաս պատճառել: Զինված հակամարտությունների ժամանակ տարհանվող ժառանգությունը նույնիսկ կարող է թիրախ դառնալ: Պետք է հստակ հասկանալ՝ ինչը, որտեղ, ովքեր և երբ պետք է տարհանեն: Իմ հրապարակած լուսանկարը նպատակ ուներ ցույց տալու, որ այն օբյեկտները, որոնք չեն տարհանվում, կարելի է տեղում կոնսերվացնել։ Օրինակ՝ հիմա ընդունված է ավազի պարկերով ծածկելը: Սա շատ ծախսատար չէ, բայց արդյունավետ միջոց է, որը պաշտպանում է բեկորներից և այլ ռիսկերից:

- Ցանկացած նմուշ կարելի՞ է ավազի պարկերով ծածկել: 

- Հիմնականում ծածկվում են այն առարկաները, որոնք անշարժ են կամ զանգվածեղ, օրինակ, քարե արձանները կամ քաղաքային հուշարձանները: Օրգանական նյութերին, օրինակ՝ փայտին, ավազը կարող է վնասել երկարատև շփման դեպքում, բայց ավելի լավ է նվազեցնել բախման ռիսկերը նման կերպ, քան թողնել դրանք բաց ու ավելի մեծ վնասի ենթարկել:

- Հայաստանի թանգարանները պատրա՞ստ են հակամարտության սցենարներին, արտակարգ իրավիճակներին: 

- Պատասխանը միանշանակ «այո՛» կամ «ո՛չ» չէ: Աշխարհում չկա մի թանգարան, որը 100%-ով պատրաստ լինի: Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հայաստանյան կառույցները մեծ մասամբ պատրաստ չեն այնքան, որքան անհրաժեշտ է: Սակայն բոլորը ձգտում են ավելի պատրաստ լինելու պոտենցիալ ռիսկերին:

Աղետների մասին խոսելիս մենք, չգիտես ինչու, շեշտը դնում ենք կոնֆլիկտների վրա, բայց Հայաստանում դա ժառանգությանը վտանգ ներկայացնող ռիսկերի մի մասն է․ կան մեծ թվով այլ ռիսկեր: 

- Տարհանելու դեպքում Հայաստանում կա՞ն անվտանգ վայրեր թանգարանային հավաքածուները պահելու համար, կամ պետական ծրագիր՝ տարհանման մասին: 

- Պատսպարանները պետք է տարբեր լինեն՝ կախված ռիսկի բնույթից (զինված հակամարտություն, պոտենցիալ ջրհեղեղ և այլն): 2020 թվականից և «Թանգարանների մասին» օրենքի ընդունումից հետո կա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակներում թանգարանների հավաքածուների տարհանմանը: Ըստ այդ հրամանի՝ բոլոր թանգարանները պետք է ունենան նախատեսված վայրեր՝ համապատասխան ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության համակարգերով:

- Հայաստանյան թանգարանները համագործակցո՞ւմ են միջազգային կառույցների հետ և արդյոք կարո՞ղ են արտակարգ իրավիճակներում աջակցություն ստանալ այդ կառույցներից:

- Թանգարանները երբեմն չունեն ռեսուրսներ ու լիազորություն՝ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց դաշտը վերջին հինգ տարում ակտիվացել է: Օրինակ՝ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ԻԿՕՄ Հայաստանի, ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և այլ գործընկերների աջակցությամբ: Կան նաև միջազգային ծրագրեր, որոնց մասնակցում են մասնագետներ Հայաստանից: 2025-2026 թթ. ինքս մասնակցել եմ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԻԿԿՐՈՄ-ի (Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոն) կողմից կազմակերպված 9-ամսյա ծրագրին, որի մի մասը հեռավար էր, մյուս մասը՝ պրակտիկ վարժանքներ Ռիգայում: Նպատակը եվրոպական գոտում մասնագետների ցանց ստեղծելն էր, որոնք իրենց երկրներում կտարածեն յուրացրած թեմաները, կկարողանան արձագանքել աղետների ժամանակ՝ ավելի պաշտպանված դարձնելով ԵՄ գոտու մշակութային օբյեկտները:

- Իսկ թվայնացումը դիտարկվո՞ւմ է որպես մշակութային արժեքների պաշտպանության միջոց:

- Մշակութային ժառանգության աղետների ռիսկի կառավարումը բաժանվում է չորս հիմնական մասի՝ կանխարգելում, պատրաստություն, արձագանքում աղետի ընթացքում և հետաղետային գործողություններ: Թվայնացումը համարվում է կանխարգելիչ գործողություններից մեկը: Սակայն թվայնացում ասելով նկատի չունենք միայն հավաքածուների սքանավորումը, այլ ամբողջական տվյալների շտեմարանների ստեղծումը՝ ժառանգության թվանշայնացումը: Յուրաքանչյուր առարկայի հետևում կան բազմաթիվ ոչ նյութական տեղեկություններ, որոնք նույնպես ենթակա են պահպանման: 

- Այսինքն, եթե կա սքանավորված նմուշ՝ իրեն վերաբերող ամբողջական տեղեկություններով, հնարավո՞ր է դառնում, օրինակ, վնասվելու դեպքում այն վերականգնել:

- Այն օգնում է թե՛ վերականգնման հարցում, թե՛ ոչ նյութական տեղեկությունների պահպանման գործում: Եթե ունենք, օրինակ, գորգի լուսանկարը, հարցը միայն այն չէ, թե ինչ տեխնիկայով են այն գործել, այլ նաև՝ ով է գործել, որ համայնքում և ինչ դերակատարում է ունեցել այդ առարկան տվյալ համայնքում: Թվայնացման միջոցով նույնիսկ առարկայի հնարավոր կորստի դեպքում մենք շարունակում ենք պահպանել դրա մասին ամբողջական տեղեկությունը:

Նշեմ, որ Հայաստանում մշակութային ժառանգության կառույցները մեծ մասամբ դեռևս թվայնացված չեն:

- Դուք նաև համագործակցում եք այնպիսի հիմնադրամի հետ, որը զբաղվում է պատերազմի, կլիմայի փոփոխության և բնական աղետների հետևանքով տուժած մշակութային ժառանգության պաշտպանությամբ: Կմանրամասնե՞ք։

- Այո՛, համագործակցում եմ «ALIPH» հիմնադրամի հետ, որը զբաղվում է հակամարտության, հետհակամարտային և ճգնաժամային գոտիներում մշակութային ժառանգության պահպանման ֆինանսավորման ծրագրերով: Գործընկերներիս հետ նաև հանդես եմ եկել Հայաստանում մշակութային ժառանգության առաջին օգնության խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որը ֆինանսավորվել է հիմնադրամի կողմից: Սա կամավորական խումբ է, որը կոչվում է Մշակութային ժառանգության առաջին օգնության նախաձեռնություն:

Կան մարդիկ, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հասկանում են մշակութային ժառանգության կարևորությունը, մտահոգ են դրա ճակատագրով և ցանկանում են աջակցել պահպանմանը, սակայն ինստիտուցիոնալ առումով կապված չեն, օրինակ, թանգարանների հետ: Օրինակ՝ համալսարանի դասախոսը կամ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցը, որի անմիջական պարտականությունների մեջ չի մտնում աղետների ժամանակ թանգարաններին օգնելը, ցանկանում է օգտակար լինել այս հարցում:

Մենք տարին մեկ անգամ կկազմակերպենք վերապատրաստում՝ տեսական դասախոսություններով և պրակտիկ վարժանքներով (հատկապես մարզային թանգարաններում)՝ իրական սցենարներով: 

Նախաձեռնությունը միտված է պատրաստելու մարդկանց, որոնք հնարավոր աղետի (ջրհեղեղ, հրդեհ) դեպքում գիտելիքով, հանդերձանքով, սարքավորումներով կկարողանան արագ և թիրախային արձագանքել: Արդեն 30-ից ավելի կամավորներ են դիմել, այդ թվում՝ արտերկրից. կամավորների թվում կան դասախոսներ, զբոսավարներ, հետազոտողներ:

- Դուք շարունակում եք թեմայի շրջանակում Ձեր հետազոտությունը։ Ի՞նչ եք նախատեսել հետագայի համար: 

- ԵՊՀ-ի կողմից դիմել ենք ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ համալսարանում Մշակութային ժառանգության և աղետների հետազոտման հեռավար լաբորատորիա ստեղծելու համար: Հայտը քննարկման փուլում է: Լաբորատորիան կունենա երկու ուղղություն. առաջինը՝ Հայաստանում մշակութային ժառանգությանը վնաս հասցրած աղետների տվյալների բազայի ստեղծում (հնագիտական և գրավոր աղբյուրների հիման վրա), երկրորդը՝ ժառանգության ժամանակակից կառույցների ներկայիս պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն՝ համադրելով աղետների քարտեզը: Մենք չունենք Հայաստանի ժառանգության օբյեկտների թվայնացված համընդհանուր քարտեզ, որտեղ ներառված են Հայաստանի բոլոր հուշարձանները, թանգարանները, գրադարանները, արխիվները: Ցանկանում ենք ստեղծել նմանատիպ քարտեզ՝ համադրելով աղետների, պոտենցիալ ռիսկերի (գետերի վարարում, հրդեհներ) քարտեզով: Եթե ունենանք նման քարտեզ, կկարողանանք ավելի ճիշտ կազմակերպել գործողությունները իրավասու կառույցների հետ: 

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Միշտ չէ, որ թանգարանային հավաքածուների տարհանումը ամենաճիշտ որոշումն է». Նժդեհ Երանյանը՝ մշակութային ժառանգությունը...

25.08.2026

Մեկ կիսամյակ Ենայում․ ինչպես «Էրազմուս+»-ը փոխեց ԵՊՀ ուսանողի կյանքը

24.08.2026

Հանրակրթության վերափոխում. ի՞նչ ենք սովորել անցյալից, և ի՞նչ է պահանջում ապագան

21.08.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

Ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ

08.26.2026 - 09.09.2026

Կրթաթոշակային ծրագրեր Կալիֆոռնիայում և Լոնդոնում

08.24.2026 - 10.04.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am