Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՈՒՍԱՆՈՂՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԼՍԱՐԱՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ. ԱՅԴՏԵՂ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ». ՍՈՆԱ ՏՈՆԻԿՅԱՆ
Հունիս 30, 2021 | 15:45
Հասարակություն

«ՈՒՍԱՆՈՂՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԼՍԱՐԱՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ. ԱՅԴՏԵՂ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ». ՍՈՆԱ ՏՈՆԻԿՅԱՆ

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դոցենտ Սոնա Տոնիկյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Տոնիկյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, արաբական մշակույթի, հայ-արաբական մշակութային հարաբերությունների և այլ թեմաների մասին:
Interview-with-Sona-Tonikyan

- Տիկի՛ն Տոնիկյան, ի՞նչն է նպաստել Ձեր մասնագիտության ընտրության կողմնորոշմանը:

- Ես սիրում եմ լեզուներ և հետաքրքրված եմ կրոններով: Դպրոցական տարիներին ցանկացա նոր լեզու սովորել, բացի դրանից՝ ուշադրությունս գրավեց իսլամը, և արդյունքում, արաբերենն ու իսլամը միահյուսվեցին և պայմանավորեցին մասնագիտության ընտրությունս:

- Այսօր Հայաստանում կարևո՞ր է արաբագիտությունը: Պե՞տք է այն ավելի գրավիչ դարձնել:

- Արաբագիտությունը Հայաստանում միշտ է կարևոր, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ արաբական երկրները մեծ դերակատարում ունեն: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ նրանք, ըստ էության, մեր հիմնական, կարևոր դաշնակիցներից են տարածաշրջանում: Ճիշտ է, այս պահին այդ ուղղությամբ այնքան էլ շատ աշխատանք չի տարվում, և մենք ավելի շատ դեպի Եվրոպա ենք ձգտում՝ չօգտվելով տարածաշրջանային հնարավորություններից: Ես կարծում եմ, որ այն շատ կարևոր ոլորտ է, որի ուղղությամբ պետք է շատ աշխատել:

Եթե անկեղծ ասեմ, ես չէի ցանկանա, որ մեր բաժին ավելի շատ ուսանող ընդունվեր, քան հիմա, քանի որ մեծ թվով մասնագետների կարիք չկա: Մենք որակյալ մասնագետների կարիք ունենք, և մենք պետք է աշխատենք ոչ թե քանակի, այլ որակի ուղղությամբ:  

- Տիկի՛ն Տոնիկյան, երբվանի՞ց եք զբաղվում մանկավարժությամբ:

- Ավարտելուց անմիջապես հետո՝ 1994 թ., սկսել եմ աշխատել ամբիոնում: Անկեղծ ասած՝ ես համալսարանական դասավանդումն այնքան էլ մանկավարժություն չեմ համարում, քանի որ ուսանողներն արդեն մանուկ չեն, մենք էլ ուրիշ գործառույթ ենք իրականացնում:

- Ի՞նչն եք ամենից շատ կարևորում դասախոս-ուսանող հարաբերություններում:

- Կարևորում եմ աշխատանքային հարաբերությունների ստեղծումը: Ինձ համար շատ կարևոր է, որ մի կողմից չլինեն տնայնավարական, մյուս կողմից՝ շատ հեռացված հարաբերություններ: Ուսանողն ու դասախոսը մտնում են լսարան միմյանց հետ աշխատելու. այդտեղ պետք է լինի փոխգործակցային մթնոլորտ: Այսինքն՝ պիտի լինի գիտակցություն, որ մենք եկել ենք աշխատելու, և յուրաքանչյուր կողմի թերացումը վնասելու է ընդհանուր արդյունքին:

- Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք, որ Ձեր դասախոսությունները հետաքրքիր լինեն: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

- Ես փորձում եմ հնարավորինս տարբեր մեթոդներ կիրառել, որպեսզի դասերը ձանձրալի չլինեն: Հատկապես կորոնավիրուսի պայմաններում հեռավար դասերի ժամանակ շատ ավելի մեծացան բազմազան մեթոդներ կիրառելու հնարավորությունները, քանի որ լսարանային պայմաններում մենք տեխնիկապես հագեցվածության խնդիր ունենք: Առցանց ուսուցումը մեծաթիվ հարթակներ է տրամադրում, որոնք ուսուցումն առավել արդյունավետ են դարձնում, պարզապես պետք է չափաբաժինը ճիշտ ընտրել: Կարևոր է դասընթացի ժամանակ զուգահեռաբար կիրառել տարբեր հարթակներ ու մեթոդներ՝ այդկերպ նաև սովորեցնելով ուսանողներին օգտվել այդ միջոցներից, որ կարողանան լսարանում ստացածը լսարանից դուրս կրկնապատկեն: Շատ կարևոր է ուսանողին դրդել իրականացնել ինքնուրույն աշխատանք:  

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տվել արաբական մշակույթն աշխարհին, որն ամենից տպավորիչն է:

 - Արաբական մշակույթն անշուշտ շատ բան է տվել աշխարհին՝ սկսած մաթեմատիկայից, գիտությունից, գրականությունից, փիլիսոփայությունից: Իհարկե, չենք կարող չառանձնացնել նաև կրոնը: Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք դրա նկատմամբ, իսլամը համաշխարհային կրոններից մեկն է: Բացի դրանից՝ եվրոպական վերածնունդը զգալի մասով հիմնվում էր արաբա-մուսուլմանական մշակույթի վրա, և ընդհանրապես այն մեծ դերակատարություն է ունեցել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում:


- Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջնադարյան արաբական մշակույթը: Դուք ի՞նչն եք հատկապես ուշագրավ համարում միջնադարյան այդ շրջանի մշակույթի մեջ:

- Գրականությունը: Բացի դրանից՝ այդ ժամանակ ձևավորվել է իսլամական ճարտարապետությունը՝ բավականին յուրատիպ: Տվյալ շրջանին է պատկանում արաբա-իսպանական մշակույթը, որը շատ հետաքրքիր է: Ընդհանրապես այդ ժամանակահատվածն արաբական մշակույթի ոսկեդարն է, որի ընթացքում ծաղկում են ապրել բոլոր ճյուղերը:

- Արաբական միջնադարյան գրականությունից ո՞ր ստեղծագործությունը կառանձնացնեիք:

- Ցավոք,արաբական միջնադարյան գրականության շատ քիչ նմուշներ են թարգմանված հայերեն: Հայ ընթերցողին ամենից հայտնի հեղինակն Աբու ալ-Ալա ալ-Մաարրին է, որը ճանաչվել է Իսահակյանի շնորհիվ և ստացել Աբու Լալա Մահարի անունը: Կարող եմ նշել նրա բոլոր ստեղծագործությունները: Բայց աշխարհում մինչև 21-րդ դար Աստվածաշնչից հետո ամենաընթերցված գիրքը եղել է «Հազար ու մի գիշեր»-ը, որը ևս արաբա-մուսուլմանական միջնադարյան մշակույթի արդյունք է:

- Տիկի՛ն Տոնիկյան, իսկ ի՞նչ փուլում են այսօր հայ-արաբական մշակութային հարաբերությունները:

- Մշակութային մեր հարաբերություններն այսօր շատ սակավաթիվ են: Կար շրջան, երբ ավելի ակտիվ էին, բայց «Արաբական գարուն» անունը ստացած շարժումներից հետո այդ կապերն ավելի սակավաթիվ դարձան: Հարաբերությունները հիմնականում կառուցվում էին՝ ի շնորհիվ արաբական երկրներում հայկական համայնքների: Հիմա ավելի պասիվ են, քանի որ նշածս հայտնի դեպքերից հետո համայնքները խիստ նոսրացել են և պասիվացել:

- Ըստ Ձեզ՝ քրիստոնյան պե՞տք է Ղուրան կարդա:

 - Որևէ կրոնի սուրբ գիրք կարդալը սեփական կրոնի պատկանելիության հետ առանձնապես կապ չունի: Այսինքն՝ սուրբ գրքերը համամարդկային մշակութային արժեքներ են: Ցավոք, շատ քրիստոնյաներ Աստվածաշունչ էլ չեն կարդում, բայց եթե մենք հետաքրքրված ենք համամարդկային արժեքներով, եթե ուզում ենք ճանաչել մեր կողքիններին, ապա պիտի փորձենք բացահայտել նրանց, որ ըստ դրա՝ կառուցենք մեր հարաբերությունները նրանց հետ: Այսինքն, այո՛, պետք է կարդալ Ղուրան, բայց, ցավոք սրտի, այսօր հայերեն որակյալ թարգմանությամբ այն հասանելի չէ:

- Ի՞նչ կփոխեիք կրթության ոլորտում:

- Շատ բան կուզեի փոխել՝ սկսած տեխնիկական հագեցվածությունից, լավ կահավորված գրադարաններից, դասախոսական կազմի պատրաստվածությունից: 21-րդ դարում դասախոսն իր վրա պետք է շատ աշխատի, բայց համալսարանն էլ պետք է ստեղծի պայմաններ, որ դասախոսը դրա ժամանակն ունենա: Այսօր լսարանային մեր ծանրաբեռնվածության պայմաններում շատ քիչ դասախոսներ կարող են ժամանակ գտնել դրա համար: Բացի դրանից՝ կարևոր են ուսանողների մոտիվացիան, նրանց դասագրքերով ապահովելը, գրադարանի աշխատանքային ժամերի վերանայումը: Այսինքն՝ կարևոր է, որ գրադարաններն այնպիսի միջավայր դառնան, ինչպիսինն են արևմտյան և, ինչու չէ, արաբական շատ երկրների համալսարանների գրադարաններ, որտեղ ուսանողներն առավոտից կարող են մտնել և երեկոյան կամ նույնիսկ գիշերը դուրս գալ: 

Էական է նաև դասախոսներին համապատասխան ֆինանսական վարձատրություն տրամադրելը, որ նրանք էլ շահագրգռված լինեն իրենց աշխատանքն անելու: Այսօր մենք մեր ազատ ժամանակի հաշվին դասագրքեր ենք գրում, ծրագրեր ենք մշակում և տարբեր հարթակներ գտնում չնչին վարձատրության դիմաց, ինչը, իմ կարծիքով, նվազեցնում է դասախոսների մոտիվացիան:

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Հայաստանի գիտության ոլորտի ամենամեծ մարտահրավերը:

- Հայաստանի գիտության շատ ճյուղեր այսօր աշխարհի հետ համընթաց չեն քայլում: Կարծում եմ՝ դա մեծ մարտահրավեր է: Գիտությունը միջազգային մակարդակով զարգացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորում:

- Ձեր խորհուրդը Ձեր գործընկերներին և ուսանողներին:

- Ես ուսանողներին խորհուրդ կտամ լավ մտածել, թե արդյոք իրենց ընտրած մասնագիտությունը հենց այն է, որով իրենք ցանկանում են ամբողջ կյանքում զբաղվել, և արդյոք դա այն է, ինչը նրանք ամենալավն են կարողանում անել: Եթե այդ հարցերը բացասական պատասխան ունեն, ապա մասնագիտությունը կամ ուղղվածությունը պետք է փոխել: Հանուն դիպլոմի համալսարանում տարիներ անցկացնելն ամենամեծ վատությունն է, որ կարող է անել ուսանողն իր և իր ապագայի նկատմամբ: Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա եթե իմ թվարկած խնդիրները հաշվի առնելով՝ մնում ենք մեր գործին, ուրեմն պետք է անենք առավելագույնը:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025

Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները

27.05.2025

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am