Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՎՏԱՆԳՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ․ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ». ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հոկտեմբեր 29, 2019 | 12:44
Հասարակություն

«ՎՏԱՆԳՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ․ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ». ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հոկտեմբերի 17-ին Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն-թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու „Fürsprecher für ein bedrohtes Volk. Johannes Lepsius und die Armenier“ («Վտանգված ժողովրդի դատապաշտպանը․ Յոհաննես Լեփսիուսը և հայերը») գերմանալեզու մենագրության շնորհանդեսը, որը ԵՊՀ հրատարակչության կողմից լույս է ընծայվել 2019 թ.:
Presentation-of-the-book-about-Johannes-Lepsius

Շնորհանդեսին, որի կազմակերպիչը Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրինությունն էր, մասնակցում էին Բեռլինում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, դր․ Յոհաննես Լեփսիուսի թոռը՝ Մանֆրեդ Աշկեն (Manfred Ashke), հայագետ, դոկտոր, պրոֆ․ Տեսսա Հոֆմանը (Tessa Hofmann), Էրլանգենի համալսարանի պրոֆ․ Հացիկ Գազերը (Hacik Gazer), ցեղասպանագետներ և պատմաբաններ:

«Գրքում առաջին անգամ ամբողջականորեն ներկայացվում է մեծ մարդասեր, աստվածաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ դր․ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ կազմակերպական և հրապարակախոսական գործունեությունը»,- տեղեկացրեց Աշոտ Հայրունին:

Վերջինս նշեց, որ Յոհաննես Լեփսիուսը հիմնադրել է մի կազմակերպություն՝ Գերմանական արևելյան առաքելությունը, որը մահմեդական շրջաններում պետք է զբաղվեր քրիստոնեության քարոզչությամբ:  

«Լեփսիուսը, ըստ այդմ, իր կազմակերպության հիմնական առաջադրանքը դարձրեց վտանգված քրիստոնյա ժողովրդին օգնության կազմակերպումը։ 1896 թ․ գարնանը նա մեկնեց Օսմանյան պետություն և ուսումնասիրություններ կատարելով՝ վերադարձից հետո՝ նույն տարվա աշնանը, հրատարակեց «Հայաստանը և    Եվրոպան․ մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» աշխատությունը, որն առայսօր Համիդյան կոտորածների վերաբերյալ ամենաընդգրկուն սկզբնաղբյուրն է: Թարգմանվելով մի շարք լեզուներով՝ աշխատությունը կարևորագույն դեր է ունեցել գերմանական և եվրոպական հասարակությանն այդ մասին իրազեկելու հարցում»,- նշեց հեղինակը:

Գրքում Աշոտ Հայրունին անդրադարձել է նաև Յոհաննես Լեփսիուսի՝ Հայոց ցեղասպանության օրերին կատարած վիթխարի աշխատանքին: 

«Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո, երբ երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ Օսմանյան պետության բոլոր հայերի տեղահանմանն ու բնաջնջմանը, Լեփսիուսը բոլոր ջանքերը գործադրեց՝ ցեղասպանությունը կասեցնելու համար։ Նա 1915 թ․ հուլիսին անձամբ մեկնեց Օսմանյան պետություն, հավաքեց բազմաթիվ տեղեկություններ ու փաստական նյութեր,- փաստեց հայագետը:- Չնայած գրաքննության արգելքներին՝ նա վճռեց հայերի հանդեպ իրականացվող ոճրագործությունների մասին իրազեկել լայն հասարակությանը և այդ կերպ հասարակական ճնշում գործադրել կառավարության վրա՝ վերջինիս հայանպաստ քայլերի հարկադրելու համար»։  

Հեղինակը նշեց, որ ցեղասպանության վերաբերյալ Լեփսիուսի հավաքած նյութերը լույս են տեսել առանձին գրքով՝ «Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ» վերնագրով: 

«Գաղտնի կերպով 20.500 տպաքանակով հրատարակեց և ուղարկեց գերմանական ավետարանական բոլոր ծխական համայնքներին, ինչպես նաև առավել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրություններին ու հրատարակչություններին։ Այնուհետև, տարբեր կողմերից նախազգուշացումներ ստանալով և միաժամանակ ի նպաստ հայերի ազատ գործելու համար, իրեն ենթարկեց տարագրության՝ մեկնելով չեզոք Հոլանդիա»,- ասաց Ա. Հայրունին։

Լեփսիուսը Հոլանդիայում ևս շարունակում էր իր հայանպաստ գործունեությունը. «Հոլանդիայում նա մի կողմից շարունակեց ցեղասպանության վերաբերյալ իր տեղեկատվական քարոզչությունը, մյուս կողմից ձեռնամուխ եղավ նյութական միջոցների հավաքագրմանը, որոնք ծառայում էին աքսորյալ հայերին օգնելու նպատակին»։ 

Աշոտ Հայրունու խոսքով, Լեփսիուսն ակնդետ հետևում էր Հայկական հարցի զարգացումներին՝ հրապարակախոսի իր ամբողջ ավյունն ի սպաս դնելով դրա արդարացի լուծմանը։ 

«Խիստ կարևոր նշանակություն ունեցավ նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ նրա ունեցած ելույթը, որի շնորհիվ դատարանը հանգամանալից իրազեկվեց թուրքական ոճրագործությունների մասին»,- ասաց պատմաբանը:

Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Հայրունին նշեց. «Դր․ Լեփսիուսը, փաստորեն, իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդին՝ մշտապես հանդես գալով որպես նրա անշահախնդիր, անձնուրաց բարեկամն ու դատապաշտպանը: Նրա վիթխարածավալ հայանպաստ գործունեությունը գերմանական գիտական շրջաններին դեռևս բավականաչափ հայտնի չէր, և լույս տեսած մենագրությունը լրացնում է այդ բացը։ Գրքում հանգամանալից պարզաբանվում են նաև մի շարք կարևոր հիմնախնդիրներ, որոնք հաճախ դարձել են շահարկումների և նենգափոխումների առարկա»: 

Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջերս ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և պրոֆեսոր Աշոտ Հայրունին Ցեղասպանության հակառակորդների միության անդամների անունից շնորհակալագրեր են ստացել՝ համալսարանում Ցեղասպանության հակառակորդների միության պատվիրակության անդամների ընդունելության և ուսանողության ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման կազմակերպման հարցում ունեցած անձնական ներդրման և հաղորդակցական հարցերում աջակցության համար։ 

Անգին Խաչատրյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ից դեպի միջազգային գիտակրթական հարթակ․ ԵՊՀ ուսանող Անի Ամիրխանյանի կրթական ուղին

30.05.2025

ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ

29.05.2025

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am