Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ԲԱՌԱՐԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ Է ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՎՈՐՈՂԻ ԴԵՐԸ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Հոկտեմբեր 22, 2022 | 16:14
Կրթություն
Գիտություն

ԵՊՀ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ԲԱՌԱՐԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ Է ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՎՈՐՈՂԻ ԴԵՐԸ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովում հետազոտություններ են ներկայացնում հանրապետության ականավոր լեզվաբաններ՝ գիտակրթական տարբեր հաստատություններից։
republican-conference-on-the-Armenian-language

Հոկտեմբերի 22-23-ն անցկացվող գիտաժողովը նպատակ ունի քննարկությամբ վերլուծելու արդի հայերենի քերականական, մասնավորապես ձևաբանական համակարգում տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները, նորմավորման հստակ սկզբունքներով հիմնավորելու գրական լեզվում տեղաշարժերը։ Գիտաժողովի քննարկման արդյունքները կօժանդակեն ուսումնական քերականական բառարանի կազմման աշխատանքներին: Գիտաժողովում ներկայացված զեկույցներին հաջորդում են ծավալուն և բովանդակալից քննարկումներ, որտեղ նշանավոր լեզվաբաններն անդրադառնում են արդի հայերենի քերականական զուգաձևություններին, ընդունելի և ոչ ընդունելի ձևերին, շարունակ զարգացող և փոփոխվող լեզվի քերականական տեղաշարժերին և այլ կարևորագույն հարցերի։

Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվող գիտաժողովի սկզբում հնչեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որտեղ ԵՊՀ ռեկտորը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպման համար,  ընդգծել էր այսօրինակ գիտաժողովների էական դերը և մատնանշել համալսարանում գիտական գործունեության կարևորությունը։

«Գիտաժողովները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մտքեր արտահայտելու, հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլև գործակցային նոր կապեր հաստատելու, իրականացվող ծրագրերն է՛լ ավելի ընդլայնելու համար։ Ամեն գիտաժողով նորանոր գաղափարների հղացման և իրագործման մի սկիզբ է»,- ասված էր ԵՊՀ ռեկտորի ուղերձում։

Անդրադառնալով քննարկման առարկա բառարանի կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորը նշել էր․ «Վստահաբար այն լինելու է յուրօրինակ տեղեկատու բառի ձևաբանական հատկանիշները ճշգրտելու, գրավոր խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու համար, և որ ամենակարևորն է, այն հավասարաչափ գործածելի է լինելու ինչպես ուսուցանողի, այնպես էլ սովորողի համար»։

ԵՊՀ ռեկտորը առանձնահատուկ կարևոր համարեց այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորում անցած «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» թեմայի շրջանակում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․դ․, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ողջունեց ներկաներին, ընդգծեց գիտաժողովի և դրա շրջանակում քննարկվող թեմաների կարևորությունը՝ մասնակիցներին մաղթելով բեղուն և արգասաբեր աշխատանք։

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ներկայացնելով «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեմայի շրջանակում կատարված աշխատանքների ընթացքը և ստեղծվող բառարանի կիրառական և տեսական կարևորությունը, նշեց․ «Բառարանը ներկայացնելու է բառաձևի ամբողջական նկարագիրը։ Դա շատ կարևոր է և՛ զուտ գործնական-հաղորդակցական տեսակետից, և՛ տեսական առումով․ նախ՝ կարևոր է այն, որ սովորական ընթերցողը ձեռքի տակ կունենա մի բառացանկ, որով կկարողանա իր համար ճշտել գրական կանոնական քերականական ձևերը՝ հոլովաձև, հոգնակիի կազմություն, խոնարհման կառույցներ և այլն ապահովելու համար իր գրագետ հաղորդակցումը միջավայրի հետ։ Երկրորդ՝ այսպես կոչված տեսական կարևորությունն այն է, որ բառարանը, լինելով այդպիսին, կունենա նաև զուտ բանասիրական նշանակություն․ մասնագետը հնարավորություն կունենա ակադեմիական մակարդակում օգտագործելու քերականական զարգացումների վերաբերյալ բառարանում արձանագրված նյութը»։

Յու․ Ավետիսյանն ազդարարեց գիտաժողովի մեկնարկը և ներկայացրեց «Քերականական բառարան. ձևավորման և կառուցվածքի սկզբունքներ» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձավ ստեղծվող բառարանի կազմման սկզբունքներին, կառուցվածքային առանձնահատկություններին, նպատակներին և կիրառելիությանը։ Նա մասնավորապես ասաց, որ բառարանը մեծապես կնպաստի գրական արևելահայերենի քերականության մշակմանը և կիրառական նշանակություն կունենա ինչպես մասնագիտական հանրույթի, այնպես էլ հասարակության լայն շերտերի համար։

 

Անդրադառնալով բառարանի կարևորագույն առանձնահատկություններից մեկին՝ հայերենի քերականության նորմավորմանը նպաստելուն՝ Յու․ Ավետիսյանն ասաց․ «Բառարանը արձանագրելու է գրական լեզվի տեղաշարժերը․ նշվելու են թեքվող բոլոր այն ձևերը, որոնք գործող զուգաձևեր են։ Ավելին, բառարանը ունենալու է նորմավորող նշանակություն՝ մատնանշելով լեզվի զարգացման հնարավոր ուղիները։ Այս իմաստով՝ բառարանը մի զգալի չափով ստանձնելու է գրական հայերենի քերականությունը նորմավորողի պատասխանատու դերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան, բ․գ․թ․, դոցենտ Արտաշես Սարգսյանը ներկայացրեց «Անգործածականությունը որպես բառաձևերի բնորոշման հիմնախնդիր» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձավ բառերի անգործածականությամբ պայմանավորված՝ քերականական ձևերի կազմության և գոյության հարցերին։

ԵՊՀ դոցենտը, մեզ հետ զրույցում անդրադառնալով բառարանի ստեղծման նպատակին, ասաց. «Բառարանի նպատակն այն է, որ ներկայացվեն բառերն իրենց քերականական հատկանիշներով, հատկապես այն բառերը, որոնք կարող են ընթերցողի, սովորական օգտվողի, նաև մասնագետի համար ներկայացնել ինչ-որ դժվարություն: Փորձում ենք այդ մոտեցումները ճշտելով ներկայացնել այդ բառերը: Դժվարություններ լինում են, քանի որ տարբեր հարցերի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ»:

Լեզվաբանը նշեց, որ բառարանում շեշտը դրվում է բառի քերականական իրողությունների վրա, այսինքն՝ որ բառն ինչ քերականական կարգեր ունի կամ չունի, և ինչպես է դա արտահայտվում:

«Գործնական առումով սա կարևորվում է նրանով, որ եթե բառի մասին հնարավոր է տեղեկություն ստանալ բառարանից ուղիղ ձևով, իսկ թեքված ձևերի մասին սովորաբար բառարաններում քիչ է լինում (նշվում է հոլովման տիպը կամ հոգնակիի կազմությունը), ապա այս դեպքում բերվում են բոլոր ձևերը: Հիմնականում ընդգրկվում են այն բառերը, որոնք և՛ համագործածական են, և՛ ունեն քերականական ինչ-որ առանձնահատկություններ: Եթե բառի քերականական հատկանիշները օրինաչափ են, ապա ներկայացվում են տիպար ձևով, որպեսզի բառարանի ծավալը չմեծանա, իսկ եթե շեղումներ կան, օրինակ՝ անկանոն բայեր են, ապա տրվում են բոլոր ձևերը»։

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Լիանա Սարգսյանը, ներկայացնելով «Ձևաբանական նշագրումները արդի հայերենի բառարաններում» թեմայով զեկույց, ընդգծեց, որ թեև քերականական առանձին բառարաններ չեն ստեղծվել, սակայն բացատրական և ուղղագրական բառարաններում նշագրումներ եղել են։ Բանախոսը ներկայացրեց՝ որքանով են դրանք համապատասխանում արդի լեզվի որակներին, որքանով են նպատակահարմար գործածության համար, ինչ թերություններ ու բացթողումներ կան և այլն։ Ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ընդգծեց ստեղծվող բառարանի կարևորությունը և դրա անփոխարինելի դերն ու նշանակությունը։

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը հանդես եկավ «Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով հիշյալ շաղկապների կիրառական առանձնահատկություններին։ Բանախոսը նշեց, որ արդի հայերենի որ, թե շաղկապները իրենց գործածության հաճախականությամբ, այլ խոսքի մասեր կազմելու ունակությամբ, ամենատարբեր հարաբերություններ արտահայտելու, իրենց միջոցով խոսքիմասային տարարժեքություն ունեցող բառերի խոսքիմասային պատկանելությունը տվյալ նախադասության մեջ ճշտելու, ներխոսքիմասային տեսակ առանձնացնելու, իմաստային նրբերանգներ դրսևորելու օժտվածությամբ և ճկունությամբ, խոսքի ոճավորում արտահայտելու յուրահատկությամբ բացառիկ տեղ են գրավում հայերենում:

Գիտաժողովի նիստերի նախագահողներն են բ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում լեզվաբանները քննարկելու են նաև հայերենի շարահյուսության վիճարկելի որոշ խնդիրներին, ժամանակակից հայերենի ձևաբանական տիպաբանությանը, խոսքի մասերի դասակարգմանը, արդի արևելահայերենում բայական փոխանցումների պատմական զարգացմանն ու գրաբարից ժառանգված հոլովական զուգաձևությունների զարգացմանը, գրական արևելահայերենում գոյականի հոգնակիակազմության անկանոնության դրսևորումներին, տերմինների խոսքիմասային պատկանելիության խնդիրներին, հարադիր բայերի լրացումառության առանձնահատկություններին, դարձվածքներում բայերի լրացումառությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ գիտաժողովին ներկա էին և քննարկումներին մասնակցում էին նաև հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ և այլ հյուրեր։

Հիշեցնենք, որ վերջերս գիտական թեմայի և ստեղծվող բառարանի վերաբերյալ զրուցել էինք թեմայի ղեկավար Յու․ Ավետիսյանի հետ։

Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակիցներն են Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

Միջֆակուլտետային համագործակցությունը՝ կամուրջ դիվանագիտության և զբոսաշրջության միջև

20.05.2025

Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

20.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am