«Միջազգային փորձը հսկայական դեր խաղաց այս մեծ հաջողությանը հասնելու գործում». ԵՊՀ ուսանողը կրթությունը կշարունակի աշխարհի լավագույն բուհերից մեկում ԵՊՀ-ն շարունակում է ընդլայնել իր ուսանողների կրթական հնարավորություններն արտերկրում։ Դրա վառ վկայությունն են ԵՊՀ ուսանողների մեծ հաջողությունները միջազգային ասպարեզում։ Այս անգամվա մեր զրուցակից Օֆելյա Մկրտչյանը, որը Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է, «Էրազմուս+» ծրագրով Գերմանիայում ուսանելուց հետո պատրաստվում է իր մագիստրոսական կրթությունը շարունակել Չինաստանում՝ աշխարհի լավագույն բուհերից մեկում։
Կինը լաբորատորիայում․ խոչընդոտներից մինչև մասնագիտական վստահություն «Ընտրեցի ֆարմացիայի ոլորտը, քանի որ այստեղ քիմիայի «կախարդանքը» վերածվում է կոնկրետ լուծումների՝ դեղերի, որոնք փրկում են կյանքեր»,- ասում է ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը, որը ժամանակին որպես գործունեության ոլորտ է ընտրել գիտության աշխարհը: Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է կանանց ներկայությունը գիտության աշխարհում, որտեղ նրանց աշխատանքի արդյունքում ոչ միայն արձանագրվում են գիտական նվաճումներ, այլև լուծվում են հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
Նրանց պատմությունները տարբեր են, բայց մեկնարկը՝ նույնը. տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը Երևանի պետական համալսարանում այսօր տոնական մթնոլորտ էր։ Բուհի բակում կրկին հավաքվել էին շրջանավարտներ, դասախոսներ, հյուրեր ու ընտանիքների անդամներ՝ նշելու ուսանողական երկար ու բովանդակալից ճանապարհի ավարտը։
Լեհ գիտնականը՝ կրթության, գիտության և երիտասարդների ներուժի մասին Միջազգային գիտական համագործակցությունները համալսարանի զարգացման կարևորագույն բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն ստեղծում են նոր գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորություն, այլև ուսանողներին ներգրավում են համաշխարհային գիտական միջավայրում։ Այդպիսի համագործակցության վառ օրինակներից մեկը լեհ գիտնական, նեյրոֆիզիոլոգ Քշիշտով Տուրլեյսկու և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետազոտողների միջև ձևավորված գործակցային երկարամյա կապն է։
«Ոսկի սերմեր» կրթամրցանակաբաշխությունը՝ կրթության, հիշողության և պատասխանատվության մասին ԵՊՀ-ում անցկացվեց «Ոսկի սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի վեցերորդ մրցանակաբաշխությունը։ Ծրագիրն իրականացվում է 2021 թվականից Երևանի պետական համալսարանի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդների հիշատակին, նպաստելու կրթության և գիտության առաջընթացին, խրախուսելու երիտասարդ մասնագետներին։
«Արժեքների կրթության խթանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում»․ ԵՊՀ-ում անցկացվեց «VAKE» մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթաց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց «Արժեքների կրթության խթանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցեց ֆակուլտետի 38 դասախոս։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տոնեց հոբելյանական 20-ամյակը Հայաստանի անկախության տարիներին մայր բուհի մշակութային կյանքը նոր վերելք ապրեց, երբ 2006 թվականի հունիսի 6-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։ Կառույցի հիմնական առաքելությունը դարձավ համալսարանականների մշակութային կյանքի կազմակերպումը, ինչպես նաև շնորհալի ուսանողների համար ինքնադրսևորվելու հարթակ ստեղծելը:
«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026» միջոցառման կամավորները ստացան հավաստագրեր Յուրաքանչյուր հաջողված միջոցառման հետևում կանգնած են մարդիկ, որոնց աշխատանքը հաճախ աննկատ է մնում մասնակիցների համար։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի կազմակերպչական թիմի կարևոր մասն էին նաև կամավորական աշխատանքներում ընդգրկված ուսանողները, որոնք իրենց նվիրված աշխատանքի ու ցուցաբերած պատասխանատվության համար արժանացան հավաստագրերի։
Բաց հարթակ նոր գաղափարների համար. ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը 20 տարեկան է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն այսօր նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Արդեն երկու տասնամյակ է՝ համալսարանական այս օջախը մեկ հարթակում համախմբում է տարբեր ֆակուլտետների ուսանողներին՝ համարձակ գաղափարները վերածելով արվեստի:
Կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական և 2025-2026 ուսումնական տարվա վերջին նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են համալսարանի կրթական, գիտական և կազմակերպական գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Խորհուրդը հաստատել է դոցենտի և պրոֆեսորի պաշտոններում ընտրվելու վերաբերյալ որոշումները, ընդունել գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման և աշխատողների ատեստավորման նոր կարգը, հրատարակության երաշխավորել գիտական և ուսումնական մի շարք աշխատություններ, ինչպես նաև անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին ու համալսարանական ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող նախաձեռնություններին։