Ինքնավար ԱԹՍ՝ փակ տարածքում 3D քարտեզագրում կատարելու համար. Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների նոր նախաձեռնությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ ուսանողներ ներգրավված են ԱԹՍ-ների նախագծման և փոխկապակցված ինքնավար համակարգի զարգացման աշխատանքներում: Նրանք նպատակ ունեն ստեղծելու այնպիսի համակարգ, որը փակ կամ դժվարամատչելի տարածքներում կկատարի 3D վերակառուցում, օբյեկտների հայտնաբերում, խոցում, բարձր ճշգրտությամբ նկարահանում՝ միավորելով օդային և գետնային հնարավորությունները:
Տվյալներ, ռիսկեր, կառավարում․ ԵՊՀ ասպիրանտն ուսումնասիրում է մարդ-համակարգիչ փոխազդեցության առանձնահատկությունները ֆինանսներում Մարդ-համակարգիչ փոխազդեցությունն այսօր համարվում է տեխնոլոգիական գիտության՝ լայնորեն ուսումնասիրվող ուղղություններից մեկը, որի կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների մեջ, կարող է փոխել ռիսկերի կառավարման մոտեցումները։ Այս թեմայով ուսումնասիրություն է կատարում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Արեգա Պռազյանը, որը, հետաքրքրված լինելով ֆինանսական ռիսկերի վերլուծությամբ, որոշել է հետազոտել տվյալ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում։
«BioExpo-2025»․ գիտությունը, կրթությունը և նորարարությունը՝ մեկ հարթակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է «BioExpo» ցուցահանդեսը, որը դարձել է ավանդական հարթակ՝ միավորելով կրթությունը, գիտությունը և բիզնես ոլորտը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ուսանողների և շրջանավարտների մասնագիտական աճի հնարավորությունները, ինչպես նաև տրամադրել կարևոր տեղեկություններ կենսաբանական ոլորտի ժամանակակից միտումների և աշխատաշուկայի պահանջների մասին։
ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիա՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցության շրջանակում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օդերևութաբանության լաբորատորիայի բացման արարողությունը: Լաբորատորիան, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կծառայի որպես հետազոտական և կրթական կենտրոն, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու օդերևութաբանական կայանից ստացված մի շարք տվյալների:
Կրթագիտական համագործակցության նոր հեռանկարներ. ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և դեսպան Ամալ Աֆիֆին հանդիպման ընթացքում քննարկեցին կրթության և գիտության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ինչպես պատմական կապերը, այնպես էլ ժամանակակից փոխգործակցությունները՝ նրանք անդրադարձան առկա համագործակցություններն ընդլայնելու հնարավորություններին:
Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» («Designing Instruction with Generative AI») գրքի շնորհանդես-քննարկումը։ Հիմնվելով բազմազան հետազոտությունների, մասնագիտական փորձի և ռազմավարական դիտարկումների վրա՝ գիրքը կարող է դառնալ արժեքավոր ուղեցույց ինչպես սկսնակ և փորձառու դասախոսների, այնպես էլ ուսանողների համար՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը նպաստել դասընթացների ստեղծմանը, դասավանդման արդյունավետության բարձրացմանը։
Առողջարանային և արկածային զբոսաշրջությունը՝ Լոռու մարզում տուրիզմի զարգացման նոր հեռանկար Լոռին իր անկրկնելի հարուստ բնությամբ ու պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Մարզում զարգացման մեծ հեռանկարներ ունի նաև առողջարանային-վերականգնողական, ինչպես նաև արկածային զբոսաշրջությունը: Այս մասին նշում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը։
Հայագիտության ռահվիրան․ ԵՊՀ-ում անցկացվեց «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ականավոր հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակին։
«100 տարի անց․ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով». ԵՊՀ-ում մեկնարկեց եռօրյա գիտաժողովը ԵՊՀ-ում մեկնարկեց նորվեգացի գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի՝ Հայաստան այցելության 100-ամյակին նվիրված «100 տարի անց․ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» վերտառությամբ միջազգային եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել է «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում: