Կայացավ «Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս II» հայալեզու ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը Ձեռնարկը կարող է ծառայել որպես հենասյուն դեղագործական կրթության ոլորտում, առողջապահության կազմակերպման պրակտիկայում, ինչպես նաև պետական կարգավորման և քաղաքականության մշակման գործընթացներում:
Մարտահրավերներ, լուծումներ, ցուցանիշներ. ուշադրության առանցքում են ժողովրդագրական խնդիրները Օրերս ԵՊՀ-ում պաշտոնապես բացվեց Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը, որը նպատակ ունի դառնալու բազմագործառույթ հարթակ՝ ժողովրդագրական կրթության, հետազոտությունների և տվյալահենք քաղաքականությունների մշակման ուղղությամբ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ զրուցել ենք կենտրոնի ստեղծման հիմնավոր անհրաժեշտության, առկա խնդիրների և հիմնադրամի կողմից դրանց լուծման համար մշակվող նախաձեռնությունների մասին։
ԵՊՀ-ում անցկացվեց «Electionville» կրթական խաղը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանության և Շվեդիայի շրջանավարտների ցանցի համագործակցությամբ համալսարանում անցկացվեց «Electionville» կրթական ինտերակտիվ խաղը։ Շվեդական ինստիտուտի մշակած կրթական այս խաղի հիմնական նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ժողովրդավարական արժեքներին և ընտրական գործընթացներին՝ նրանց հնարավորություն տալով գործնականում ընկալելու տեղական ժողովրդավարության, ռեսուրսների բաշխման ու որոշումների կայացման մեխանիզմները։
«Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ սոցիալական դերին». ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյան «Կանայք պետք է հաղթահարեն հասարակության մեջ ձևավորված գենդերային կարծրատիպերը՝ կապված առաջնորդության և ագրեսիվ վարքի ընկալման հետ»,- ընդգծում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը: Նա Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Կնյազյանի հետ հեղինակել է «Քաղաքական դիսկուրսը և գենդերի դերը քաղաքականության մեջ» վերտառությամբ հոդվածը, որը հրապարակվել է Ավստրիայում լույս տեսնող «European Journal of Humanities and Social Sciences» հանդեսում:
«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համագործակցությամբ անցկացվեց «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով հնգօրյա ամառային դպրոց։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքների միջոցով ձեռք բերելու խորացված գիտելիքներ և գործնական փորձ սնկաբանության ոլորտում։
Բախտաղեկի եկեղեցին՝ պատմական Անիի մշակութային ինքնատիպության խորհրդանիշ Բախտաղեկի եկեղեցու հայտնաբերմամբ ազդարարվեցին պատմական մայրաքաղաք Անիի գիտական ուսումնասիրությունները: Այս մասին ընդգծում է ԵՊՀ դասախոս, դոցենտ Զարուհի Հակոբյանը: Նրա խոսքով՝ Բախտաղեկի եկեղեցին ունեցել է «Դրախտային այգու» նկարագիր՝ ողողված կենդանիների և թռչունների պատկերներով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025». հավաստագրերի հանձնում և կամավորական աշխատանքի արժևորում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի կամավորների և կազմակերպական աշխատանքներում ներգրավված ԵՊՀ աշխատակիցների հետ հանդիպում։
Ի՞նչ անել ԵՊՀ-ից Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարան հասնելու համար․ տեղակատվական հանդիպում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչ Հասմիկ Հունանյանի հետ՝ ուսանողներին և դասախոսներին ներկայացնելու Գերմանիայում կրթություն ստանալու, գիտական աշխատանք կատարելու և միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորությունները։
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը Երևանի պետական համալսարանում ծավալած 40-ամյա անբասիր գործունեության, բարեխիղճ աշխատանքի, մեծ վաստակի համար ու ծննդյան 70-ամյակի առթիվ ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հասմիկ Գևորգյանը։
Իտալերենի շաբաթն այս տարի կանցնի «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրի ներքո ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով «Իտալերենի շաբաթ» միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը: Ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի երրորդ շաբաթը նվիրվում է իտալերենին՝ խթանելու լեզվի և իտալական մշակույթի զարգացումը: