Միջֆակուլտետային համագործակցությունը՝ կամուրջ դիվանագիտության և զբոսաշրջության միջև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնությամբ համալսարանում տեղի ունեցավ «Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջֆակուլտետային այս միջոցառումը նպատակ ուներ միավորելու զբոսաշրջության ու դիվանագիտության ոլորտների մասնագետներին և ուսանողներին՝ հատկանշելով մասնագիտությունների հատման ու փոխլրացման գաղափարը։
Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Արժևորելով մոնսինյոր Պասկալ Գոլնիշի երկարամյա նվիրումը կրթությանը, ինչպես նաև ծավալած մարդասիրական գործունեությունը՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում այցելել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի մայիսի 12-17-ը գործուղվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (ք. Ադիս Աբեբա): Ա. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
«Համալսարանը պետք է լինի երկխոսության հարթակ տեխնոլոգիաների և մարդու միջև»․ Արևիկ Անափիոսյան ԵՊՀ շրջանավարտների ֆորումը ոչ միայն վերամիավորեց համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին, այլև դարձավ հարթակ, որտեղ քննարկվեցին Հայաստանի բարձրագույն կրթության ապագայի վերաբերյալ նորարարական տարբեր գաղափարներ։ ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու, ԵՊՀ շրջանավարտ Արևիկ Անափիոսյանը բարձր գնահատեց այսօրինակ միջոցառումների անցկացումը և հույս հայտնեց, որ այս ֆորումը կդառնա ամենամյա։
ԵՊՀ-ում էր Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահը նախ հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ ծանոթանալով համալսարանի կրթագիտական հնարավորություններին, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ:
Պրոֆեսորի օգնականը՝ հաղորդակցական «կամուրջ» ուսանողի և դասավանդողի միջև․ ակադեմիական նոր փորձի պատմությունը Գործընկերային ի՞նչ կապ կարող է ունենալ երիտասարդ հետազոտողը պրոֆեսորի հետ, ինչպե՞ս է դասավանդողը ժամանակ գտնում հետազոտությամբ զբաղվելու համար, ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել մի համակարգ, որտեղ ուսանողի և դասախոսի միջև ոչ թե անանց պատնեշ է, այլ փոխադարձ աջակցություն. այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Աննա Մարգարյանի և նրա օգնական, նույն ամբիոնի դասախոս Գևորգ Բարսեղյանի հետ։ Նրանք պատմել են, թե ինչպես է պրոֆեսորի օգնականի ներգրավումը ուսումնական գործընթացում վերածվել ոչ միայն աջակցության, այլև մասնագիտական դպրոցի և՛ երիտասարդ դասախոսների, և՛ ուսանողների համար։
Արժևորում, համագործակցություններ, նոր հեռանկարներ․ ամփոփվեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը Երևանի պետական համալսարանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր մայիսի 15-ին և 16-ին կայացած ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Միջոցառումն ապացուցեց, որ համալսարանական ոգին հարատև է ու միավորող․ այն համախմբում է բոլորին՝ անկախ մասնագիտությունից, տարիների հեռավորությունից ու աշխարհագրական սահմաններից։ Ֆորումի երկրորդ օրվա օրակարգում էին ԵՊՀ շրջանավարտների բանախոսությունները, ֆորումի արդյունքների ամփոփումը և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ հայտնի շրջանավարտները ներկայացրին իրենց ոլորտների խնդիրները՝ մատնանշելով լուծումները ԵՊՀ-ում շարունակվեց համալսարանի շրջանավարտների ֆորումը. երկրորդ օրվա մեկնարկը տրվեց համալսարանի շրջանավարտների բանախոսություններով, որոնք վերաբերում էին տարբեր թեմաների՝ հանքարդյունաբերությունից մինչև արհեստական բանականություն:
ԵՊՀ շրջանավարտների ֆորում․ համալսարանը՝ լոկալ և գլոբալ խնդիրների արձագանքող ԵՊՀ-ում ընթացող շրջանավարտների ֆորումի շրջանակում համալսարանական կյանքը տարբեր ձևաչափերով անցկացվող միջոցառումների շնորհիվ վերածվել է արդիական խնդիրների շուրջ գիտելիքների փոխանակման և գաղափարների զարգացման հարթակի։ Մինչ շրջանավարտները վերամիավորվում են համատեղ անցած ուղու շուրջ, ԵՊՀ տարբեր դահլիճներում անցկացված մի շարք սեկցիաների քննարկումները ցույց են տալիս, որ համալսարանական միտքն ապրում և զարգանում է՝ արձագանքելով ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ օրակարգին։ Քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են մեր կենսոլորտին, տնտեսությանը, պատմամշակութային ինքնությանը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներին։
Վերադարձ համալսարան․ մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը Երևանի պետական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Երկօրյա միջոցառումը պատմական նշանակություն ունի համալսարանական համայնքի համար, քանի որ առաջին անգամ ստեղծվում է հաղորդակցման և համագործակցության հարթակ, որը միավորում է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտներին: