ԵՊՀ-ում հյուրընկալվեց Շանհայի համալսարանի պրոֆեսորի գլխավորած պատվիրակությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Շանհայի համալսարանի պրոֆեսոր Չանգգանգ Գուոյի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու կրթագիտական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնը՝ բացառիկ գիտական հարթակ վտանգված լեզուների համար ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը շարունակական ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանի այն լեզուները, որոնք հաճախ մնում են պետական քաղաքականություններից դուրս ու մոռացության եզրին։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ԵՊՀ-ում կայացավ գիտական աշխատաժողով՝ «Վտանգված լեզուներն Ադրբեջանում. պետական, լեզվական քաղաքականության նոր փուլի մեկնարկը (2021 թ․ սկսած)» խորագրով։
Նոր մեծ հնարավորություն ուսանողների համար. ԵՊՀ-ն և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության հուշագիր Երևանի պետական համալսարանը և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն «Ինեկոբանկը՝ քո կողքին» կրթական ծրագիրի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու կողմերի փոխգործակցությունը:
Նոր գիտելիքներ, միջազգային փորձի ուսումնասիրում. ԵՊՀ-ի ընձեռած հնարավորության առավելությունները ԵՊՀ «Հանրային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Էվելինա Ոսկանյանը 2025թ. երկրորդ կիսամյակից մեկնել է Ֆրանսիա՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակելու Փարիզի քաղաքագիտության ինստիտուտում (Sciences Po, Paris): Էվելինան օրերս է վերադարձել ԵՊՀ: Նրա հետ զրուցել ենք արտերկրի բուհում ստացած գիտելիքների, միջգիտակարգային համագործակցության կարևորության, կրթական գործընթացում բազմամշակութային միջավայրի և այլնի մասին:
ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը Փիլիսոփայական մոտեցումներով և արժեքավոր վերլուծություններով հայտնի ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը Երևանի պետական համալսարանում է՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ և քննարկելու իտալացի փիլիսոփա Ջորջօ Ագամբէնի «Լեզուն, որ կը մնայ։ Ժամանակ, պատմութիւն, լեզու» աշխատության հայերեն թարգմանությունը։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է հայ ուսանողների ու գիտնականների համար՝ լսելու նրա մոտեցումները և մտքերը՝ բացահայտելով փիլիսոփայության նոր հորիզոններ:
«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան Կարասային թաղումները մեծ տարածում են ունեցել անտիկ ժամանակաշրջանում: Դրանք առավելապես շատ են հայտնաբերվել ՀՀ Արարատի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Սակայն թաղման այս ձևը հատկապես բնորոշ է պատմական Արցախ-Ուտիքին: Այս մասին փաստում է ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը:
ԵՊՀ իրանագետները` Կոպենհագենում. փորձի փոխանակում գիտելիքի և մշակույթի շուրջ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոսներ Նունիկ Դարբինյանն ու Հակոբ Ավչյանը «Էրազմուս+» ծրագրով այցելել են Կոպենհագենի համալսարան (Դանիա), հանդես եկել բաց դասախոսություններով և քննարկել հետագա համագործակցության հնարավորություններ։ Մեկշաբաթյա ծրագրով այցի նպատակների, արդյունավետության և այլ մանրամասների մասին զրուցել ենք նրանց հետ։
Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր Օրերս լույս է տեսել Լյուվենի կաթոլիկ համալսարանի բելգիացի պրոֆեսոր Ռոլանդ Բրեյըրի «Սուտ-կեղծարարություն-հիմարություն» գիրքը՝ ԵՊՀ դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար Դավիթ Մոսինյանի թարգմանությամբ: Մեզ հետ զրույցում հեղինակը խոսեց գրքի մասին և ոչ միայն...
«Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի». Լևոն Սարգսյան Լեզվի դասավանդման բովանդակությունը միայն քերականությամբ ու բառերով դժվար է գրավիչ ու հաճելի դարձնել, հատկապես` գերմաներենի դեպքում։ Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի հետաքրքրությամբ դուք կսովորեք գերմաներենը, եթե ձեր յուրաքանչյուր դաս պարունակի լեզվի, մշակույթի, պատմության և ավանդույթի տարրեր։
Ուրարտական աստվածների գլխամասի լուսապսակը՝ քրիստոնեական սրբանկարչության նախատիպ Ուրարտական ժամանակաշրջանում որոշ աստվածությունների գլխամասում պատկերվել է լուսապսակ: Այս պատկերագրական ձևավորումը կարելի է դիտարկել քրիստոնեական սրբանկարչության նախատիպ՝ փաստելով պատկերագրական ժառանգորդականության միտումը։ Այս եզրահանգումն է կատարել ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը, որն ուսումնասիրել է ուրարտական արվեստի նմուշները: