«Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Երևանում կանցկացվի «Սիգման» լազերների միջազգային դպրոցը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։
Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում Գաղտնիք չէ, որ լուրերը ոչ միայն տեղեկություն են հաղորդում, այլև ձևավորում հույզեր ու վարքագիծ։ Ձևավորված մեդիամթնոլորտում սոցիալական ցանցերը, մասնավորապես տելեգրամյան լրատվական ալիքներն ի՞նչ հույզեր են հաղորդում քաղաքացիներին․ ակտիվացնո՞ւմ են, թե՞ ճնշում հանրային ներգրավվածությունը։ ԵՊՀ հետազոտողները գիտական հետազոտության շրջանակում փորձում են բացահայտել տելեգրամյան լրատվական ալիքների առաջացրած հույզերի և քաղաքացիական չներգրավվածության փոխառնչությունները:
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին:
Բնագիտության հետաքրքիր աշխարհի բացահայտումներ դպրոցականների համար․ աշխատարան ԵՊՀ-ում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը հունիսի 2-25-ը կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» բնագիտական աշխատարանը։ Ծրագիրն այս տարի համախմբեց 9-11-րդ դասարանների աշակերտներին, որոնք ոչ միայն զարգացրին իրենց տեսական գիտելիքները, այլև դրանք կիրառեցին գործնական պայմաններում՝ համալսարանի լաբորատորիաներում։
Քաղցկեղի բուժման նոր հետազոտություններ՝ Օպոլեի համալսարանի դոցենտի մասնակցությամբ Օպոլեի համալսարանի (Լեհաստան) բժշկական գիտությունների ինստիտուտի կլինիկական կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, դոկտոր Ագնեժկա Ռոմբել Բրիզեկը այցելել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ՝ քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններ կատարելու նպատակով:
Հանրահռչակել տուրիստական երթուղիներից դուրս մնացած վայրերը, բրենդավորել քաղաքները. տուրիզմի խթանման նախադրյալները ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար մեծ դեր ունի ներգնա զբոսաշրջությունը: ԵՊՀ դոցենտ Մարինե Գևորգյանը նշում է, որ որոշ մարզերում տուրիզմի խթանմամբ կլրացնենք այդ մարզերում արտագաղթի ու գործազրկության հետևանքով առկա բացը: Նա ընդգծում է, որ Հայաստանում բավականաչափ տեսարժան վայրեր կան, որոնք դուրս են մնացել զբոսաշրջային երթուղիների քարտեզներից և հանրահռչակման կարիք ունեն, իսկ քաղաքները՝ բրենդավորման:
ԵՊՀ-ում անցկացվում է Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման 20-րդ միջազգային համաժողովը Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման (ISSI) 20-րդ համաժողովը՝ համախմբելով տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտական խմբերի ղեկավարների և ոլորտի մասնագետների։ Քառօրյա համաժողովը, որն ընդգրկում է բազմաթիվ գիտական քննարկումներ, կենտրոնանալու է գիտաչափության, տեղեկատվաչափության, գրադարանագիտության և հարակից ոլորտների արդի զարգացումների վրա։
Էկոլոգիական վտանգներն ու դրանց կանխարգելման մեթոդների որոնումը՝ ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության առանցքում ԵՊՀ-ում կայացած «Հաշվետու գիտաժողով-2025»-ի ընթացքում ներքին գիտակրթական դրամաշնորհի 2023 թ. շահառու, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լուսինե Համբարյանը ներկայացրեց «ՀՀ տարբեր ջրային մարմիններում միկրոպլաստիկով աղտոտվածության գնահատումը և այդ ազդեցության հետևանքով բիոինդիկատորային միկրոջրիմուռների վիճակի վերլուծություն» թեմայով հետազոտությունը, որն արձագանք է էկոլոգիական այն վտանգին, ինչի հետևանքներն այսօր քիչ ենք տեսնում, բայց, ըստ հետազոտողի, վաղը կարող են վտանգել կենսաբազմազանությունը ոչ միայն ջրային, այլ նաև տարբեր էկոհամակարգերում:
ԵՊՀ-ն հանդիսավորությամբ ճանապարհեց 2024-2025 ուստարվա իր շրջանավարտներին ԵՊՀ-ում տեղի ունեցավ համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը մասնագիտական կյանք թևակոխելու և համալսարանի հետ առավել սերտ համագործակցելու նոր մեկնարկ է:
Անցկացվեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՍԹԵՄ ավագ դպրոցի առաջին շրջանավարտների «Վերջին զանգ» միջոցառումը։ Առաջին 7 շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին՝ թողնելով իրենց հետքն ու սկսելով նոր ճանապարհ՝ լի նպատակներով, երազանքներով ու գիտելիքով։