Նոր նվաճումներ Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայում Դուբայում կայացած Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադան հայ դպրոցականների համար դարձավ հերթական հաջողության հարթակ։ Հայաստանը ներկայացնող թիմը մրցույթում արժանացավ մեկ արծաթե մեդալի և երեք գովասանագրի։ Օլիմպիադայի հայաստանյան թիմի ղեկավարներն էին ԵՊՀ դասախոս Անդրանիկ Դավինյանը և քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Արտյոմ Պետրոսյանը։
Նոր ստարտափ՝ ուղղված դասախոսների արտալսարանային գործունեության արդյունավետության գնահատման գործընթացի թվայնացմանը Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի թիմերից մեկը մշակել և ստեղծել է դասախոսների արտալսարանային գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգ։ Սա նորարարական ստարտափ է, որը նպատակ ունի թվայնացնելու դասախոսների աշխատանքային գործունեության վերլուծության և արդյունավետության չափման գործընթացը։ Համակարգն այժմ փորձարկվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։
Միավորելով ԵՊՀ շրջանավարտների համայնքի ներուժը․ կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը Լոս Անջելեսում ս․թ․ հուլիսի 17-ին տեղի ունեցավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա երկրորդ միջոցառումը՝ նշելու Հայաստանի առաջատար բուհի՝ Երևանի պետական համալսարանի հաջողությունները և ներկայացնելու հիմնադրամի գործունեությունը։
Նոր նախագիծ՝ ի նպաստ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության բարձրացմանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սոնա Բալասանյանի համաղեկավարությամբ իրականացվող «Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիա» նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթում։ Այն նպատակ ունի ստեղծելու մեթոդաբանական և վերլուծական հիմք՝ ուղղված սոցիալական քաղաքականությունների, հանրային մասնակցության և ինստիտուցիոնալ վստահության մանրակրկիտ ուսումնասիրությանը հասարակագիտական մոտեցումների կիրառմամբ:
Հայտնի են ԵՊՀ բակալավրիատի առկա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքները Հրապարակվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքները։
Լեզու և մտածողություն․ արձագանքելով խնդիրներին՝ ԵՊՀ-ում քննարկվել են հայերենի զարգացման ուղիները Ինչպե՞ս մտածել հայերեն, որո՞նք են լեզվի զարգացման արդի հիմնախնդիրները։ Այս և ոլորտին վերաբերող այլ հրատապ խնդիրներին էր նվիրված ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ընթացքում «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում անցկացված պանելային քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԵՊՀ դասախոս Հասմիկ Ջիվանյանը և ՀԱՀ դասախոս Անի Շահնազարյանը։
Երկրաբանի մասնագիտությունը՝ տնտեսական կայունության գրավական ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում Կապանում անցկացվեց «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտները և ֆակուլտետի ուսանողները։
«Երբ գինեգործությունն ավելին է, քան բիզնես». ԵՊՀ շրջանավարտ, «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյան Ի՞նչ է տեղի ունենում, երբ պատմաբանը դառնում է գինեգործ, որի երազանքը հայկական արտադրանքի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելն է։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Վահագն Մկրտչյանը «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2025»-ի ընթացքում ներկայացրեց «Armenia Wine» ընկերության հաջողության պատմությունը։ «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայում նրա ելույթը ոչ միայն բիզնեսի, այլև մարդկային ճանապարհի՝ անցած կասկածների, հստակության, հայրենասիրության ու խիզախ որոշումների պատմություն էր։
«Ո՞վ է ուզում մեկ գործարքից վաստակել 100․000 ԱՄՆ դոլար». գործարար Գևորգ Սաֆարյանի հարցը ԵՊՀ ուսանողներին «Earlyone» և «Lime Tech» ընկերությունների գործադիր տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Տնտեսություն և հասարակություն» սեկցիայի շրջանակում ներկայացրեց իր անցած ճանապարհը մասնագիտական ոլորտում։ Նա պատմեց, թե գաղափարներն ինչպես կարող են նույնիսկ նվազագույն ռեսուրսներով վերածվել իրական արտադրանքի, ապա հարց ուղղեց ԵՊՀ ուսանողներին․ «Ո՞վ է ուզում մեկ գործարքից վաստակել 100․000 ԱՄՆ դոլար»։
Երբ ֆիզիկան «մտածում է», ՏՏ-ն` «իրագործում»․ ԵՊՀ ուսանող Միքայել Սահակյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների համաձայն՝ «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Միքայել Սահակյանը։ «Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողի խոսքով՝ այս պարգևը տարիների հետևողական աշխատանքի, նախաձեռնողականության, ինչպես նաև տարբեր ոլորտներում ձեռք բերած գիտելիքները արդյունավետ կիրառելու արդյունք է։