Հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ և ածխածնային չեզոքություն. միջազգային գիտաժողով՝ ԵՊՀ-ում ԵՊՀ-ում մեկնարկեց «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն նպատակ ունի համակողմանիորեն քննարկելու և վերհանելու հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները, բացահայտելու դրանց զարգացման օրինաչափություններն ու հեռանկարները, ինչպես նաև գնահատելու ոլորտի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում՝ անդրադառնալով նաև ջրակլիմայական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ոլորտում կուտակված միջազգային փորձին։
«ԵՊՀ դասավանդման մեթոդները ոչ միայն արդիական են, այլև ունեն գիտականորեն հիմնավորված խոր արմատներ». Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի ուսանող Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի (ԱՄՆ) ուսանող Միխայիլ Ցարևսկին շուրջ մեկ տարի ուսումը շարունակել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում՝ խորապես ուսումնասիրելով ռուսաց լեզուն: Նա ԵՊՀ էր ժամանել «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակում:
ԵՊՀ-ից Կադիս․ հայ-իսպանական ակադեմիական երկխոսություն Միջազգային ակադեմիական համագործակցությունը շարունակում է մնալ ժամանակակից բարձրագույն կրթության զարգացման առանցքային ուղղություններից մեկը՝ ձևավորելով գիտելիքի փոխանակման և մշակութային երկխոսության նոր հարթակներ։ Երևանի պետական համալսարանի և Կադիսի համալսարանի միջև ձևավորված գործընկերությունը վերջին տարիներին ձեռք է բերել համակարգված և բազմաշերտ բնույթ։
Արևելքի ձայնը. քննարկում՝ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության շուրջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ նշանավոր գրականագետ, գրաքննադատ Էդուարդ Ու. Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն հրատարակության քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի համագործակցությամբ:
Հայաստանը՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների առաջատար երկրների շարքում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվում է ռազմավարական նշանակության ծրագիր։ ՀՀ Կառավարությունը «Firebird.ai» ընկերությունից ձեռք է բերել 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ, որոնք հասանելի են դառնալու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, համալսարաններին և անհատ մասնագետներին։
Ինչպե՞ս է փոխվում բուհական կրթությունը․ հայկական և եվրոպական փորձը՝ մեկ հարթակում ԵՊՀ համակարգմամբ իրականացվող «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի շրջանակում ս․թ․ ապրիլի 22–ին և 23-ին Ջենովայի համալսարանում անցկացվեց երկօրյա սեմինար՝ նվիրված Հայաստանի բուհերում ժամանակակից թվային և տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Գիտական հանրույթը նշեց պրոֆեսոր Մանվել Ասատրյանի 100-ամյակը Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված անվանի լեզվաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Մանվել Ասատրյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակն էր վերհանել Մանվել Ասատրյանի գիտական վաստակը և քննարկել նրա հիմնարար աշխատությունների դերը ժամանակակից հայագիտության մեջ։ Սա հիանալի առիթ էր՝ գիտական լույսի ներքո դիտարկելու պրոֆեսորի մշակած տեսություններն ու մեթոդաբանությունը։
Միջոցառում` նվիրված Արմեն Թռչունյանի 70-ամյակին. երբ հիշողությունը դառնում է գիտության շարունակություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում նշվեց անվանի գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի ծննդյան 70-ամյակը։ Գիտական և ակադեմիական երկարամյա գործունեության ընթացքում երջանկահիշատակ պրոֆեսորը նշանակալի ներդրում է ունեցել կենսաբանության զարգացման, գիտական դպրոցի ձևավորման և երիտասարդ հետազոտողների պատրաստման գործում՝ թողնելով մասնագիտական հարուստ ժառանգություն և լուսավոր հիշատակ։
«Ամեն մարդ կարող է ունենալ կարծիք, բայց ոչ տեսակետ»․ ԵՊՀ պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը՝ մերօրյա գրաքննադատության մասին Արդյո՞ք այսօր դեռ գոյություն ունի գիտականորեն հիմնավորված, ուղղորդող գրաքննադատություն, թե՞ այն զիջում է դիրքերը սուբյեկտիվ կարծիքների հոսքին։ Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի հետ՝ բացահայտելու, թե որտեղ է սահմանը կարծիքի և քննադատության միջև, և ինչպիսին է մերօրյա հայ գրաքննադատությունը։
Նոր հասցե՝ կրթական կարևոր նպատակի համար «Արդեն երկու ամիս է՝ Չեխիայում եմ։ Մնալու եմ մինչև ակադեմիական կիսամյակի ավարտ»,- մեզ հետ զրույցում նշում է Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Արևիկ Խամոյանը, որը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանում է արտերկրում։ Կյանքի այս փուլը նրա համար ոչ միայն ակադեմիական հաջողություն է, այլև ինքնաճանաչման և ինքնիրացման մեծ ճանապարհ։ Նոր մարդիկ, նոր մշակույթ, նոր արժեքներ, որոնք կոտրում են ներքին կարծրատիպերը, ձևավորում առավել լայն մտահորիզոն։ Իր կրթական ճամփորդության մասին պատմում է հենց Արևիկը։