Կենսաբազմազանություն և կլիմայական մարտահրավերներ․ ԵՊՀ-ն՝ գիտական համագործակցության խաչմերուկում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ համախմբելով ոլորտի ավելի քան 100 առաջատար մասնագետների Հայաստանից, Եվրոպայից, արաբական, հարավասիական երկրներից և ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Գիտաժողովի նպատակը ոչ միայն ոլորտում կատարվող արդի գիտական աշխատանքները ներկայացնելն է, այլև միջազգային համագործակցությունը խթանելն ու կլիմայական փոփոխությունների պայմաններում կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների դեմ համատեղ լուծումներ գտնելը։
«Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ և ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսանելու մասին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աննա Թեմուրյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումնառությունը շարունակում է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում (Ֆրանսիա)։ Նա նշում է, որ ինստիտուտը, Փարիզից բացի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ևս ունի տարածաշրջանային մասնագիտացմամբ մասնաճյուղեր (Ասիա, Աֆրիկա, Արևմտյան Եվրոպա, միջերկրածովյան տարածաշրջան և այլն)։
Կարևորելով շահառուների ձայնը սոցիալական աշխատանքի մեջ. Բեռնի համալսարանի պրոֆեսոր Էմանուելա Չիապարինին՝ ԵՊՀ-ում Բեռնի (Շվեյցարիա) համալսարանի պրոֆեսոր Էմանուելա Չիապարինին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացրեց «Շահառուների ներգրավումը սոցիալական աշխատանքում» խորագրով դասախոսություն՝ ներկայացնելով աշխարհում օրեցօր կարևորվող մոտեցումները։ Նրա խոսքով՝ սոցիալական աշխատանքի հիմքում պետք է լինեն ինչպես օգնության տրամադրումը, այնպես էլ շահառուների ձայնը լսելի դարձնելը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ առևտրային արբիտրաժին նվիրված միջբուհական դատախաղի հաղթող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մեծ հաջողություն են գրանցել 11-րդ ADR միջբուհական դատախաղում՝ հաղթելով եզրափակիչ փուլում և արժանանալով մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում։
Դաշտային հետազոտություն. բացահայտելով մարդ-վայրի բնություն փոխազդեցությունը Մարդու, վայրի բնության ու էկոհամակարգերի փոխազդեցության, հիվանդությունների փոխանցման խնդիրների ուսումնասիրման, ինչպես նաև այդ ուղղություններով տեսական ու գործնական գիտելիքներ զարգացնելու նպատակով ապրիլի 23-ից մայիսի 2-ը Հայաստանում անցկացվեց «Մեկ առողջություն՝ մարդ-վայրի բնություն փոխազդեցությունը» խորագրով միջազգային ամառային դպրոց։
Բուժման նոր միջոցների ուսումնասիրություն՝ մեղմացնելու ցրված սկլերոզի ախտանիշները Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և հանգեցնում բորբոքային, նյարդահետադիմական փոփոխությունների: Այս հիվանդությունը բավական տարածված է։ Դրա հիմնական դրսևորումներից են աչքի տեսողության երկատվելը, շարժողական բարդությունները, հիշողության կորուստը: Այս մասին ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանը, որն իր գիտական խմբի հետ փորձում է բացահայտել ցրված սկլերոզի ախտանիշների մեղմացմանն ուղղված նոր միջոցներ:
ԵՊՀ-ում վերաբացվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման արարողությունը: Ժամանակակից լուծումներով կահավորված լսարանը վերաբացվեց «Արմենիա Վայն» ընկերության հետ համագործակցության արդյունքում:
Նոր ուսումնասիրություն՝ ուղղված կանանց առողջության պահպանմանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանն ընդգծում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղի չորրորդ տարատեսակն է աշխարհում, որի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Ըստ նրա՝ մեր բնակչության շրջանում տարածված է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) հարուցվող քաղցկեղի զարգացումը, ինչը հետևանք է նաև այն մտավախության, թե ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է հանգեցնել անպտղության: Այս մտավախության պատճառով է, որ շատերը շրջանցում են այդ պատվաստումը: Եվ չնայած ՄՊՎ-ի դեմ կանանց պատվաստման պետական ծրագրին՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի թիվը չի փոփոխվել 2015 թվականից ի վեր։ Ինգա Բազուկյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հեշտոցային միկրոբիոմը՝ առաջարկելու պապիլոմավիրուսի կանխարգելման այլընտրանքային ուղիներ:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում բացվեց Յուրի Գաբրիելյանի անվան լսարան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում վերանորոգվել և կահավորվել է լսարան, որը վերանվանվել է Գերմանական բանասիրության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանի անունով։ Նախաձեռնությունն իրագործվել է նրա որդիների աջակցությամբ՝ դառնալով կարևոր ներդրում ֆակուլտետի ակադեմիական միջավայրի զարգացման և արժանավորների հիշատակն անմահացնելու գործում։
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրները՝ հանրապետական գիտաժողովի քննարկման տիրույթում ԵՊՀ-ում անցկացվում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Այս գիտական միջոցառման նպատակն է համախմբել համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև ստեղծել հարթակ գիտական նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գործակցային կապեր հաստատելու համար: